Հայաստանը Ռիգայի գագաթնաժողովից մեծ ակնկալիքներ չէր կարող ունենալ
27.05.2015
13:00
Հայաստանի համար ԵՄ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի հիմնական արդյունքներն այն էին, որ Բրյուսելը և Երևանը շարունակելու են վիզաների ռեժիմի դյուրացման և նոր պայմանագրի պատրաստման ուղղությամբ երկխոսությունը: Այդ մասին «Մեդիա կենտրոնում» հայտարարեցին օրերս Ռիգայում կայացած ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումին Հայաստանի մասնակիցները:

Մայիսի 21-22-ին Ռիգայում կայացած Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի արդյունքում ընդունված հռչակագրից պարզ է դառնում, որ Եվրամիությունը շարունակելու է երկխոսել «արևելյան գործընկերների» հետ, բայց այս անգամ ցուցաբերելով ավելի տարբերակված մոտեցում: Փորձագետները և Եվրամիության ներկայացուցիչները դա բնական են համարում, քանի որ Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրները Եվրամիության հետ ինտեգրացիայի տարբեր մակարդակներում են գտնվում: Եվրոպական միության տարբերակված քաղաքականության որդեգրման մասին նախկինում հնչող ենթադրությունները հաստատեց ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը Ռիգայի գագաթնաժողովից առաջ տված մամուլի ասուլիսի ժամանակ: 

Եվրասիական տնտեսական միություն մտնելուց հետո, ըստ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանի, Հայաստանը Ռիգայի գագաթնաժողովից մեծ ակնկալիքներ չէր կարող ունենալ: «Հայաստանին գագաթնաժղովը շատ բան չէր կարող տալ, բայց մի ոլորտ կա, որում կարևոր արդյունք գրանցեցինք: Քանի որ Հայաստանը վիզաների հարցում տեխնիկական առաջընթաց ունի, բարձրացրեցինք Հայաստանի համար նոր առաջընթացի դուռ բացելու հարցը: Այդ առաջարկը ընդունվեց և տեղ գտավ գագթնաժողովի հռչակագրում», - նշեց Ստեփան Գրիգորյանը:

«Հանրային արձագանք ԵՄ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի արդյունքներին» թեմայով «Մեդիա կենտրոնում» մայիսի 27-ին Ստեփան Գրիգորյանի, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի մասնակցությամբ անցկացվեց քննարկում: Բանախոսները, ովքեր մասնակցել էին Ռիգայում օրերս կայացած ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական ֆորումին, կիսվեցին իրենց դիտարկումներով և նկատառումներով:

 Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը քննադատաբար մոտեցավ հարցին՝ նշելով, որ Ռիգայի գագաթնաժողովը ոչինչ չտվեց Հայաստանին, քանի որ Երևանը «պատրաստ չէր որևէ բան վերցնել»: «Սակայն կարևոր եմ համարում, որ ֆորումում առնվազն արձանագրվեց քաղբանտարկյալների ազատման հարցը», - նշեց իրավապաշտպանը՝ կարևորելով քաղաքացիական հասարակության ընդգրկվածության խնդիրը Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի գործընթացում:

Նրա խոսքով, քաղաքացիական հասարակության ֆորումի ժամանակ արձանագրվեց այն հանգամանքը, որ Արևելյան գործընկերության ծրագրի գլխավոր մարտահրավերը Ռուսաստանի քաղաքականությունն է: Ըստ այդմ նա եզրակացրեց, որ մինչև Եվրամիությունն Արևելյան գործընկերության տեսակետից չձևակերպի իր անելիքները Ռուսաստանի մասով, «մենք հաջողություն չենք արձանագրի»: Այս տեսանկյունից, վստահ է բանախոսը, կա սահմանափակում Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման համար:

«Այդ սահմանափակումը Եվրասիական տնտեսական միությունն է, որին անդամակցել է Հայաստանը: Այս առումով ՀՀ իշխանությունները համապատասխան օրենսդրական բազա են ձևավորում», - հավելեց նա:

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն իր խոսքում ևս շեշտեց քաղաքացիական հասարակության ներգրավվածության կարևորությունը եվրոպական ինտեգրացիայի գործընթացում:

«Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի հույսեր կան, այդ ուղղությամբ արդեն լուրջ քայլեր արված են, և Եվրամիության կողմից մանդատ ստանալու դեպքում կսկսվեն բանակցություններ: Այս անգամ գլխավոր ձեռքբերումը կլինի այն, որ գործընթացը լինի հանրության համար բաց, որպեսզի քաղաքացիական հասարակությունն իր մեջ ներուժ գտնի բանակցելիք հարցերի շուրջ ունենալ դիրքորոշում և ծավալել քննարկումներ», - պարզաբանեց Մինասյանը:

Քննարկման ավարտին բանախոսներն ընդգծեցին, որ Եվրոպական միությունը բաց է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման համար, և ՀՀ-ից է կախված Բրյուսել-Երևան համագործակցության խորացման հեռանկարները:     

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ» թեմայով:
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Սարգսյան Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ» թեմայով:
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ