Ծառայություններ
« Վերադառնալ ցանկին
Այլ
Ապրիլի 13, 10:00
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն
0322 7 22 68
communication@hcav.am
Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակը և NESEHNUTÍ անկախ սոցիալ-էկոլոգիական շարժումը հրավիրում են մասնակցելու 2018 թ.-ի ապրիլի 13-15-ը Հայաստանի Վանաձոր քաղաքում կայանալիք քաղաքացիական բարքեմփին:

Բարքեմփը ներառում է բաց, մասնակցային դասընթացներ, հետաքրքիր արշավների, ծրագրերի, նախաձեռնությունների և տեղեկատվության ու փորձի փոխանակման այլ ձևերի վերաբերյալ բաց քննարկումներ ու պրեզենտացիաներ:

60 մասնակիցներ Հայաստանից, Աբխազիայից, Հարավային Օսիայից, Վրաստանից ու Չեխիայից 3 օր շարունակ կկիսվեն իրենց փորձով ու գիտելիքներով միմյանց հետ:

Բարքեմփին մասնակցելու համար կարող են դիմել Հայաստանի հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և քաղաքացիական ակտիվիստներ:

Կազմակերպիչները հոգում են սննդի և կեցության ծախսերը:

Հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ՝ http://hcav.am/?p=57735

Դիմել կարող եք մինչև 2018 թ. մարտի 16-ը:

Որպես քաղաքացիական բարքեմփի բաղադրիչ՝ հնարավորություն կա նաև իրականացնելու փոքր դրամաշնորհային ծրագրեր:
Բարքեմփի ֆեյսբուքյան էջը՝ https://www.facebook.com/events/442297769521919/