Հասարակական մակարդակում հայ-թուրքական հարաբերությունները հասել են նոր հանգրվանի
30.04.2015
18:00
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներին մասնակից այլ երկրների նախագահների հայտարարություններին Անկարայի կտրուկ արձագանքից հետո կա վտանգ, որ հայ-թուրքական հարաբերությունները պետական մակարդակով կարող են սրվել: Չնայած այդ հանգամանքին, հանրային մակարդակում Հայաստան-Թւորքիա հարաբերությունները, դատելով նաև Թուրքիայի տարբեր քաղաքներում անցկացված հիշատակի միջոցառումներից, հասել են նոր հանգրվանի: Այս մասին հայտարարեցին Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

Ապրիլի 30-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ և «Ա1+»-ի առցանց հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարը Ցեղասպանության 100-րդ տերելիցին հաջորդող ժամանակաշրջանում»: Թեմայի շուրջ բանավիճեցին «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ծրագրերի ղեկավար Հայկակ Արշամյանը, թուրքագետ Լևոն Հովսեփյանը, «DVV ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Խառատյանը և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնդրամի գործադիր տնօրեն, տնտեսագիտության դոկտոր Հեղինե Մանասյանը:

Ըստ Գևորգ Տեր-Գաբրիելյանի՝ դատելով Թուրքիայի կտրուկ արձագանքներից Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, կա վտանգ, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարող են սրվել: Մյուս կողմից, նշում է նա, կա նաև կարծիք, որ գուցե նոր բանակցություններ սկսվեն Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարագավորերլու համար՝ Թուրքիայում սպասվող ընտրություններից հետո:

Այնուամենայնիվ Տեր-Գաբրիելյանն այդ տաբերակը այնքան էլ հավանական չի համարում, քանի որ Թուքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համարում է անկառավարելի անձնավորություն: «Շատ հնարավոր է նա չգնա այդ քայլին», - նշեց բանախոսը: «Նա վերջերս նորից սպառնալիքներ հնչեցրեց Թուրքիայում ապրող հայերի նկատմամբ: Այս առումով կա նաև վտանգ, որ այդ հարաբերությունները կարող են սրվել, բայց հույս ունենանք, որ միջազգային հանրության ուշադրությունը խնդրի նկատմամբ փոքրացնում է այդ վտանգը», - ասաց բանախոսը:

Մինչդեռ հանրային մակարդակում, վստահեցնում է «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» տնօրենը, հարաբերությունները հասել են նոր հանգրվանի, դեռ ավելին՝ ահագնանալու են: «Հարաբերությունների առաջխաղացման համար ստեղծվել են նոր հնարավորություններ, անելիքիներ և գաղափարներ: Նոր հիմքեր են ստեղծվում ավելի խորքային քննարկումներ ծավալելու երկու հանրությունների միջև: Սա կարևոր հանգամանք է, քանի որ հանրային քննարկումները ազդում են կառավարական օղակների օրակարգերի վրա և ինչ-որ չափով նաև ձևավորում այդ օրակարգերը», - պարզաբանեց Տեր-Գաբրիելյանը, ում վաստահությունը հիմնվում է Թուքիայի քաղաքացիական հասարակության հետ շփումների փորձի վրա:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ծրագրերի ղեկավար Հայկակ Արշամյանը, ով ապրիլի 24-ին եղել է Ստամբուլում, խոսեց Թուքիայի հասարակությունում ցեղասպանության նկատմամբ վերաբերմունքի և ընկալման փոփոխման մասին: «Այս տարի ապրիլի 24-ին Ստամբուլում մեծ քանակությամբ հյուրեր էին եկել ոչ միայն սփյուռքից, այլև աննախադեպ էր տեղի թուրքական հասարակության մասնակցությունը: Ակցիաներին աջակցություն էին ցուցաբերում ազգությամբ թուրք և քուրդ մարդիկ: Վերջին ակցիայի ժամանակ Թաքսիմի հրապարակի մոտակայքում հավաքվել էին մոտ 5 հազար մարդ», - նշեց Արշամյանը:

Բանախոսի գնահատմամբ, Ստամբուլում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի ակցիաների ժամանակ պատշաճ աշխատանք տարավ նաև Թուրքիայի ոստիկանությունը միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման ուղղությամբ: «Պրովոկացիաներ գրեթե տեղի չունեցան», - նշեց նա:

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրեն Հեղինե Մանասյանը կարևորեց 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների իրականացումը, քանի որ «դրանք հնարավորություն տվեցին մեզ՝ հայերիս, ավելի լայն խոհել»: «Այդ միջոցառումները կարևոր էին նաև Թուրքիայից Հայաստան ժամանած հյուրերի և փորձագետների համար: Հույս ունեմ, որ երբ նրանք վերադառնան իրեն հայրենիք կտանեն իրենց հետ ստացած տպավորությունները», - նշեց Մանասյանը՝ հավելելով, որ տեղեկատվության տարածումը շատ կարևոր է, քանի որ այն ավելացնում է Թուրքիայում այն մարդկանց քանակը, որքեր ճանաչում են ցեղասպանությունը և հորդորում սեփական կառավարությանը բացել հայ-թուրքական սահմանը:

«DVV ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Խառատյանը, անդրադառնալով հայաստանյան հասարակության մեջ փոփոխություններին, ընդգծեց, որ 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները և դրանց միջազգային արձագանքը «փոքրիկ երկրաշարժներ էին» հայաստանցիների համար: «Մարդկանց մոտ վերականգնվել է հպարտության և պահանջատիրության զգացումը: Նրանք դուրս էին եկել ողբի շրջանակներից: Կարծում եմ՝ դեռ բավականին ժամանակ է պետք, որպեսզի այդ երկու ամսվա միջոցառումների արձագանքը մարսվի հասարակությունում, և հենց դրանից կախված կլինի նաև (հայ-թուրքական) գործընթացում հետագա փոփոխությունները», - պարզաբանեց Խառատյանը:

Թուրքագետ Լևոն Հովսեփյանը կարծում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը պայմանավորված է երկու գործոնով՝ թուրքական հասարակության վերափոխմամբ և թուրքական իշխանության վրա արտաքին ճնշումների ազդեցությամբ: Այս առումով նա կարևորում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Թուրքագետի կարծիքով կարևոր է, որպեսզի հենց Գերմանիան ճանաչի ցեղասպանությունը, քանի որ այն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հանդիսացել է Թուքիայի գլխավոր դաշնակիցը: «Գերմանիան, հանդիսանալով Օսմանյան կայսրության գլխավոր դաշնակիցը, ցեղասպանության ճանաչմամբ Թուրքային կզրկի մանևրելու և ժխտողականության լծակներից», - հավելեց Հովսեփյանը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
«Աղմուկ Փանիկի միջադեպի շուրջ․ արդյոք պե՞տք է վերանայել 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանները»
23.07.2018
13:00
Հուլիսի 23-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Աղմուկ Փանիկի միջադեպի շուրջ․ արդյոք պե՞տք է վերանայել 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանները» թեմայով քննարկման ընթացքում քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հուլիսի 17-ին Շիրակի Փանիկ գյուղում ռուս զինվորականների մասնակցությամբ գրանցված միջադեպը գնահատեց ահաբեկչություն տեղացիների նկատմամբ․
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ