Ոչ մրցակցային ընտրություններ, բայց խախտումներով լի
09.06.2015
13:00
Չնայած նրան, որ հունիսի 7-ին Հայաստանի 32 համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները անցկացվեցին հիմնականում ոչ մրցակցային պայմաններում, միևնույն է դիտորդները որոշ համայնքներում արձնագրել են խախտումներ:

Այսօր ընտրական գործընթացի շրջանակում իրենց արձանագրած խախտումներն ու դիտարկումները ներկայացրեցին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի համակարգող Արմեն Գրիգորյանը, Վանաձորի ՀՔԱ-ի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը և, Արմավիրի Քաղաքացիական երիտասարդական կենտրոնի անդամ Ռազմիկ Սարգսյանը:

ՏԻՄ ընտրություններն անցկացվել էինԿոտայքի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, և Տավուշի մարզի 32 համայնքներում, որտեղ դիտորդական առաքելություն էր իրականացրել 9 հասարակական կազմակերպություն:

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը դիտորդություն է իրականացրել Աբովյան և Ալավերդի քաղաքներում:

Արմեն Գրիգորյանը նշում է, որ համայնքներում հիմնական խնդիրը մրցակցության բացակայությունն է, ինչի հետևանքով քաղաքացիների մասնակցությունը ընտրություններին նույնպես ցածր է լինում: Ըստ նրա՝ այն համայնքներում որտեղ առաջադրված թեկնածուները շատ են լինում և կա մրցակցություն, քաղաքացիների մասնակցությունն էլ է ընտրություններին բարձր լինում: 

«Ամենաշատ խախտումները գրանցվել են Աբովյանում: Խախտումների 21 տոկոսը կազմել են ընտրողների փոխադրման դեպքերը կամ կուտակումները՝ տեղամասից դուրս, 14 տոկոսը կազմել է ընտրողների ուղղորդումը և անօրինական կեպով օժանդակումը: Խախտումներ են եղել նաև կապված անձնագրերում դրվող կնիքների հետ»,-նշում է Ա. Գրիգորյանը:

Ռազմիկ Սարգսյանը նշում է, որ իրենք դիտորդություն են իրականացրել հիմնականում Աբովյան քաղաքում, որտեղ 26 ընտրատեղամասից խախտումներով աչքի են ընկել 28՚/7, 28/8 և 28/9 ընտրատեղամասերը:

«Оրինակ՝ 28/8 ընտրատեղամասը բացվել է 08:15 րոպե և ընտրողները դրսում սպասել են մինչև բացվելը: Դա խախտում է: 28/9-ում ընտրատեղամասի նախագահը հեռախոսազրույցներ էր ունենում ու ասում, որ . «Ոնց նկատում եմ դեմ քվեարկողները շատ են, պետք է լցոնում արվի, բայց դիտորդներն ու լրագրողները այնքան են եկել, որ չենք կարողանում որևէ բան անել»: Մեր դիտորդը լսել է այս հեռախոսազրույցը, որից հետո ընտրատեղամասի նախագահը սկսել է փոխել խոսակցության թեման և հետագայում էլ գործողությունների չի դիմել»,-ասում է Սարգսյանը:

Նա հավելում է, որ ընտրատեղամասերի ներսում երբեմն կուտակումներ էին լինում: Փորձել են նաև խառնաշթոփ ստեղծել վստահված անձանց և դիտորդների զգոնությունը թուլացնելու համար:

«Մեկ խնդիր ևս կար: Ընտրությանը քաղաքացիները գալիս էին կենսաչափական անձնագրերով, բայց իրավունք չունեին դրանով ընտրել, եթե փախստական չեն: Մենք թույլ չէինք տալիս, որ այդ անձնագրերով քվեարկեն ու ստիպված գնում էին տուն, վերցնում իրեց ID քարտեր, նոր դրանով քվեարկում»,-նշեց Սարգսյանը:

Ա. Գրիգորյանը հավելեց, որ նույն խնդիրը առկա է եղել Երևանի ավագանու վերջին ընտրությունների ժամանակ, սակայն որոշում է կայացվել, որ միայն Երևանի ընտրությունների ժամանակ կենսչափական անձնագրելով էլ  քաղաքացիները մասնակցեն ընտրություններին:

«Բայց մյուս համայնքների համար չկա այդպիսի որոշում: Դա միայն Երևանի համար է եղել: Այսինքն երկակի վիճակ է ստեղծվում, օրվա մի կեսին թույլ էին տալիս, մյուս կեսին թույլ չէին տալիս կենսաչափական անձնագրերով քվեարկել»,-նշում է Ա. Գրիգորյանը:

Քննարկման մասնակից Վարդինե Գրիգորյանը նշեց, որ իրենք «Քաղաքացի-դիտորդ» կոալիցիայի շրջանակում դիտորդություն են իրականացրել Ալավերդի քաղաքում:

«Հիմնական խախտումները արձանագրվել են տեղամասի տարածքից դուրս՝ 50 մետր շառավղից դուրս: Բավականին շատ էր ընտրողների տեղափոխությունը: Իսկ տեղամասերում հիմնականում խաղաղ, բավականին պատրաստակամ հանձնաժողովներ էին: Ընդհանրապես պասիվ ընտրություններ էին և մինչև փակվելը մի քանի տեղամասերից տեղեկացանք, որ փորձում են ճշտել  ցուցակները և տեսնեն, թե ով չի եկել մասնակցելու ընտրությանը: Եվ սկսեցին ընտրությանը չմասնակցած մարդկանց ասպես ասած «բերման ենթարկել» դեպի ընտրատեղամաս»,-ասաց Վ. Գրիգորյանը:

Նա հավելեց, որ այժմ քվեարկության գործընթացը ընտրություններին շատ հարթ է ընթանում, քանի որ ամբողջ աշխատանքները կատարվում են դրսում:

«Այն աստիճանի հնազանդության են հասել բնակչության շրջանում, որ կարելի է նույնիսկ չվերահսկել հենց տեղամասի տարածքը, այլ համոզված լինել, որ եթե բերել ես իջեցրել քաղաքացուն ընտրատեղամասի մոտ, ուրեմն իրենք գնալու են և հնազանդ քվեարկեն: Հիմա թե կաշառքների միջոցով, թե հորդորների, փոքր քաղաքներում նաև ծանոթ-բարեկամ սկզբունքով աշխատում են արդեն որոշված արդյունքի վրա»,-ասում է Վ. Գրիգորյանը:

Նա ընդգծում է, որ Ալավերդիում նույնպես մրցակցություն չկար, թեև թեկնածուներ եղել են առաջադրված:

«Երբեմն մրցակցությունը ժողովդրավարության իմիտացիայի համար է: Ալավերդիում ունեինք երկու թեկնածու, որոնցի մեկը հստակ որոշված էր, որ կհաղթի: Իրենք ընդհանուր ընկերներ էին, երկուսն էլ մարզպետի մտերիմներն էին ու ամբողջ պրոցեսը այնպես էր մտածված, որ կարծեինք, թե ժողովրդավարական ընտրություններ են»,-հավելում է Վ. Գրիգորյանը:

Քննարկման մասնակիցները համակարծիք էին, որ ընտրական գործընթացը միայն թերթիկը քվեատուփի մեջ գցելը չէ, այլ այն ավելի լայն գործընթաց է:

«Մինչ քարոզարշավը ճնշումներ կիրառելը, կամ թեկնածուին ստիպելը, որ նա ինքնաբացարկ լինի, նույնպես մեծ խախտում է, որը օրենսգրքում նշված չի, բայց ընտրական պրոցեսի վրա ազդեցություն է ունենում: Իսկ քաղաքացիների մասնակցությունը միշտ էլ ՏԻՄ ընտրություններին պասիվ է, քանի որ իրենք լուրջ չեն վերաբերում ու չեն տեսնում ՏԻՄ-ին՝ որպես իրենց խնդիրները լուծող մարմին»,-ասում է Ա. Գրիգորյանը:

Ռազմիկ Սարգսյանը հավելեց, որ եղել են դեպքեր, երբ որոշ անձիք ընտրատեղամասերում ճնշում են գործադրել լրագրողների ու դիտորդների վրա, սակայն ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը չի դիտարկել դա՝ որպես խախտում:

«Օրինակ՝  Արմավիրի 28/8 ընտրատեղամասում թիկնապահի կազմվածքով մարդիկ ասում էին դիտորդներին, թե ինչ իրավունքով են իրենք նկարում, հետո դուրս են հրավիրել լրագրողին, դիտորդին: Իսկ հանձնաժողովի նախագահը նման խախտումներին լուրջ չէր վերաբերում, անգամ չէր արձանագրում որևէ  խախտում ու չէր միջամտում»,-հավելեց Սարգսյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am  հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար.հնարավոր զարգացումներ» թեմայով:
«Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները»
16.11.2017
11:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները» թեմայով:
«Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում 2017 թ․-ին. վերջին տարիների դինամիկան, կանխարգելման միջոցներն ու օրենսդրական դաշտի բացերը»
15.11.2017
12:00
ՀՀ ոստիկանության տվյալներով՝ 2007 թվականից մինչեւ 2016 թվականը հանրապետությունում գրանցվել է 25 624 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 3267 քաղաքացի, իսկ վիրավորների թիվը 36 023 է:
Դիաբետի դեմ պայքարը Հայաստանում. որքանո՞վ են հասանելի դեղամիջոցներն ու ժամանակակից սարքավորումները
14.11.2017
13:00
Նոյեմբերի 14-ը Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհայիօն օրն է: Այս օրվան նվիրված Մեդիա կենտրոնում կազմակերպվել էր քննարկում «Դիաբետի դեմ պայքարը Հայաստանում. որքանո՞վ են հասանելի դեղամիջոցներն ու ժամանակակից սարքավորումները» թեմայով:
«Կին» 14-րդ միջազգային կինոփառատոն. մամլո ասուլիս
14.11.2017
11:00
Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս` նվիրված «Կին» 14-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը: Փառատոնը կանցկացվի նոյեմբերի 14-18-ը Երևանում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ