Դասընթաց. Առցանց հեռարձակում
03.04.2015
12:00
Ապրիլի 3-ին Հանրային լրագրության ակումբում տեղի ունեցավ «Առցանց հեռարձակում. Տեխնիկական հմտություններ եւ իրազեկման նորարար գործիքների կիրառում» թեմայով դասընթաց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար:
 
Դասընթացի ժամանակ ներկայացվեցին
 
- Առցանց հեռարձակման կազմակերպման տեխնիկական մասը
 
- Սոցիալական մեդիայում հանրային իրազեկման աշխատանքների իրականացումը
 
- Ինտերակտիվ ֆոտոկոլաժների պատրաստումը:
 
Դասընթացին մասնակցում էին ներկայացուցիչներ Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ-ից, «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն հասարակական կազմակերպությունից, Գորիսի մամուլի ակումբից, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ից, ինչպես նաև Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի Գյումրու, Վանաձորի, Արմավիրի, եւ Գավառի քաղաքացիական երիտասարդական կենտրոններից:
 
Դասընթացավարներն էին Հանրային լրագրության ակումբի ներկայացուցիչներ Արփինե Արզումանյանը, Գոհար Աքելյանը և Փառանձեմ Ավագյանը:
Լուսանկարներ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստանի էներգետիկ ոլորտի հիմնախնդիրները. զուգահեռներ Վրաստանի հետ»
08.12.2017
13:00
Դեկտեմբերի 8-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայաստանի էներգետիկ ոլորտի հիմնախնդիրները. զուգահեռներ Վրաստանի հետ» թեմայով:
«Սպիտակի երկրաշարժից 29 տարի անց. սեյսմիկ անվտանգության խնդիրներն ու մարտահրավերները Հայաստանում»
07.12.2017
11:00
1988թ․ դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի մարդկային ու նյութական կորուստներն աղետալի էին։ Տուժեց 21 քաղաք և շրջան, 342 գյուղ, ավերվեց հանրապետության բնակֆոնդի 17 տոկոսը։
«2015թ․ սահմանադրական փոփոխությունների արդյունքներն ու ազդեցությունը հասարակական-քաղաքական կյանքի վրա»
06.12.2017
12:00
Դեկտեմբերի 6-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «2015թ․ սահմանադրական փոփոխությունների արդյունքներն ու ազդեցությունը հասարակական-քաղաքական կյանքի վրա» թեմայով:
2015թ․ դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի ունեցավ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե։ Հանրաքվեի դրված Սահմանադրության նախագծով առաջարկվում էր անցում կատարել կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական համակարգի:
«Բռնության ենթարկված կանանց շրջանում ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը»
05.12.2017
12:00
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը աշխարհում անցկացվում է Ընդդեմ գենդերային բռնության 16 օրյակ, որի շրջանակում դեկտեմբերի 5-ին Մեդիա կենտրոնում անկացվեց մամլո ասուլիս «Բռնությանն արդարացում չկա» տարածաշրջանային ակցիայի վերաբերյալ:
Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Հայաստանում. միջազգային պարտավորություններ, նախընտրական խոստումներ և իրականություն
04.12.2017
12:00
Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, որի առնչությամբ դեկտեմբերի 4-ին Մեդիա կենտրոնում կազմակերպվեց քննարկում` «Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Հայաստանում. միջազգային պարտավորություններ, նախընտրական խոստումներ և իրականություն» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ