Հայաստանի շուկան մնում է գրավիչ ֆրանսիացի ներդրողների համար
15.01.2015
11:00
Ֆրանսիացի ներդրողները պատրաստակամ են շարունակել իրականացնել ծրագրեր Հայաստանում ու ավելի ամրապնդել հայ-ֆրանսիական կապերը:

Ֆրանսիացի պատվիրակները Հայաստանում են գտնվում Հայ-Ֆրանսիական Առևտրաարդյունաբերական պալատի և «Փի Եմ Սի Այ» ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված ճանաչողական այցելությունների շրջանակներում:

«Ֆրանսիացի գործարարների Հայաստան այցելելու նպատակն է ճանաչելի դարձնել ֆրանսիական արդյունաբերական շուկան Հայաստանի համար:Մենք նախատեսում ենք համագործակցել մի քանի ոլորտներում` մասնավորապես գյուղմթերքի, տեղեկատվական տեխնոլոգիաների ու զբոսաշրջության բնագավառներում», - նշեց Բեռնար Հաթեմյանն այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած մամլո ասուլիսին:

Բեռնար Հաթեմյանի փոխանցմամբ` Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատը իրականացնում է մի քանի ծրագրեր Հայաստանում՝ վարդերի մշակում, հյուրատների ցանցի զարգացում Օձունում և Սանահինում, ինչպես նաև ձկնատեսակների մշակում Արաքս գետի հովտում: Իսկ ապագայում նախատեսում են զարգացնել ցորենի մշակումը նույն տարածքում:

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի բանախոսներն էին Պոլ Ռիկար ընկերության տնօրեն Ֆրանսուա Գզավիե-Դիասը, Ֆրանսիայի քաղծառայության, պետական բարեփոխումների և տարածքային կառավարման նախարարության տարածքային կառավարման և մարզային գործունեության պատվիրակության պատվավոր պրեֆե Բեռնար Կուղթուան, Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Բեռնար Հաթեմյանը, նույն պալատի փոխնախագահ Միշել Տրիբալոն ու «Ֆրանսիական համաշխարհային առաջատար ընկերությունների» Ասոցիացիայի փոխնախագահ Մարտին Ֆումեյը: 

«Իր պատմությունից ելնելով` Հայաստանը Ռուսաստանի հետ  ունի պատմականորեն սերտ կապեր: Բայց տնտեսական և մշակութային առումով ապագան ցույց է տալիս, որ Հայաստանը պետք է ուղղորդվի դեպի Արևմուտք», - ասաց Մարտին Ֆումեյն` անդրադառնալով Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանն ու այդ անդամակցությունից բխող փոփոխություններին:

Բեռնար Կուղթուան նույնպես կարևորեց հայ-ֆրանսիական կապերի ամրապնդումը` մասնավորապես նշելով «որպեսզի կարողանանք գործել, պետք է ճանաչենք: Ֆրանսիայի համար կարևոր է, և պետք է զարկ տալ մշակութային և տնտեսական կապերի զարգացմանը Հայաստանի հետ: Հայաստանը մշակութային մեծ ներդրում ունի համաշխարհային մակարդակով: Պետք է աջակցենք այդ մշակութային կապերի զարգացմանը և փոխակերպենք այն տնտեսականի»:

Ամփոփիչ խոսքում Ֆրանսուա Գզավիե-Դիասը կոչ արեց հայ գործարարներին «ուրիշների հետ կիսվել իրենց փիլիսոփայությամբ ու արժեքներով և աշխատել, որպեսզի արտադրության մեջ լինեն լավագույնը»` հավելելով, որ «այս առումով Պեռնո Ռիկառը կարողացավ ներդրում ունենալ Հայաստանում խաղողի արտադրությունը քանակապես և որակապես բարձրացնելու համար: Սա է ճանապարհը, որպեսզի կարողանանք արտահանել որակյալ կոնյակ դեպի միջազգային շուկաներ»: 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
25.05.2018
17:00
Մայիսի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում թավշյա հեղափոխության ակտիվ դերակատար, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
25.05.2018
12:00
Մայիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով:
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ