Մարտի 1-ի գործը բացահայտված, բայց հրապարակայնացված չէ
27.02.2015
11:00
2008 թ-ի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների զոհերի ծնողները հույս չունեն, որ Հայաստանում գործող իշխանությունների պարագայում «մարտի 1-ի» գործը կբացահայտվի, իսկ 10 մարդկանց սպանության համար մեղավորները կպատժվեն: Յոթ տարի ընթացող գործի քննությունը, զոհերի ծնողների կարծիքով «իմիտացիա» է: Նրանք որոշել են այլևս չներկայանալ Հատուկ քննչական ծառայություն, քանի որ չեն վստահում այդ կառույցին:

Այս մասին «Մեդիա կենտրոնում» փետրվարի 27-ին ««Մարտի 1-ի գործով» նախաքննության ընթացքը՝ 7 տարի անց» թեմայով կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեցին մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների զոհերի ծնողներ Սարգիս Քլոյանը և Վաչագան Ֆարմանյանը: Քննարկմանը մասնակցող «Մարտի 1» Հասարակական կազմակերպության համակարգող, գրող, հրապարակախոս Առաքել Սեմիրջյանն էլ նշեց, որ «մարտի 1-ի» գործը բացահայտված է, ուղղակի այն պետք է հարապարակայնացնել:

Ըստ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների զոհերից Գոռ Քլոյանի հայր Սարգիս Քլոյանի՝ Հատուկ քնչական ծառայությունը զբաղված է ոչ թե գործի բացահայտամամբ, այլ «իմիտացիայով»:

«Յոթ տարվա մեջ տուժողի իրավահաջորդներս հասկացել ենք, որ այս բոլորը իմիտացիոն բնույթ ունի: Իրենք ցույց են տալիս միջազգային կազմակերպություններին , որ իբր իրենք աշխատում են, զբաղվում են «մարտի 1-ի» գործով, բայց իրականում երկարաձգում են այս գործը: Երբեք մարտի 1-ի այս էջը չի բացահայտվի: Բոլոր մեղավորները կպատժվեն այն դեպքում, երբ որ կլինի իշխանափոխություն», - հայտարարեց Քլոյանը, հայտնելով, որ մի քանի օր առաջ իրեն հրավիրել էին ՀՔԾ և հարցաքննել:

«Քննիչի կողմից կազմած արձանագրությունը տարօրինակ էր: Քննիչն աձանագրության մեջ գրել էր, որ զոհերը տեղի են ունեցել հատուկ միջոցների ոչ ճիշտ օգտագործելու արդյունքում: Հարց է առաջանում, եթե քննչական մարմինը չգիտի, ովքեր են սպանել մեր երեխաներին, ապա ինչպե՞ս են քննիչները եզրակացնում, որ զենքի ոչ ճիշտ կիրառման արդյունքում են տեղի ունեցել զոհերը», - հայտարարեց նա, նշելով, որ այլևս չեն գնալու ՀՔԾ ցուցմունքներ տալու, քանի որ որևէ ակնկալիք չունեն այդ կառույցից:     

«Մարտի 1-ի» գործով զոհերից  Արմեն Ֆարմանյանի հայր Վաչագան Ֆարմանյանը ևս նշում է, որ զոհերի գործով փոփոխության կամ բեկման սպասելիք չունի: «Մեր բոլոր ծնողների տպավորությունը նույնն է, եթե չի բացահայտվում յոթը տարվա մեջ, ոչինչ էլ չի փոխվի: Նույն դատախազը տեղափոխվել է քննչականա կոմիտե, ու նույն քննիչներն են այնտեղ, ոչինչ էլ չի փոխվել: Հույս չենք կապում, որ գործում որևէ բան կփոխվի», - ասաց Ֆարմանյանը:

«Մարտի 1» Հասարակական կազմակերպության համակարգող Առաքել Սեմիրջյանի կարծիքով «մարտի 1-ի» գործը բացահայտված է, այն ուղղակի պետք է հրապարակել: «Մարտի մեկը բացահայտելու խնդիր չկա, մարտի մեկը բացահայտված է վաղուց, մարդասպաններն էլ, հրաման տվողներն էլ: Ուղղակի գործը պետք է հրապարակայնացվի», - վստահեցրեց նա՝ հավելելով, որ այժմ ՀՔԾ-ն փորձում է տեսակավորել հանցագործությունները: «Այսինքն՝ Հատուկ քննչական ծառայությունում փորձում են տեսակավորել զոհվածներին՝ ըստ այն զենքերի, որոնցով սպանվել են», - պարզաբանեց նա:

Սեմիրջյանի  պնդմամբ «մարտի 1-ի» գործը բացահատելու խնդիր չկա, քանի որ հայտնի է, թե ինչ միջոցների կիրառմամբ են «մարդիկ սպանվել», պետք է ուղղակի պարզել «կոնկրետ մարդասպաններին», որն առանց դատական գործընթացի իրականացնել անհնար է:

«Գոռ Քլոյանը, Արմեն Ֆարմանյանը և Տիգրան Խաչատրյանը սպանվել են «չերյոմուխա 7» տեսակի զենքից, որը եղել է միայն ոստիկանների ձեռքում: Այստեղ ընդհանրապես բացահայտելու և քննարկելու խնդիր չկա, ինչպես նաև կան 4 զինվորականներ, որոնք կրակել են այդ զենքով, ուղղակի պետքէ  պարզվի՝ այդ 4-ից ով է կրակել: Դրա համար պետք է դատական գործընթաց տեղի ունենա, որի ընթացքում պարզվի՝ այդ 4-ից ով որտեղ է եղել, և եթե դատ եղավ, ամեն մեկն իր ցուցմունքը կտա, որ ես այս տեղում եմ գտնվել, այդ սպանությունն այստեղ է տեղի ունեցել, և ով է կրակել: Մենք ապրում ենք բացահայտված մարդասպանների երկրում, որոնք պատասխանատվության չեն ենթակվում», - հայտարարեց նա:

Սեմիրջյանի խոսքերի հետ համաձայնեցին քննարկմանը մասնակից զոհերի ծնողները: «Չեն կանչում պատասխանատվության կրակողներին, քանի որ նրանք գալու են և ասեն՝ ով է հրաման տվել կրակել: Իսկ հրաման տվողը պետք է ասի՝ ով է թույլատրել զենք կիրառել և այդպես շարունակ՝ մինչև իշխանության բուրգի գագաթ», - նշեց Վաչագան Ֆարմանյանը:

Վաչագան Ֆարմանյանը մարտի 1-ի գործով դժգոհություն հայտնեց, ոչ միայն իշխանությունից, այլև որոշ ընդդիմադիր գործիչներից: «Ես խիստ վրդովված եմ, քանի որ ոչ բոլորն են ՀԱԿ-ից պայքարում մարտի 1-ի գործի բացահայտման համար: Մի քանիսը անջատվեցին ՀԱԿ-ից: Նրանք անգամ իմ տան տեղը, Արմեն Ֆարմանյանի գերեզմանի տեղը չգիտեն: Խոսքը գնում է Նիկոլ Փաշինյանի ու Ալեքսանդր Արզումանյանի մասին: Նրանցից լավ բան չեմ լսել: Այդպիսի անձնավորություններ մեր պառլամենտում շատ են եղել՝ Շավարշ Քոչարյան, Սադոյան: Իրենց պետք էր մտնել Ազգային ժողով՝ մտան: Բայց ումո՞վ մտան, իմ որդու արյունով չմտնեին ԱԺ ու իրենց անելիքն անեին», - հայտարարեց Ֆարմանյանը՝ հավելելով, որ նրանց պարտքն է «մինչև վերջ մեր՝ ծնորղներիս, կողքը»:

Ասուլիսից քիչ ժամանակ անց Facebook-ի իր էջում պատասխան  հայտարարությամբ հանդես եկավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ըստ Փաշինյանի՝ ՀԱԿ-ը «մարտի 1-ի» զոհերի ծնողներին փորձում է տրամադրել իր դեմ: «Ինձ համար ամենաեղկելի բանն այն է, որ ձեզ հայտնի մարդիկ փորձում են Մարտի 1-ի զոհերի ծնողներին տրամադրել իմ դեմ, նրանց հավատացնելով, որ ես, օրինակ, Մարտի 1-ի հարցը չեմ բարձրացնում: Սա այն դեպքում, երբ ընդամենը մի քանի օր առաջ ԱԺ օրակարգ էի փորձում մտցնել մի նախագիծ, որի առաջին կետում որպես Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու թիվ 1 հիմք նշվում է Մարտի 1-ի ոճրագործությունը, սպանությունների կոծկումը եւ որին դեմ արտահայտվեցին Հայ ազգային կոնգրեսի պատգամավորները», - նշում է պատգամավորը:

Իր հայրարաության մեջ նա քննադատում է նաև Հայ ազգային կոնգրեսին: «Հայ ազգային կոնգրես կուսակցության ղեկավարները, որ մարտիմեկյան ոճրագործների հետ մեղրամիս էին ապրում, մարդասպաններին ինդուլգենցիաներ բաժանում՝ որոշել են իրենց կենսագրությունը մոռացությա՞ն մատնել Մարտի 1-ի մասին հանկարծ վերհիշելով: Գլուխ եմ խոնարհում Մարտի 1-ի զոհերի, նրանց ծնողների ու զավակների առջև: Գլուխ եմ խոնարհում Վաչագան Ֆարմանյանի եւ նրա զոհված որդու առջև», - ասված է Փաշինյանի գրառման մեջ:

Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ճիշտ չհամարելով հաշվարկի մեջ մտնելը, թե ում գերեզմանում քանի անգամ է եղել, այնուամենայնիվ հորդորում է Վաչագան Ֆարմանյանին ասել՝ իր որդու կամ Մարտի 1-ի որեւէ զոհի գերեզմանին քանի՞ անգամ է այցելել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Նախորդ Մարտի 1-ից հետո ունեցած ելույթներում, հոդվածներում, հարցազրույցներում քանի՞ անգամ է Մարտի 1-ի մասին հիշել Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Հարկ եմ համարում նաեւ ընգծել՝ Հայ ազգային կոնգրեսի եւ անձամբ նրա ղեկավարի կողմից կազմակերպվող բերիական ոճի այս հարձակումները ընդամենը կարեկցանք են առաջացնում՝ ուրիշների հետեւում թաքնվելու շարունակական եւ երկչոտ գործելակերպի կապակցությամբ», - եզրափակում է նա:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Նյութի հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Արևելյան գործընկերության գագաթնաժողով 2017. Հայաստանի քայլը դեպի Եվրոպա»
23.11.2017
11:00
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը, որի շրջանակներում սպասվում է, որ ստորագրվելու է Հայաստան-Եվրամություն շրջանակային համաձայնագիրը։
Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից
22.11.2017
13:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից» թեմայով։
«Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջական ռիսկեր և շուկայի վերահսկողություն»
22.11.2017
11:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջականռիսկերև շուկայի վերահսկողություն» թեմայով:
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ