«Մշակույթների երկխոսությունը» 2014 թ-ին
09.12.2014
12:00
Այս տարվա ընթացքում «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը նախաձեռնել և իրականացրել է յոթ նախագիծ, որոնցից երկուսը՝ Երևանում, իսկ հինգըˋ Գերմանիայում, Լեհաստանում և Էստոնիայում:

2014թ.-ի ընթացքում իրականացված նախագծերի շարքում կարելի է առանձնացնել «Մինաս և Նարեկ Ավետիսյան. մոդեռնը և ավանգարդը Հայաստանում» ցուցահանդեսը, «Քայլող հետքեր. Տիգրան Սահակյանը, Արման Վահանյանը և Տիգրան Կիրակոսյանը Տալլինում» ցուցահանդեսը, «Տեքստ, ձայն, ստեղծագործություն» խորագրով «ԱրմինՏ. Վեգների և Սյորեն Կիերկեգորի տեքստի միջմշակութային և միջդիսցիպլինար իմպրովիզացիա»  նախագիծը, և «Առանց սահմանների» միջազգային փառատոնը՝ «Ժամանակ և տարածություն» կերպարվեստի գործնական աշխատանքով և համանուն ցուցահանդեսով:

«Շատ կարևոր էին այս ցուցահանդեսները, որ տեղի ունեցան: Մենք պետք է ներկայանանք աշխարհին որպես մշակութային ազգ, և այն պետք ունենա շարունակական մոտեցում:  «Մշակույթների երկխոսություն հիմնադրամը շատ ճիշտ է մոտենում  ինչպես և ինչ ցուցադրելուն: Խոսքը չի գնում միայն ցուցահանդեսների մասին, այլև կինոյի, երաժշտության հետ կապված նախագծերին, որոնք համախմբում են և աշխարհին ներկայացնում ժամանակակից հայկական մշակույթը»,- այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսին ասաց նկարիչ Նարեկ Ավետիսյանը:

«Մեդիա կենտրոն»-ում հրավիրված ասուլիսին այսօր մասնակցում էին կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Էդգար Բաղդասարյանը,  նկարիչ Նարեկ Ավետիսյանը, դերասանուհի, գրող, ռեժիսոր Արմինե Անդան,  ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը և «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը:

Այս տարի «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի առաջարկով Մորիթցբուրգիթանգարանում և Հալլե քաղաքի կինոդահլիճներից մեկում ցուցադրվել են  հայ ժամանակակից ֆիլմեր, որոնց շարքում են նաև Էդգար Բաղդասարյանի «Սուրբ  ծեսերի երկիրը»  և «Արարատից Սիոն»  ֆիլմերը:

«Սա օդի և ջրի նման մի բան է: Մշակույթի երկխոսության պակասը վերջին 26 տարվա մեջ տեսանք, թե ինչ մշակութային անկման բերեց: Հիմա այ հենց դրա բացակայությունն է, որ հիմնադրամը փորձում է լրացնել, և ստեղծել մի մթնոլորտ, որը մշակութային դաշտից դուրս չլինի»,-ասում է կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Էդգար Բաղդասարյանը:

Դերասանուհի, գրող և ռեժիսոր Արմինե Անդան ասում է, որ երկրից երկիր այնպիսի տարբերություն կա հանդիսատեսի շփման, որը ի վերջո ֆիլմը ստեղծողին պատմում է այն մասին, թե ինչ են տեսնում իրենք քո ֆիլմում:

«Եվ  միշտ չէ, որ դա համապաստխանում է նրան, ինչ  ռեժիսորը զգացել է այն ստեղծելիս: Ստեղծողի շփումը դրսում այլ հանդիսատեսի հետ շատ կարևոր է: Մենք ուզում ենք կապ ունենալ ամբողջ աշխարհի հետ, աշխարհի մի մասը լինել, ոչ թե փակված մնալ: Մենք ուզում ենք, որ մեր մշակույթը իր սահմանները բացի և դրսի հետ շփումը այդ իմաստով կարևոր է»,-ասաց Արմինե Անդան:

ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանն էլ հավելեց, որ երիտասարդ երաժիշտները, նկարիչները և ռեժիսորները այսօր ունեն ինքնադրսևորվելու կարիք ինչ որ հարթակի վրա և ինչ որ ձևաչափում:

«Շատ կարևոր է մեզ համար, որպեսզի մենք կարողանանք Հայաստանում և արտերկրում պրոֆեսինոալ մակարդակով ներկայացնել մեր արվեստը: Սա է ամենակարևորը արտիստի համար»,-ասաց Հայկ Մելիքյանը:

Անդրադառնալով 2015-ի միջոցառումներինˋ «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը նշեց, որ հունիսին Հայաստանում կհյուրընկալվեն էստոնիայի ժամանակակից գրաֆիկ արվեստագետները, ովքեր Երևանում բացելու են իրենց ցուցահանդեսը:

«Եկող տարվա բոլոր միջոցառումներն անմիջականորեն կապված են լինելու Հայոց ցեղասպանության 100- ամյա տարելիցի հետ: Եթե անգամ անվան մեջ չկա, որ այսինչ  նախագիծը նվիրված է Ցեղասպանության 100 ամյակին, միևնույն է բոլոր նախագծերը վկայում են, որ մենք 21-րդ դարում կանք և որոշ չափով համընթաց ենք քայլում միջազգային արվեստի զարգացումներին»,-ասաց Հարությունյանը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ»
19.01.2018
11:00
Հունվարի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ» թեմայով:
Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք» խմբակցությունը
18.01.2018
11:00
Հունվարի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք»խմբակցությունը» թեմայով:
Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար
17.01.2018
12:00
Հունվարի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար» թեմայով:
«Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ». հանրային քննարկում
16.01.2018
10:00
Հունվարի 16-ին ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Միլանո սրահում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունն իր իրավական ծրագրերի շրջանակներում ստեղծված Արդարադատության խմբի հետ համատեղ անցկացրեց «Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ» հանրային քննարկում:
«Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները»
10.01.2018
11:00
Հունվարի 10-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ