Մեր մասին » Թիմ
» Սեդա Մուրադյան
Սեդա Մուրադյան

Սեդա Մուրադյանը «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպության  «Մեդիա կենտրոն» ծրագրի ղեկավարն է: 

Պետական մանկավարժական համալսարանի հեռուստալրագրության բաժինն ավարտելուց հետո, լրագրության մագիստրոսի կոչում է ստացել Կովկասի ինստիտուտում 2010 թ-ին:

Լրագրության ու հեռուստալրագրության, ինչպես նաեւ լրագրության դասավանդման հմտություններին վերաբերող դասընթացներ է անցել Radio Nederland Training Center-ում և ԱՄՆ Ֆլորիդայի համալսարանում: Լրագրության առաջին փորձերը սկսել է Ա1+ հեռուստաընկերությունում` աշխատելով այնտեղ 1996-ից մինչեւ 2002-ը` որպես լրագրող, հաղորդավար և Այբ-Ֆե լրատվականի գլխավոր խմբագիր:

2002-ին միացել է Կովկասի ինստիտուտին` որպես Մեդիա ծրագրերի պատասխանատու: 2005-ին ստանձնել է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնը: Ղեկավարում է գրասենյակը մինչ այժմ: 

Knight հիմնադրամի կրթաթոշակով ԱՄՆ Սթենֆորդի համալսարանում 2010-2011 ուսումնառությունից հետո վերադառնալով` հիմնել է Հանրային լրագրության ակումբը հասարակական կազմակերպությունը, որի հիմնական նախագծերից մեկը Մեդիա կենտրոնն է:

Էլ. հասցե` sedamuradyan@pjc.am