Ինչո՞ւ չի մասնակցում ընդդիմությունը ՏԻՄ ընտրություններին
13.03.2015
12:30
Ընդդիմության կողմից ՏԻՄ ընտրություններին չմասնակցելը սխալ է: Առհասարակ ընտրություններին չմասնակցելը քաղաքական կուսակցության համար ինքնասպանություն է: Այս մասին «Մեդիա կենտրոնում» մարտի 13-ին կայացած «ՏԻՄ ընտրությունները Հայաստանի համայնքներում. նախընտրական իրավիճակի գնահատում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեցին իշխող ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը և Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:

Մարտի 15-ին Հայաստանի 33 համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններում տեղծվել է ոչ սովորական իրավիճակ: Առաջադրված թեկնածուների ճնշող մեծամասնությունն իշխող Հանրապետական կուսակցությունից է: Միայն երկու գյուղում ՀՀԿ-ից բացի նաև ընդդիմադիր թեկնածուներ են մասնակցում: Այլ քաղաքական ուժեր չեն առաջադրել իրենց թեկնածուներին՝ հղում կատարելով համապատասխան ռեսուրսների բացակայությանը և ընտրական գործընթացի նկատմամբ թերահավատությանը: Այպիսով, նշված համայնքների մեծ մասում բնակիչները փաստացի զրկված են այլընտրանքային թեկնածուի օգտին քվեարկելու հնարավորությունից:

Ցանկացած քաղաքական ուժ, կարծում է Լեռնիկ Ալեքսանյանը, եթե ձգտում է իշխանության, ապա պետք է անպայման մասնակցի ՏԻՄ ընտրություններին: «Իշխանափոխությունը սկսվում է հենց ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց, այսինքն՝ ներքևից», - հայտարարեց նա՝ հավելելով, որ 1990 թթ. այն ուժերը, ովքեր մասնակցել են ՏԻՄ ընտրություններին, հաջողություն են ունեցել նաև համապետական ընտրություններում: «Ընդդիմության թերություններից մեկն այն է, որ ՏԻՄ ընտրություններում հասարակության հետ քիչ է շփվում», - ասաց Ալեքսանյանը:

Անահի Բախշյանը, համարելով իր ընդդիմախոսի խոսքերը «դասագրքային ճշմարտություն», այնուամենայնիվ նշեց, որ ընդդիմությունը չի մասնացում ընտրություններին, քանի որ իրականում զրկված է իրավիճակը փոխելու ռեալ հնարավորություններից: Նրա կարծիքով, իշխանությունը, գործադրելով ադմինիստրատիվ ռեսուրս, ամլացրել է քաղաքական դաշտը: «Ո՞նց է իշխանությանը հաջողվում մաքրել, ամլացնել քաղաքական դաշտը: Սա առաջին հերթին իշխանությանն է վնասում: Իշխանություններն էլ գիտեն, որ իրենցից հոգնել են, չեն ուզում իրենց», - հայտարարեց Բախշյանը՝ միևնույն ժամանակ հավելելով  ընդդիմությունը չունի համապատասխան ռեսուրսներ ընտրություններին ակտիվ մասնակցելու համար:

Այս մտքի հետ չհամաձայնեց ՀՀԿ-ական պատգամավորը՝ նշելով, որ հատկապես ՏԻՄ ընտրությունների համար պետք չեն մեծ ռեսրուրսներ: «Ընդդիմությունը մեծ ռեսուրսներ է օգտագործում ու մասնակացում համապետական ընտրություններին: ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար պետք չեն մեծ ռեսուրսներ: Ուղղակի պետք է գտնել համապատասխան թեկնածուներ, աջակցել նրանց, հանդիպել բնակիչների հետ: Եթե անգամ կուսակցությունը չհաղթի ընտրություններում, դա ևս մեկ առիթ է բնակիչների հետ հանդիպումների միջոցով ներկայացնել սեփական կուսակցության քաղաքական գիծը», - հայտարարեց նա:

Համաձայնելով պատգամավորի գնահատականների հետ՝ այնուամենայնիվ Անահիտ Բախշյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ընդդիմության համար անգամ դժվար է գրասենյակներ բացել համայնքներում: «Իհարկե, ճիշտ է, և պետք է մասնակցել ընտրություններին: Բայց չմասնակցելն ունի նաև իր պատճառը: Բացի ռեսուրսների սակավությունից՝ ընդդիմության համար անգամ դժվար է գրասենյակներ գտնելը: Մարդիկ վախենում են, չեն տրամադրում տարածքներ ընդդիմադիր կուսակցություններին՝ գրասենյակներ բացելու համար», - ասաց նա:

Բանախոսի պնդմամբ՝ իշխանության քայլերը, որոնք առաջացնում են հիասթափություն հասարակության շրջանում քաղաքական համակարգի նկատմամբ ընդհանրապես, վնասում են առաջին հեթին հենց երկրի ղեկավարությանը:  «Գործընթացներում հասարակությանը ներգրավելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն ջարդում ու տրորում են: Մեզ նոր մթնոլորտ է պետք, համագործակցող, այլ ոչ թե վանող, պրովակացիոն, ինչպիսին այսօր իշխանությունն է», - հայտարարեց նա։

Ալեքսանյանի կարծիքով, հասարակության շրջանում առկա հիասթափությունը քաղաքական համակարգից, մտահոգում է նաև իշխանությանը: «Սա մտահոգիչ խնդիր է: Իրավիճակը փոխելու համար հարկավոր է ձևավորել կենսունակ ու կոնստրուկտիվ ընդդիմություն», - եզրափակեց Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը:

Քննարկման մանրամասները՝ տեսանյութում: 

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին: 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Քննարկում. «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովում, թե՞ այլախոհության ճնշում»
23.02.2018
13:00
Փետրվարի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովու՞մ, թե՞ այլախոհության ճնշում» թեմայով:
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում»
22.02.2018
11:00
Փետրվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ