«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագիծը կյանքի կոչելու ակտիվ գործողություններ չկան»
23.01.2015
13:00
«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի» նախագիծը լիովին համապատասխանում է առաջադրված պահանջներին, բայց նախագիծը կյանքի կոչելու ակտիվ գործողություններ չկան: Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսին նման կարծիք հայտնեցին կանանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

«Մենք առաջակում ենք, որ օրենքը փուլ առ փուլ իրագործվի, այսինքն՝ պարտադիր չէ և հնարավոր էլ չէ, որ ընդունման առաջին իսկ օրվանից այն 100 տոկոսով իրագործվի: Այստեղ կա նաև մի փոքր թյուրըմբռնման և քաղաքական թույլ կամքի հարց, և դեռևս համապետականորեն շատ լուրջ խնդիր չի դիտարկվում ընտանեկան բռնությունը, թեև ակնհայտ է՝ ինչ մեծ ծավալների է այն հասնում Հայաստանում»,-ասաց  «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի տնօրեն Աննա Նիկողոսյանը:

Կանանց աջակցման կենտրոնի փաստաբան Նոնա Գալստյանի դիտարկմամբ ընտանեկան բռնության ընկալումը իրավապահ համակարգի մոտ բացակայում է և շատ հաճախ ընտանեկան բռնության դեպքերը որակվում են՝ որպես հանցագործության սովորական դեպքեր:

«Եվ դատարանում, և գործի քննության ընթացքում ընտանեկան բռնության գործի առանձնահատկությունները հաշվի չեն առնվում: Այս օրինագծի հիմնական նպատակը, նախևառաջ, ընտանեկան բռնության կանխարգելումն է, և զոհերին պաշտպանություն, աջակցություն տրամադրելը»,-նշեց Գալստյանը:

Այն հարցին, թե ինչ հստակ մեխանիզմներ կան մշակված օրինագծում, որպեսզի բռնության ենթարկված կնոջը դրդի բարձրաձայնելու իր իրավունքների մասին և անկաշկանդ դիմի իրավապահ մարմիններին, Նոնա Գալստյանը պատասխանեց, որ օրինագծում ընտանեկան բռնությունը կանխարգելող հատուկ միջոցներ են նախատեսված և  սահմանափակումներ, որպեսզի բռնության ենթարկված անձը համարժեք պաշպանություն ստանա և ապահովվի նրա անվտանգությունը:

«Օրինակ՝ արգելվում է բռնության ենթարկվածի մասին տեղեկատվություն տրամադրելը, նրա գտնվելու վայրը փնտրելը, 100 մետրից ավել մոտենալը, նրա հետ հեռախոսային, կամ նամակագրական կապ հաստատելը: Պետք է լինի նաև զոհին ժամանակավոր բնակության համար ապաստանով ապահովելը: Այս բոլորը պահանջներ են, որ մենք չունենք օրենքի մակարդակով:  ՀԿ-ները սիրողական մակարդակով ապահովում են այս քայլերը»,-ընդգծեց Գալստյանը:

Ըստ բանախոսների՝ օրենքը նախատեսում է նաև իրազեկվածության մակարդակը իրավապահ մարմինների մոտ բարձրացնուն  միտված որոշակի աշխատանքներ տանել:

Ասուլիսին ներկա գտնվող «Կանանց ռեսուրսային կենտրոնի» սեռական բռնության ճգնաժամային ծառայության ծրագրերի պատասխանատու Տաթևիկ Աղաբեկյանը անդրադարձավ նաև մեկ ամիս առաջ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովներում անցկացված քննարկումներին վերոնշյալ օրենքի նախագծի շուրջ:

«Հանձնաժողովների նախագահները պատրաստակամություն հայտնեցին համագործակցելու մեզ հետ: Իհարկե, հիմա ավելի շատ իրենցից ենք սպասում հետագա քայլեր, բայց նախնական որոշվել է, որ պետք է ստեղծվի ինչ որ աշխատանքային խումբ: Միգուցե որոշակի փոփոխություններ արժի անել օրինագծում, բայց չեմ կարծում, որ ինչ-որ սկզբունքային մասեր պետք է հանվեն օրենքի նախագծից»,-ասաց Աղաբեկյանը:

Վերջում անդրադառնալով նաև երեկ ՄԱԿ-ում տեղի ունեցած համապարփակ դիտարկման շրջանակներում Հայաստանի՝ մարդու իրավունքների մասին ազգային զեկույցի քննարկմանը, բանախոսները ընդգծեցին, որ կանանց նկատմամբ խտրականության և բռնության հարցում դրական տեղաշարժ կա:

«Երկրների մեծ մասը անդրադարձավ  իրավական ակտերի ընդունմանը Հայաստանում գենդերային և ընտանեկան բռնության կանխարգելման հարցում: Իրականում սա նշանակում է, որ միջազգային մակարդակով այս խնդիրը գիտակցվում է, որ կա Հայաստանում, և պետությունները առաջարկություններ են կատարում, որ վիճակը բարելավվի: Սա խթան պետք  է հանդիսանա կառավարության համար ու, հերթական լծակը պետք է լինի, որ ընդունվի ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենք Հայաստանում», - հավելեց Նիկողոսյանը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
«ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները»
15.02.2018
13:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները» թեմայով:
«Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները»
15.02.2018
11:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ