Երևանի ավագանին կայանում է, բայց քաղաքապետի ինստիտուտը գերիշխող է
14.01.2015
12:00
Մայրաքաղաքի Ավագանու ինստիտուտը կայանում է, սակայն այն դեռ ի վիճակի չէ ամբողջությամբ հավասարակշռել և վերահսկել քաղաքապետի գործունեությունը:

Պաշտոնական ցուցանիշները ևս անուղղակիորեն փաստում են այս իրողությունը: 2014 թ-ին քաղաքապետարան-ավագանի աշխատանքի թվային հարաբերկացությունը հետևյալն է. նախաձեռնությունների 90%-ի հեղինակել է քաղաքապետարանը, միայն 10%-ը` ավագանին:

Այս կարծիքն էր գերիշխում հունվարի 14-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնած «Երևանի ավագանու 2014թ.-ի գործունեության ամփոփում եւ գնահատական» թեմայով քննարկման ժամանակ:

Քննարկման բանախոսներն էին՝  Երևանի ավագանիում իշխող «Հայաստանի հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Նատալիա Լափաուրին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանը, «Բարև Երևան» դաշինքի խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, Երևանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը, Տեղական ինքնակառավարման հարցերով անկախ փորձագետ Արթուր Դրամփյանը և «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը:

Հիշեցնենք, որ Երևանը տարբերվում է մյուս համայնքներից իր յուրահատուկ օրենսդրական կարգավիճակով: Կառավարման գործընթացը մայրաքաղաքում կարգավորվում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» հատուկ օրենքով:

Իսկ ավագանին, ըստ օրենսդրության, ունի բավական լայն լիազորություններ: Այն օժտված է քաղաքապետին վերահսկելու և հավասարակշռելու գործառույթներով:

«Երևանի տեղական ինքնակառավարումը յուրահատուկ է: Ավագանին ունի յուրահատուկ կարգավիճակ և ավելի պառլամենտական տիպի կառույց է, քան մեր մյուս 900-ից ավելի համայնքների տեղական ինքակառավարման մարմիններում է: Այստեղ ընտրությունները կատարվում են համամասնական ընտրակարգով: Սա այն առանձնահատկությունն է, որով տարբերվում է Երևանի տեղական ինքնակառավարումը», - անկախ փորձագետ Արթուր Դրամփյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանի գնահատմամբ 2014 թ. եղել է «շատ բուռն տարի» Ավագանու ինստիտուտը կայանում է,  կարծում է Թամարա Պողոսյանը: Նա հավելեց, որ Երևանն ունի ֆիզիկապես եւ բարոյապես մաշված բնակֆոնդի խնդիր: «Սա արդեն բավականին լուրջ գերխնդիր է: Հաջորդ խնդիրը քաղաքի աղբահանության խնդիրն է եղել մեր նախընտրական ծրագրում, որի ուղղությամբ լուրջ աշխատանք է կատարվել մեր կողմից: Մշակվել է հայեցակարգ տվյալ խնդիրը լուծելու ուղղությամբ»,- ասաց նա:

Այս կարծիքի հետ չհամաձայնվեցին Անահիտ Բախշյանը և Վարդան Գերավետյանը՝ հավելելով, որ ավագանին դեռ բավականին թույլ է և որոշիչ է քաղաքպետի ինստիտուտը: «Որոշիչ է քաղաքապետը, քանի որ նա իշխող թիմի անդամ է, իսկ Հանրապետական կուսակցությունը կազմում է մեծամասնություն ավագանիում: Այն, ինչ անում է քաղաքպետարանը Երևանի բնակիչների հոգսերը թեթևացնելու ուղղությամբ, դա արվում է ճնշման տակ ու շատ դժվարությամբ», - նշեց Վարդան Գերավետյանը: “Այո՛, որոշիչ է քաղաքաապետի կարծիքը: Քաղաքապետը կատարում է իր թիմի որոշումները և չի կարող նրան դեմ գնալ”, - նշեց «Բարև Երևան» դաշինքի խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը՝ միևնույն ժամանակ հորդորելով մայրաքաղաքի բնակիչներին լինել ավելի ակտիվ և ցուցաբերել մասնակցություն մայրաքաղաքի կառավարմանը գործընթացում:   

Անաստաս Միկոյանի Արձանի մասին

Քննարկման ժամանակ անդրադարձ կատարվեց նաև Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման աղմկահարույց նախաձեռնությանը, ինչին ժամանակին դեմ արտհայտվեցին ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխող կուսակցության խմբակցությունների անդամներ: Երևանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը պարզաբանեց, որ Միկոյանի արձանի տեղադրման վերաբերյալ ավագանին չի ընդունել որոշում: 

«Ավագանին ստացել է առաջարկություններ և տվել է իր նախնական համաձայնությունը արձանի տեղադրման վերաբերյալ: Իսկ ե՞րբ կտեղադրվի արձանը, կամ կտեղադրվի, թե՞ ոչ, դա ավագանին չի կարող ասել», - տեղեկացրեց նա: 

Երեւանի բյուջեի մասին
«2013 թվականի համեմատ 2014–ի Երևանի քաղաքապետարանի բյուջեն աճ է արաձանագրել 4 տոկոսով: Այդ 4 տոկոսի ավելացումը գնահատում ենք՝ որպես ձեռքբերում, որովհետև ոչ բոլոր համայնքներում է հնարավոր արձանագրել բյուջեի աճ», - քննարկմանը ընգծեց  Հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Նատալիա Լափաուրին:

Հիշեցնենք, որ Երևանի բյուջեն կազմում է մոտ 71 մլրդ դրամ, եւ միայն 20 մլրդն է գոյանում  սեփական եկամուտներից, մնացածը հատկացնում է կառավարությունը:

Հարցին, թե որքա՞ն արդյունավետ են ծախսվում բյուջետային միջոցները և ի՞նչ սկզբունքից ելնելով է քաղաքապետարանը 70 մլն դրամից ավելի հատկացրել արտասահմանյան այցելությունների համար, Լափաուրին պատասխանեց. «Դա արվում է մայրաքաղաքի ճանաչելիության բարձրացման համար արտասահմանում, որպեսզի Երևան բերվեն նոր ներդրումներ»:

2014 թվականին որքա՞ն ներդրում է արվել մայրաքաղաքում արտասահմանյան այցելությունների արդյունքում հարցին ՀՀԿ խմբակցույթյան ներկայացուցիչը պատասխանեց՝ նշելով միայն ոլորտը, այն է՝  աղբահանությունը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Երկրապահ կամավորական միություն. անհրաժե՞շտ կառույց Հայաստանի համար, թե՞ ոչ»
20.06.2018
12:30
Հունիսի 20-ին Մեդիա կենտրոնում քննարկում էր ՙԵԿՄ-ն անհրաժե՞շտ կառույց է, թե՞ ոչ՚ թեմայով: Քննարկման ինֆորմացիոն առիթը ԱԱԾ-ի խուզարկությունն էր գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը, որտեղ հայտնաբերվել էր ապօրինի զենք-զինամթերք, ապրիլյան պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկած օգնությունը, զինվորների համար նախատեսված սննուն, դեղորայք, հիգիենայի պարագաներ:
Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները
20.06.2018
11:00
Հունիսի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները» թեմայով։
Հարցազրույց-ասուլիս Անդրիաս Ղուկասյանի հետ
18.06.2018
11:00
Հունիսի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հարցազրույց-ասուլիս հասարակական, քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի հետ «Քաղբանտարկյալների պայմանական ազատում և ներքաղաքական զարգացումներ թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով։
«2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները»
15.06.2018
12:00
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը հունիսի 15-ին «Մեդիա կենտրոնում» ներկայացրեց 2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ