«Հասարակական կարծիքի ուսումնասիրության» արդյունքները
24.12.2014
11:00
«Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ն այս տարի անցկացրել է «Հասարակական կարծիքի ուսումնասիրության» հետազոտություն, որի նպատակն է եղել վեր հանել ՀՀ Սահմանադրության մեջ առկա խնդիրներն ու բացթողումները, ինչպես նաև բնակչության ակնկալիքները սահմանադրական փոփոխություններից:

Հետազոտության առաջին մասում իրականացվել են 36 խորին հարցազրույց՝ հիմնված հարցման տվյալների վրա: Հետազոտության երկրորդ փուլում իրականացվել է քանակական հարցում ամբողջ Հայաստանի տարածքով 1300 բնակիչների շրջանակում:

«Ըստ բնակչության շրջանում անցկացված ուսումնասիրության՝  հարցվածների  61,1% կարծում է, որ սահմանադրական բարեփոխումները ժամանակավրեպ են, դրանց կարիքը չկա: Հարցվածների 33,9% կարծում է, որ Հայաստանի զարգացումը հիմնականում սխալ ուղղությամբ  է ընթանում, իսկ 49.5%` միանգամայն սխալ»,-  այս մասին երեկ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց  «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի նախագահ Ռուբեն Սարգսյանը:

«Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի փորձագետ Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ բնակչության շրջանում հարցվածների 56 տոկոսի կարծիքով, իրավունքների խախտման պատճառը օրենքների չկիրառման մեջ է:

«Այսինքն ոչ թե խնդիրը օրենսդրական նորմերի ձևակերպումներն են, այլ հակառակը՝  նորմերը կան, ձևակերպված են և բավականին լավ: Պարզապես այդ հստակությամբ իրավակիրառություն չեն ապահովում»,-ասաց Տիգրանյանը:

Ազգային փոքրամասնությունների մասին հարցման ժամանակ մարդիկ պատասխանել են, որ նրանց պետք է ավելի շատ իրավունքներ տալ:

«Այս առումով, փաստորեն, մեր հասարակության մեջ տոլերանտություն կա: Կրոնական փոքրամասնությունների մասով մենք ունենք 27 տոկոս, ովքեր այն կարծիքին են, որ ոչինչ պետք չէ փոխել: Իսկ ավելի խտացված պատկեր ունենք սեռական փոքրամասնությունների դեպքում: Անհանդուրժողականությունը մեծ է, և մարդկանց մեծ մասը կարծում է, որ պետք է սահմանափակել նրանց իրավունքները»,-հավելեց Տիգրանյանը:

Իրականացված ուսումնասիրության ընթացքում նաև վեր է հանվել բնակչության կարծիքը երկրի սոցիալ-տնտեսական վիճակի, Հայաստանում առկա խնդիրների, ընտրական իրավունքի և ընտրական համակարգի, Հայաստանի ժողովրդավարության, միջազգային միավորումներին Հայաստանի նախընտրելի անդամակցության նախապատվությունների (ՄՄ, թե ԵՄ) և մի շարք այլ հարցերի շուրջ:

«Ըստ հարցվածների՝ Հայաստանում Եվրամիության կողմնակիցները գտնում են, որ Հայաստանը զարգանում է սխալ ուղղությամբ, իսկ ՄՄ-ի կողմնակիցները, ովքեր մտածում են, որ մենք սխալ ուղղությամբ ենք գնում, շատ քիչ տոկոս են կազմում: Այն հարցին, թե ինչպիսի՞ն են տեսնում Հայաստանի ապագան, հարցվածների 5 տոկոսը պատասխանել է, որ գնալով վիճակը լավանում է, իսկ 72 տոկոսը կարծում է, որ գնալով վիճակը վատանում է»,-ասաց Ռուբեն Սարգսյանը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Արևելյան գործընկերության գագաթնաժողով 2017. Հայաստանի քայլը դեպի Եվրոպա»
23.11.2017
11:00
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը, որի շրջանակներում սպասվում է, որ ստորագրվելու է Հայաստան-Եվրամություն շրջանակային համաձայնագիրը։
Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից
22.11.2017
13:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից» թեմայով։
«Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջական ռիսկեր և շուկայի վերահսկողություն»
22.11.2017
11:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջականռիսկերև շուկայի վերահսկողություն» թեմայով:
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ