Ճանաչե՞լ ԼՂՀ անկախությունը, թե՞ չճանաչել
05.05.2016
17:00
Եթե Ադրբեջանի կողմից սանձազերծվի լայնամասշտաբ պատերազմ, կարծում եմ որ գործընթացը կսկվի ոչ միայն փոխօգնության առումով, այլև ԼՂՀ ճանաչման առումով. նման տեսակետ հնչեցրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը երեկ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում «Մեդիա կենտրոնի» կազմակերպած բանավեճի ժամանակ:

«Սա Կառավարությունում քննարկված նախագիծ է և գործընթացի սկիզբ, որը կարող է նաև հետագայում ԱԺ-ում քննարկման դրվել, եթե իրավիճակի լուրջ փոփոխություններ և արտաքին նպաստավոր պայմաններ մեզ համար արձանագրենք»,-ասաց Մելիքյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին ՀՀ Կառավարությունը հավանության արժանացրեց Հայաստանի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին օրինագիծը:

Բանավեճին մասնակցող ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի կածիքով՝ եկել է ժամանակը, որ Հայաստանը իսկապես մի քայլ անի ապացուցելու աշխարհին և հենց նույն Ադրբեջանին, որ եթե մենք միշտ ասել ենք, որ եթե սկսվի պատերազմ, Հայաստանը միանգամից կնախաձեռնի ճանաչման խնդիրը:

 «Մենք չենք ասել ուղղակի նրա համար, որ չհավատան...Մենք իսկապես լուրջ ենք տրամադրված, պատրաստ ենք ռազմական ձևով էլ պաշտապնվել, պետք եղավ քաղաքական ձևով էլ ու սա համար մեկ օրակարգային խնդիր պետք է դառնա»,-նշեց Պողոսյանը:

ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը, ով նույնպես մասնակցում էր բանավեճին, ասում է. «Փաստորեն քննակում տեղի չունեցավ էլ, Հովիկ Աբրահամյանը հիմնական զեկուցողի խոսքը լսելուց հետո, կարճ նետեց, թե հարցեր կա՞ն: Որևէ  հարց չլինելու դեպքում, անմիջապես հաստատեց: Այսինքն քննարկում չի եղել, հետևաբար սա ինչ-որ որոշում է կայացված նման գործընթաց նախաձեռնելու համար:  Ես հակված եմ կարծելու, որ ականջալուր են լինում Լևոն Տեր-Պետրոսյանի 2008-ի նոյեմբերի հանրահավաքին իշխանություններին ասված այն առաջարկությանը, որ պատեհ ժամանակն է, որ ԱԺ-ն ճանաչի ԼՂՀ անկախությունը և ընթացակարգով ուղարկի նախագահականի աշախատակազմ, իսկ աշխատակազմը որոշումը կարող  է առկախել և  օգտագործել այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը կլինի»,-ասաց Կարապետյանը:

Կարապետյանի կարծիքով` խորհրդարանում նույնպես կարող են բովանդակային քննարկումներ լինել այս հարցի վերաբերյալ:

«Ես որևէ վտանգ չեմ տեսնում, եթե իսկապես ԱԺ-ն էլ քննարկի ու համապատասխան որոշումով հանդես գա»,-հավելեց Կարապետյանը:

Բանավեճին մասնակցող Արա Պապյանն ասաց, որ հայկական կողմը արդեն երկար ժամանակ է, այս ճանաչման և չճանաչման հացը օգտագործում է որպես ճնշման լծակ Ադրեբջանի վրա՝ որպես վերջին մի փամփուշտ:

«Եթե ու ունես մի փամփուշտ, ապա դա պահում ես վերջում օգտագործելու համար: Կարծում եմ այս գործըթնացը ավելի երկար կտեևի, չեմ կարծում Կառավարությունը հավանություն տվեց և Աժ կուղարկվի ու այնտեղ միանգամից կքվերակեն, կհաստատեն: Այս գործընթացը դեռ կերկարի»,-ասաց Պապյանը:

Նրա խոսքով՝ բոլորը հասկանում են, որ բանակցային ճանապարհով ղարաբաղյան հարցը լուծում չունի,  բայց միևնույն ժամանակ որևէ կողմ չի ուզում բանակցային գործընթացը խափանելու բուն մեղադրանքը իր վրա վերցնել:

«Թեև մենք հստակորեն կարող ենք մեղադրել Ադրբեջանին բազմաթիվ անգամ զինադադարը խախտելու համար»,-հավելեց Պապյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հարցազրույց-ասուլիս Անդրիաս Ղուկասյանի հետ
18.06.2018
11:00
Հունիսի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հարցազրույց-ասուլիս հասարակական, քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի հետ «Քաղբանտարկյալների պայմանական ազատում և ներքաղաքական զարգացումներ թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով։
«2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները»
15.06.2018
12:00
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը հունիսի 15-ին «Մեդիա կենտրոնում» ներկայացրեց 2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները:
Կանայք Հայաստանի բարձրագույն իշխանության կազմում
13.06.2018
17:04
Ի՞նչ է մտածում Facebook-ը ՀՀ բարձրագույն ղեկավար կազմում կանանց ներգրավվածության աստիճանի վերաբերյալ։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը «Թավշյա հեղափոխությունից» հետո
13.06.2018
14:00
Հունիսի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հարցազրույց-ասուլիս «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը «Թավշյա հեղափոխությունից» հետո թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ