««Շառլի Էբդոյի» դեպքերից մինչև Հայաստան-ԵՄ հարաբերություններ. Ֆրանսիայի դեսպանի ասուլիսը «Մեդիա կենտրոնում»»
Ժան-Ֆրանսուա Շարպանտիե
04.02.2015
11:00
Չնայած Փարզիում «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի խմբագրության դեմ կատարված ահաբեկչական հարձակումից հետո ձեռնարկած միջոցառումներին և գործողություններին, Ֆրանսիայում կրոնական ծայրահեղականության խնդիրը դեռ մնում է չլուծված: Այսպիսի կարծիք հայտնեց այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

«Փարիզում տեղի ունեցած այդ ողբերգական իրադարձությունները «Շառլի էբդո» երգիծական հանդեսի շուրջ, ուղղված էր ոչ միայն Ֆրանսիային, այլև թիրախում էր կարծիք հայտնելու, ազատ արտահայտվելու իրավունքը, որը մեզ համար շատ կարևոր և թանկ է», - նշեց դեսպանը, հավելելով, որ դեպքից ամիջապես հետո հազարավոր ֆրանսիացիները դուրս եկան փողոց և հայտնեցին իրենց զորակցություն ազատ արտահայտվելու իրավունքին:

Ֆրանսիայում կայացած միջոցառումներին, ինչպես տեղեկացրեց դիվանագետը, մասնակցեցին շատ երկրների ղեկավարներ, կառավարությունների ներկայացուցիչներ: Նա հիշեցրեց, որ Հայաստանը այդ միջոցառումներին ներկա էր արտաքին գործերի նախարարի մակարդակով:

Նրա կարծիքով, չնայած ահաբեկչական հարձակումներ իրականացնողներից երկուսի ինքնությունը պարզվեց, և նրանք ոչնչացվեցին, միևնույն է «կրոնական ծայրահեղականության, ֆանատիզմի» խնդիրը չդադարեց գոյություն ունենալ:

«Կրոնական ծայրահեղականության խնդիրը դեռ առկա է Ֆրանսիայում և նրա սահմաններից դուրս», - հաստատեց նա՝ հավելելով, որ խնդրի լուծման ուղղությամբ Ֆրանսիայի հասարակության հետ տարվում է համապատասկան աշխատանք՝ սկսած դպրոցներից: Բացի այդ Ֆրանսիայի իշխանությունները, ինչպես տեղեկացնում է Շարպանտիեն, սկսել են ավելի վճռականորեն հանդես գալիս ահաբեկչության դեմ պայքարում:  

Դեսպանի խոսքերով, կատարված ողբերգությունը լույս սփռեց շատ խնդիրների վրա: Ֆրանսիայի իշխանությունները արդեն անհամեմատ խստացրել են վերահսկողությունը սահմանների վրա: Այնուամենայնիվ իրականացված ահաբեկչությունը Ֆրանսիայի իշխանությունները չեն կապում երկրի միգրացիոն քաղաքականության հետ: «Միգրացիան շատ բարդ խնդիր է: Արդեն իսկ սահմաններին շատ ավելի զգոն և խիստ մոտեցում է ցուցաբերվում այն միգրանտների նկատմամբ, ովքեր ոչ այնքան լավ մտադրություններով են ցանկանում հայտնվել Ֆրանսիայում», - նշեց դեսպանը՝ չմանրամասնելով, թե ինչ ի նկատի ունի «վատ մտադրություններ» ասելով:

Հայաստան-Ֆրանսիա-ԵՄ հարաբերությունների մասին

Այս տարվա մայիսին Հայաստանում անցկացվելու է Ֆրանսիական գործարարության շաբաթ երկու շեշտադրությամբ: Առաջինը նորաձևություն և դիզայն, երկրորդը՝ խաղողագործության, գինեգործության համար նախատեսված սարքավորումներ. տեղեկացրեց Ֆրանսիայի դեսպանը: Նրա խոսքերով 2015 թվականին պլանավորված է անցկացնել նաև հայ-ֆրանսիական գործարարների 2-րդ ֆորումը:

Հայաստան-Ֆրանսիա տնտեսական հարաբերությունների խորացումը, համաձայն Շարպանտիեի, երկու երկրների հարաբերությունների զարգացման գերակա ուղղություններից է: 

«Տնտեսական կապերի խորացումն ու ամրապնդումը մեր երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացման գերակա ուղղություններից մեկն է... Երեք ամիս է, ինչ ես Հայաստանում եմ և առիթ եմ ունեցել հանդիպելու ամենատարբեր ոլորտների պաշտոնյաների, ղեկավարների, քաղաքական, տնտեսական, հասարակական կազմակերպությունենրի ներկայացուցիչների հետ»,- նշեց նա՝ հավելելով, որ երկու պետությունների միջև տնտեսական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ: 

Դիվանագետին չի բավարարում երկրների միջև առևտրաշրջանառության առկա ծավալը, որը ըստ պաշտոնական տվյալների՝ տարեկան կազմում է մոտ 50 մլն եվրո: «Այս ծավալների մեծացման ուղղությամբ պետք է կիրառել առկա գործիքները: Դրանք են Ֆրանսիայում գործող Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատը, Հայաստանում գործող Հայ-ֆրանսիական գործարաների ակումբը և Զարգացման հայկական հիմանդրամը», - թվարկեց դեսպանը՝ ավելացնելով, որ ընթացիկ տարում Ֆրանսիական զարգացման գործակալության ներդումները Հայաստանում կհատի 100 մլն եվրոյի սահմանը:

«Սա բավական լուրջ ցուցանիշ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ կազմակերպությունը երկու տարի է, ինչ Հայաստանում գործունեություն է ծավալում: Այն ներդրումներ է կատարում Վեդիում ջրամբարի կառուցման մեջ: Ֆրանսիան նաև կաջակցի Հայաստանի փոքր քաղաքների տնտեսության զարգացմանը», - ասաց Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:   

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը խոչընդոտ կհանդիսանա Հայաստան-ԵՄ տնտեսական հարաբերությունների զարգացման համար, դեսպանը նշեց, որ այդ ենթադրությունները հաստատող հստակ հաշվարկների չի տիրապետում: «Նման հաշվարկներ չկան: Ես չեմ կարծում, որ Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն բացասական ազդեցություն կթողնի Հայաստան-ԵՄ համագործակցության վրա»,- հայտարարեց նա, միևնույն  ժամանակ դժվարանալով ասել, թե երբ Հայաստանը և ԵՄ-ն կստորագրեն համագործակցության նոր համաձայնագիր:

««Արևելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովին մնացել է մի քանի ամիս: Շատ ժամանակ չունենք: Պարզ չէ, թե նոր համաձայանագիրը ինչ տեսք և անուն կունենա: Կողմերն աշխատում են հարաբերությունների ձևաչափը հստակացնելու ուղղությամբ: Կան նաև շատ տեխնիկական հարցեր, որոնք պետք է լուծել: Հստակ պատկերացում կա Ռիգայի գագաթնաժողովին մասնակցելու համար, բայց թե ինչ փաստաթուղթ կընդունվի, դեռ հայտնի չէ», - պարզաբանեց դիվանագետը:

Առաջին «Քարֆուրը»՝ մարտին

Երևանում առաջին ֆրանսիական «Քարֆուր» հիպերմարկետը կբացվի մարտ ամսին, տեղեկացրեց դեսպանը՝ հավելելով, որ նախապատրաստական աշխատանքները մտել են ավարտական փուլ: 

Շարպանտիեն նշեց նաև, որ ֆրանսիական հիպերմարկետի գործունեության վրա չի կարող ազդել Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն, և որպես հետևանք, երրորդ երկրներից Հայաստան մուտք գործող ապրանքների վրա մաքսատուրքերի շեշտակի աճը, քանի որ «Քարֆուրը» առաջին հերթին աշխատում է տեղական արտադրողների հետ:   

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
25.05.2018
17:00
Մայիսի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում թավշյա հեղափոխության ակտիվ դերակատար, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
25.05.2018
12:00
Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ իրենց աջակցությունն էին հայտնել նոր ձևավորված կառավարությանը. «Մենք պատրաստակամ ենք աջակցելու նոր ձևավորված կառավարությանը՝ հաղթահարելու առկա խնդիրները, միաժամանակ հավատարիմ ենք մնալու մեր գործունեության հիմնական սկզբունքներին և օրակարգին»։
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ