Օրինապահ մարմինների գործողությունները
09.12.2014
13:30
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը մարդու իրավունքների պաշտպանության օրվան ընդառաջ այսօր «Մեդիա կենտրոնում» ներկայացրեց մանրամասներ երկու դատական գործի վերաբերյալˋ «Հարկադիր բուժումը հոգեբուժական հաստատություններում. Ժուլետա Ամարիկյանի գործը»և «Արա Խաչատրյանի անհետացման գործով օրինապահ մարմինների գործողությունները»:

Ժուլետա Ամարիկյանին 2013 թ-ին ընտանեկան վեճի հետևանքով տեղափոխել են հոգեբուժական հաստատություն նշանակելով հարկադիր բուժման:

Մեկ ամիս պահելով հոգեբուժական հաստատությունումˋԺուլետա Ամարիկյանին ենթարկել են խոշտանգումների, ինչպես ասում է նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

«Երբ մենք գործ ունենք հոգեկան խնդիրներ ունեցող անձի հետ, օրենսդրությունը չի գործում ու չի պաշտպանում այդ անձանց իրավունքները. կա խտրական վերաբերմունք: Մեր դատարանները ձևական քննություն են իրականացնում այդ դեպքերով: Առանց պատշաճ մասնագիտական եզրակացության, առանց օրենքի կետերը պաշտպանելու, ձևական գործում են: Մենք նաև օրենսդրության պակաս ունենք: Իսկ երրորդˋ ոստիկանական համակարգը ուղղակի ձևական աշխատանք է տանում պատրանք ստեղծելու համար, թե աշխատում է, բայց իրականում մարդու իրավունքները ոտնահարվում են»,- ասաց Տիգրան Հայրապետյանն այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսին:

«Մեդիա կենտրոնի» ասուլիսին ներկա էին՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը,  Ժուլետա Ամարիկյանի փաստաբանՏիգրան Հայրապետյանը և Արա Խաչատրյանի քույրը՝Աննա Խաչատրյանը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նշում է, որ Հայաստանում հաճախ հոգեբուժական օգնության ինստիտուտն օգտագործում են որպես պատժիչ գործիք անձնական հարաբերությունները լուծելու համար:

«Այստեղ մենք ունենք բավական լուրջ խնդիրներ թե իրավապաահ մարմինների, թե հասարակության, թե ծառայությունների կողմից: Փոփոխություններ պետք է կատարվեն նաև քաղաքացիական օրենսգրքում, որը կվերացնի անձի նկատմամբ խարանը և այդ կանխակալ վերաբերմունքը»,-ասում է Սաքունցը:

Արա Խաչատրյանի անհետացման գործի նախաքննությունը շարունակվում է մինչ օրս:  2011 թվականի հունիսի 3-ին նա կարճ ժամանակով դուրս է եկել Սյունիքի մարզի Կապան քաղաքի իր բնակարանից և այնուհետև չի վերադարձել: Արա Խաչատրյանին վերջինը տեսել են նրա ընկեր Գարիկ Գրիգորյանը և Արսեն Մկրտչյանը: Դեպքի առթիվ 2011 թվականի հունիսի 27-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Սյունիքի մարզային վարչության Կապանի քննչական բաժնում հարուցվել է թիվ 41107711 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի հատկանիշներով: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է մինչ օրս, սակայն:
Անհայտ կորած Արա Խաչատրյանին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված գործողություններն այդպես էլ որևէ դրական արդյունք չեն տվել: Նախաքննության ընթացքում փոխվել է 6 քննիչ, սակայն այդպես էլ հանցագործությունը չի բացահայտվել: Արա Խաչատրյանը չի հայտնաբերվել, իսկ հարուցված քրեական գործով որևէ անձի մեղադրանք առաջադրված չէ:

2011-ին անհետացած Արա Խաչատրյանի քույրը` Աննա Խաչատրյանն ասում է, որ իր գրած բազմաթիվ դիմումները մնացել են անպատասխան, «ինչը վկայում է այն մասին, որ Սյունիքի մարզային վարչության պետ Վախթանգ Ավագյանի միջամտությունը եղել է և առ այսօր կա»:

«Կապանի ոստիկանությունը շատ պասիվ էր, բաժնի պետը գալիս էր մեր տուն, ասում էր այստեղ գործ չի արվում, բողոքեք Երևան: Փաստերը խոսում են կոնկրետ անձանց մասին, ովքեր վերջին անգամ եղել են եղբորս հետ, բայց նրանց նույնիսկ, որպես կասկածյալ,  չեն ներառել գործում: Մենք հանդիել ենք ՀՀ նախագահի, ՀՀ գլխավոր դատախազի, գլխավոր ոստիկանապետի հետ, բայց բոլոր դռները փակվում են մեր առջև»,- ասում է Աննա Խաչատրյանը:

Արթուր Սաքունցը հավելում է, որ Արա Խաչատրյանի գործի հետ կապված իրավապահ մարմինների կողմից գործողությունների հրատապությունը և արդյունավետությունը ի սկզբանե կասկածի տակ է  դրված:

«Երբ Արա Խաչատրյանի մայրը բողոքել է,  Սյունիքի մարզային վարչության պետ Վախթանգ Ավագյանը ասել է «առ  քեզ այսքան գումար, գնա քեզ համար ապրի, մի բողոքի»: Իսկ այն ոստիկանը, որ Աննա Խաչատրյանին ասել է, թե շուտով կգտնենք եղբորդ, հաջորդ օրը ազատվել է  աշխատանքից: Իսկ Արա Խաչատրյանի հետ վերջին անգամ եղած ընկերների մասով որևէ  քննություն չի իրականացվել»,-ասաց Սաքունցը:

Իրավապաշտպանը հավելեց նաև, որ անձը ՀՀ-ում  պաշտպանված չէ, և նման դեպք կարող է ցանկացածի հետ կատարվել:

«Երաշխիքներ չունես, որ քո պաշտպանվածությունը ապահովված լինի»,- ընդգծեց Սաքունցը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր. ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում
17.05.2018
12:00
ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանները հույս են հայտնում, որ քաղաքական իրավիճակի փոփոխությամբ թե դատավորները, թե փաստաբանները, թե դատախազները իրենց աշխատանքի վայրում այսուհետ կղեկավարվեն մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքով:
«Կառավարության երկարաժամկետ ու կարճաժամկետ անելիքները տնտեսության մեջ»
17.05.2018
11:00
Մայիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Կառավարության երկարաժամկետ ու կարճաժամկետ անելիքները տնտեսության մեջ» թեմայով: Քննարկման բանախոս տնտեսագետ Արտակ Մանուկյանը նշեց, որ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր է կարճ ժամանակահատվածում լուրջ հաջողություններ գրանցել։
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ. Դավիթ Սանասարյան
16.05.2018
16:00
Մայիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում «թավշյա հեղափոխության» ակտիվ մասնակից, «Մերժիր Սերժին» նախաձեռնությանանդամ, ՀՀ քաղաքացի Դավիթ Սանասարյանի հետ:
«Դատաիրավական համակարգի բարեփոխումների պահանջ. իրավապաշտպանների առաջարկները»
15.05.2018
13:00
Դատաիրավական համակարգի առողջացման համար անձերի փոփոխություն է պետք. շատ դատավորներ կան, որոնք այս տարիների ընթացքում դատական համակարգի նկատմամբ լուրջ անվստահություն են ձևավորել:
«Պուտին-Փաշինյան հանդիպում․ Հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարներ ու ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններ»
15.05.2018
11:00
Մայիսի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Պուտին-Փաշինյան հանդիպում․Հայ-ռուսական հարաբերությունների հեառնկարներ ու ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններ» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ