Մեր մասին » Թիմ
» Լիլիթ Առաքելյան
Լիլիթ Առաքելյան

Լիլիթ Առաքելյանը «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպության «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգողն է:

Ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հեռուստա և ռադիո հաղորդավարների բաժինը (2004-2008): Մագիստրոսի կոչում ստացել է Վրաստանի հանրային կապերի ինստիտուտում՝ լրագրության և մեդիա մենեջմենթի բաժնում ուսանելիս (2010-2012):

Մեդիա դաշտում աշխատանքը սկսել է 2007-ից, «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունում: Աշխատել է թե հեռարձակվող, թե տպագիր, թե առցանց լրատվամիջոցներում՝ «ArmeniaNow.com», «Medialab.am», «A1plus.am», «GalaTV.am», «Aravot.am», «Araratnews.am», «IWPR.net» և այլն:

2015-ի հունվարի 1-ից միացել է «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությանը: