Հայաստանի պետական գնումների համակարգում չկա իրական մրցակցություն
10.03.2015
11:00
Հայաստանի պետական գնումների համակարգում 2014-ին մտահոգիչ ցուցանիշներ են գրանցվել` մեկ անձից գնումների, բողոքարկման համակարգի և հաշվետվությունների թափանցիկության առումով: Ներկայացնում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի պետական գնումների գծով փորձագետ Արտակ Մանուկյանն այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի անցկացրած մոնիտորինգի արդյունքները վերաբերում են 2014-2015 թթ-ի ընթացքում պետական գնումների համակարգում տեղի ունեցած խախտումներին, չարաշահումներին և զարգացումներին՝ մի քանի ուղղություններով:

Մանուկյանն ասում է, որ պետական գնումների մրցույթներին մասնակցության ցուցանիշը շարունակում է շատ ցածր մնալ:

«Այս համակարգը խիստ կենտրոնացված բնույթ ունի, և բոլոր ընթացակարգերի հիման վրա մեր միջին մասնակցությունը մրցույթներին կազմում է 1,7: Այսինքն լավագույն դեպքում մրցույթներին երկու մասնակից է լինում, երբեմն նույնիսկ մեկ: Մենք պետական գնումների համակարգում չունենք իրական մրցակցություն»,-ընգծում է Մանուկյան:

Ըստ մոնիտորինգի արդյունքների՝ 2014-ին մեկ անձից գնումները կազմել են  11 հազար, որոնցից եթե առանձնացնում ենք բնական մենաշնորհային կազմակերպություններից եղած ձեռքբերումները, մնում է 3500 պայմանագիր, որոնց ընդհանուր արժողությունը կազմել է  26 միլիարդ դրամ:

«Կան որոշակի պատվիրատուներ, որոնք նախապատվությունը տալիս են մեկ անձից ձեռքբերումներին, ինչը մեծ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, թեև օրենքով պետք է բաց, թափանցիկ ընթացակարգով մրցույթ անցկացվի: Որոշակի ընկերություններ կան, որոնք հստակորեն կապակցվածություն ունեն որոշ պետական կառույցների հետ: Օրինակ՝ Ոստիկանության հանդերձանքների համար միշտ մրցույթին դիմում է երկու ընկերություն՝ «Տիսա» ՍՊԸ-ն և «Պահապան» ընկերությունները: Որոշ դեպքերում «Տիսան» է հաղթում, որոշ դեպքերում «Պահապանը», և այստեղ մեր կարծիքով կա փոխկապակցվածություն»,-ընդգծում է Մանուկյանը:

Դիտարկելով վերջին 5 տարիների դինամիկան, Մանուկյանը որոշակի փոփոխություններ է արձանագրում պետական գնումների համակարգում թե´ դրական թե´ բացասական առումով:

«2011-2012-ին պատվիրատուների մոտ անվստահության  և տեղեկատվություն մեծ պակաս կար, իսկ 2013- 2014-ին ինչ- որ առումով իրավիճակը բարելավվեց: Հաշվետվությունների և օրենսդրական պահանջների պահպանման թափանցիկության առումով 2013-ին աճ էր գրանցվել, սակայն 2014-ին այն կրկին հետընթաց ապրեց:  Մեկ անձից գնումների ծավալը, որոնք հիմնականում ոչ մրցակցային գնումներն են, նույնպես 2014-ին գնալով ավելացել է»,-ասաց Մանուկյանը:

Պետական գնումների համակարգում առկա հաջորդ կարևորագույն խնդիրը բողոքարկման համակարգն է, որը ըստ Մանուկյանի, կոռուպցիոն ռիսկերի տեսակետից գտնվում է «այսբերգի վերևի գագաթում»:

«2014-ին 56 բողոք  է ներկայացվել, որից  29-ը բավարարվել է, 25-ը՝ մերժվել, իսկ 2-ը` մնացել առանց քննության: Զարմանալի է, որ համատարած բողոքների բավարարման դեպքում, գնման կարիքը դարձել է առարկայազուրկ: Այսինքն, երբ որ պարտվիրատուն մրցույթում հաղթած,  բայց իր համար անցանկալի ընկերությանը ասում է, որ այսինչ կարիքը իրեն այլևս պետք չէ, ու չի ցանկանում պայմանագրային հարաբերություններ սկսել: Այստեղ, իհարկե, բողոքարկման համակարգի արդյունավետություն չի կարող լինել»,-հավելեց  Մանուկյանը:

Անդրադառնալով օրենսդրական զարգացումներին՝ նա նշեց, որ էական փոփոխություններ չկան, սակայն 2015-ից նոր խաղի կանոններ են մտցվել՝ պայմանավորված Հայաստանի Եվրասիական տնտեսական միության անդամակցությամբ:

«Այս տարվա ապրիլի մեկից՝ մինչև 70 մլն դրամ ձեռքբերումների դեպքում, ԵՏՄ անդամ երկրներին տրվում է 15 տոկոսի չափով գնային նախապատվություն: Նման կարգի պրեֆերենցիաները համարվում են ամենավատագույն խրախուսման միջոցները հայրենական ապրանք արտադրողների համար, որովհետև դրանով ստեղծվում են լրացուցիչ կոռուպցիոն ռիսկեր: Այն ապրանքները որ մենք ձեռք ենք բերում «իքս» գնով, այսուհետ ձեռք են բերվելու 15 տոկոս թանկ գնով»,-ընդգծեց Մանուկյանը:

Ամփոփելով ասուլիսը՝ Մանուկյանը նշեց, որ Հայաստանի պետական գնումների համակարգում այսօր կա համակարգային խնդիր, և եթե որոշ ուղղություններով կարճաժամկետ աճեր են գրանցվում, դա չի կարող համարվել օրենսդրորեն ամրապնդված և իսնտիտուցիոնալ զարգացում:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Խաղաղության ընկալումը․ ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը
06.02.2019
12:00
ԼՂ հակամարտության հանգուցալուծմանը հասնելու միակ ճանապարհը խաղաղությանը նախապատրաստվելն է: Թեպետ հակամարտող հանրույթներում գերիշխում է պատերազմի պրոպագանդան, սակայն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում մարդիկ սկսել են ավելի ու ավելի քննադատաբար մոտենալ հնարավոր պատերազմին: Հարցեր են հնչեցնում պատերազմի ու խաղաղության գնի մասին:
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ