Ձեռնարկատերերը կրճատում են արտահանումը և պահանջում պետական աջակցություն
27.03.2015
14:00
Դրամի նկատմամբ ռուբլու փոխարժեքի կտրուկ անկումը խնդիրներ է ստեղծել դեպի ՌԴ գյուղմթերքներ արտահանող հայաստանցի ձեռնարկատերերի համար: Վնասները մեղմելու համար մի խումբ արտահանողներ դիմել են Հայաստանի կառավարությանը՝ առաջարկով վերանայել վերցված վարկերի մարման ժամկետները և դրամական աջակցություն տրամադրել գյուղացիներին, ովքեր ապահովում են գործարարների համար հումք: Կառավարությունը պատրաստ է քննարկել աջակցության տարբերակները՝ միևնույն ժամանակ խորհուրդ տալով գործարարներին դիվեսիֆիկացնել իրենց արտահանման շուկաները:

Այս մասին «Մեդիա կենտրոնում» մարտի 27-ին կայացած «Իրավիճակն ապրանքային շուկայում՝ պայմանավորված ռուբլի/դրամ տատանումներով» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեցին ձեռնարկատերերը և նրանց շահերը ներկայացնող կազմակերպությունները:

Քննարկման բանախոսներն էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության առևտրի և շուկայի կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը, Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, Պռոշյանի կոնյակի գործարանի փոխտնօրեն Ավիկ Գասպարյանը և տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Քննարկմանը ներկա էին նաև այլ ձեռնարկատերեր, ովքեր ներկայացրեցին, թե ինչպիսի վնասներ են կրել ռուբլի/դրամ տատանումների հետևանքով:

Պռոշյանի կոնյակի գործարանի փոխտնօրեն Ավիկ Գասպարյանը նշում է, որ ձեռնարկատերերը մեծ վնասներ են կրել: «Կոնկրետ մեր ձեռնարկությունը մեծ վնասներ է կրել, քանի որ արտահանման ծավալները դեպի Ռուսաստան բավականին մեծ են: Վերջին մի քանի ամիսների ընթացքում մեր կրած վնասները գերազանցում են 500 մլն դրամը», - նշում է Գասպարյանը՝ հավելելով, որ չեն պատրաստվում հրաժարվել ռուսական շուկայից, քանի որ մեծ ծախսեր է պահանջել այնտեղ հաստատվելը, սակայն այժմ էականորեն կրճատել են արտահանման ծավալները:

«Պարզ է, որ ռուբլին իր նախկին փոխարժեքին չի վերադառնա: Հիմա մենք սպասում ենք, որպեսզի իրավիճակը կայունանա և ըստ այդմ պլանավորենք մեր աշխատանքը», - պարզաբանեց գործարանի փոխտնօրենը: Նրա նկատառմամբ, ձեռնարկատերերը պետությունից չեն ակնկալում դրամական աջակցություն: «Հասկանում ենք, որ պետության հնարավորությունները սահմանափակ են: Այժմ մեր խնդիրն է վերանայել դոլարով վերցված վարկերի մարման ժակետները: Մենք չեն ակնկալում դրամական աջակցություն, կառավարությունը այն կարող է տրամադրել ուղղակիորեն գյուղացիներին, որպեսզի բերքի մթերման ժամանակ չլինեն խնդիրներ», - նշեց ձեռնարկության ներկայացուցիչը՝ պարզաբանելով, որ այս տարի ձեռնարկատերերը ֆինանսական խնդիրների պատճառով հնարավոր է չկարողանան վճարել գյուղացիների՝ մթերման ենթակա ողջ բերքի դիմաց:

Քննարկմանը ներկա գործարարների կողմից հնչեց ևս մեկ առաջարկ՝ կազմել վնաս կրած ձեռնարկությունների ցանկը և փորձել տարբերակված մոտեցում ցուցաբերել աջակցության հարցում, քանի որ «վնասների չափերը և ծագած խնդիրները տարբեր են»:

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքով, ձեռնարկատերերը վնասներով են սկսել աշխատել դեռ անցյալ տարվա դեկտեմբեր ամսից, երբ ռուբլու փոխարժեքը սկսեց կտրուկ անկում ապրել: «Հիմա գործարարաները արտահանում են վնասով կամ չնչին եկամտաբերությամբ, կամ չեն արտահանում: Չարտահանելը ևս մեծ վտանգ է իր մեջ պարունակում, քանի որ պատրաստի ապրանքները մնում են պահեստներում, ձեռնարկատերերը վաճառքի բացակայության պայմաններում չեն կարողանում վերականգնել ֆինանսական ռեսուրսները, որպեսզի կարողանան շարունակել կայուն բիզնես գործունեությունը», - նշեց Մակարյանը:

Ըստ բանախոսի՝ այժմ հայաստանցի ձեռնարկատերերը ստանում են փոքր դրամական զանգված Ռուսաստանի շուկայում արտադրանքի վաճառքից, քանի որ ռուբլին արժեզրկվեց, իսկ գնաճը ՌԴ-ում արհեստական ձևով զսպվում է: «Քանի որ գնաճի բացակայության և ռուբլու արժեզրկման պայմաններում մեր ձեռնարկատերերը չկարողացան վերանայել գնային առումով իրենց պայմանագրերը, հիմա իրենք հարկադրված են ռուբլու դիմաց ստանալ փոքր դրամային զանգված: Հատկապես վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանը սահմանափակեց դոլարի կիրառությունը առևտրում: Ձեռնարկատարերը պետք է պայմանգրեր կնքնեն միյան ռուբլիով, ինչը ևս ռիսկ է»,- նշում է Գագիկ Մակարյանը:

Այս ընթացքում, Մակարյանի խոսքերով, հանդիպումներ են տեղի ունեցել երկու տասնյակ փոքր և միջին ձեռնարկատերերի հետ, նրանք ներկայացրել են իրենց վնասները: Հաշվարկները, նշում է նա, ցույց են տալիս, որ 20 ընկերություններ արդեն կրել են 7,8 մլն դոլարի վնաս: «Դրանք թարմ մթերք, պահածոներ, գինի ու կոնյակ արտահանող ընկերություններ են», - հավելեց նա:

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը ևս փաստեց, որ հատկապես դեպի Ռուսաստան արտահանման ուղղությունում Հայաստանն արդեն ունի խնդիրներ: Սարգասյանը, սակայն, լավատես է ու կարծում է, որ վերջին միտումները վկայում են ռուբլու արժևորման մասին, ինչը դրական երևույթ է: «Ռուբլին կարծես թե արժևորման միտումներ է դրսևորում, նավթի գները որոշակի աճ են գրանցում, իսկ Եվրոպայում ավելի է կարծրանում այն մտածողությունը, որ պետք չէ կիրառել պատժամիջոցներ ՌԴ-ի նկատմամբ: Հույսեր կան, որ իրավիճակը կգնա դեպի կայունացում: Մինչև ամառ ինչ-որ կայունացում պետք է նկատվի», - նշում է բանախոսը:

Միևնույն ժամանակ ըստ բանախոսի՝ ապագայում վնասներից խուսափելու համար պետությունը պետք է օգնի ձեռնարկատետրերին դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները:

Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը տեղեկացրեց, որ կառավարությունը պատրաստ է քննարկել աջակցության տարբերակները՝ միևնույն ժամանակ խորհուրդ տալով գործարարներին աշխատել արտահանման շուկաների դիվերսիֆիկացիայի ուղղությամբ:

«Կառավարությունը նախատեսում է աջակցության գործիքներ, օրինակ վարկերի որոշակի սուբսիդավորում: Ընկերությունները կրել են վնասներ, դրանք որոշակի առումով պետք է փոխհատուցվեն: Համապատասխան դիմում մենք ստացել ենք գործարարներից: Առաջիկայում մենք մետցում կցուցաբերենք այդ դիմումին: Սակայն նման ռիսկերց խուսափելու համար ընկերությունները պետք է աշխատեն իրենց ապրանքների որակի բարձրացման, ինչպես նաև ապրանքների և շուկաների դիվերսիֆիկացիայի համար», - պարզաբանեց Արմեն Եգանյանը:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը սկսեց խոսքը՝ ներկայացնելով վիճակագրական տվյալներ: «Մատրի 20-ի դրությամբ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով Հայաստանի արտաքին առևտուրը նվազել է 27,7%: Արտահանումը նվազել է 25,2%, ներմուծումը՝ 28,6%: Մենք ունենք մոտ ¼-ի մասով արտահանման և ներմուծման անկում: Սա ամենաբացասական երևույթներից մեկն է», - նշեց տնտեսագետը՝ հավելելով, որ ստեղծվում են մակրոտնտեսական անկման համար հիմքեր, ինչը կանդրադառնա ողջ ՀՆԱ-ի վրա: Նրա խոսքով՝ ընկերությունների դոլարային վարկերից բխող վնասները որոշակիորեն կփոխատուցվեն, եթե պետության աջակցությամբ, «անցում կատարվի դրամային վարկերի»:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Արևելյան գործընկերության գագաթնաժողով 2017. Հայաստանի քայլը դեպի Եվրոպա»
23.11.2017
11:00
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը, որի շրջանակներում սպասվում է, որ ստորագրվելու է Հայաստան-Եվրամություն շրջանակային համաձայնագիրը։
Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից
22.11.2017
13:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից» թեմայով։
«Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջական ռիսկեր և շուկայի վերահսկողություն»
22.11.2017
11:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջականռիսկերև շուկայի վերահսկողություն» թեմայով:
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ