«Ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում. 2014թ.-ի ամփոփումը»
26.12.2014
11:00
Այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսին ՀՀ Արադարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամները ներկայացրեցին 2014-ի ընթացքում ազատազրկված անձանց իրավունքների խախտման դեպքերը:

Հասարակական դիտորդական խմբի նախագահ Ռուբեն Սարգսյանը ասաց, որ ամենամեծ խնդիրը վաղաժամկետ ազատման, խցերի գերծանրաբեռնվածության և բժշկական սպասարկման խնդիրն է:

«Ահազանգերի թիվը գնալով աճում է: Բայց մի դրական կողմ կա, որ Արդարադատության նախարարությունը և վարչությունը սկսել են ավելի թափանցիկ աշխատել»,-ասաց Սարգսյանը:

Հասարակական դիտորդական խմբի դիտորդ Հասմիկ Հարությունյանը նշեց, որ ՔԿՀ-ներումպատժից վաղաժամկետ ազատման  ինստիտուտը և պատժի հետ անհամատեղելի ծանր հիվանդությունների հիմքով պայմանական վաղաժամ ազատման ինստիտուտը Հայաստանում բավականին վատ է գործում:

«ՔԿՀ-ներում մատների վրա կարող ենք հաշվել այ դեպքերը, որ անձը պայմանական վաղաժամկետ ազատվել է: Հիմնականում հանձնաժողովը մերժում է այդ դիմումները: Ներկայացվող դիմումների թիվը գնալով մեծանում է վերջին տարիներին, բայց վերջնական արդյունքովˋ բավարարվող դիմումների թիվը նվազում է: Օրինակˋ2013-ին  դիմում է ներկայացրել 5460 դատապարտյալ,  հանձանժողովին ներկայացվել է ընդամենը 960-ը, որից անկախ հանձնաժողովը հավանության է արժանացրել 273-ին և վերջնական բավարարվել է 261 դիմում»,-ընդգծեց  Հարությունյանը:

Հասարակական դիտորդական խմբի դիտորդ Նարե Մեսրոպյանը էլ նշեց, որ ՔԿՀ-ներում բժիշկ-մասնագետների համալրման խնդիր կա:

 «Կան ՔԿՀ-ներ, որտեղ առահասարակ բժիշկ գոյություն չունի և դատապարտյալը բուժսպասարկում չի ստանում մասնագետի կողմից: Մեծ է նաև  մասնագետների վերապատրաստման հարցը: Քանի որ քիչ չեն հոգեկան խնդիրներ ունեցող դատապարտյալները, նաև հոգեբույժների ներգրավվածության հարցը կա: Բուժսարքավորումներն ու դեղորայքների ցանկը մեծացնելու, համալրելու խնդիրը նույնպես առկա է»,-ասաց Մեսրոպյանը:

Հասարակական դիտորդական խմբի դիտորդ Արայիկ Զալյանն էլ հավելեց, որ իրենք առաջարկ են ներկայացրել, որպեսզի  բուժսպասարկման ոլորտը ոչ թե  քրեակատարողական վարչության ենթակայության ներքո լինի, այլ առողջապահության նախարարության, որը կլուծի նաև  բժիշկների պակասի խնդիրը:

Հասարակական դիտորդական խմբի դիտորդ Սերգեյ Գաբրիելյանը անդրադարձավ ՔԿՀ-ներում նույնասեռականների և հետերոսեքսուալների նկատմամբ խտրական վերաբերմունքին:

«Գրեթե բոլոր ՔԿՀ-ներում խտրական վերաբերմունք կա նույնասեռականների և հետերոսեքսուալների նկատմամբ: Նրանց համար կան հատուկ խցեր, որոնք ամենաանբարենպաստ պայմաններով են: Նույնասեռականներին հանձնարարվում է ամենստորացուցիչ աշխատանքըˋ մաքրել զուգարանները, հատակը, սանհանգույցները, կոշիկները, բոլոր խցերը, թափել աղբը: Նրանց հետ վերաբերվում են անմարդկային ձևով: Ճաշարաններից նույնասեռականները չեն կարող օգտվել այնպես, ինչպես բոլորը: Նրանց սպասքը առանձնացված է: Նրանք ամբողջովին մեկուսացված են մյուս դատապարտյալներից»,-ասաց Գաբրիելյանը:

Ըստ դիտորդական խմբի արձանագրած խախտումներիˋ կարևորագույն խնդիր է նաև արգելված իրերի մուտք գործելը ՔԿՀ:

«Թե ինչպես է այդ իրը հայտնվում ՔԿՀ-ում, լուրջ ծառայողական ուսումնասիրություն չի կատարվում: Բացի այդ ՔԿՀ-ներում կա խնդիր, որ հացադուլավորների համար հատուկ սենյակներ չկան»,-հավելեց Արայիկ Զալյանը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Արևելյան գործընկերության գագաթնաժողով 2017. Հայաստանի քայլը դեպի Եվրոպա»
23.11.2017
11:00
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը, որի շրջանակներում սպասվում է, որ ստորագրվելու է Հայաստան-Եվրամություն շրջանակային համաձայնագիրը։
Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից
22.11.2017
13:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից» թեմայով։
«Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջական ռիսկեր և շուկայի վերահսկողություն»
22.11.2017
11:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջականռիսկերև շուկայի վերահսկողություն» թեմայով:
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ