Ադրբեջանահայ փախստականների չլուծված խնդիրները 27 տարի անց
26.02.2015
11:00
Ադրբեջանից բռնագաղթած հայերը 27 տարի անց էլ շարունակում են ահազանգել սոցիալական խնդիրների, քաղաքացիությունը պարտադրաբար ստանալու, բանակցային գործընթացից և քաղաքական օրակարգից դուրս մնալու հարցերի մասին, որոնք հերթական անգամ բարձրաձայնվեցին այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ:

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության հետ համագործակցությամբ կազմակերպված քննարկման ժամանակ «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի համակարգող Էլեոնորա Ասատրյանն ասաց, որ Հայաստանում այս տարիների ընթացքում դրվել է փախստականներին հայաստանյան հասարակությանն ինտեգրելու խնդիրը, մինչդեռ Ադրբեջանում իրականացվել են միանգամայն այլ գործընթացներ:

«Ադրբեջանում տարիներ առաջ մշակվել է «Մեծ վերադարձի ծրագիրը», որն այսօր էլ ուժի մեջ է և սպասում է իր լուծմանը` «մադրիդյան սկզբունքների» շրջանակներում, որն այսօր քննարկվում է Ղարաբաղյան հակամարտության բանակցային սեղանի շուրջ, նախատեսում է ադրբեջանցի փախստականների վերադարձ իրենց նախկին բնակության վայրերը, մինչդեռ Հայաստանի կառավարության անդամները պարբերաբար ասում են, որ ադրբեջանահայ փախստականների հարցը կորոշվի արդեն կարգավիճակի հարցը որոշվելուց հետո»,-ասում է Ասատրյանը` հավելելով, որ կարգավորումից հետո անդրադառնալ ադրբեջանահայ փախստականների խնդիրն, ուղղակի անիմաստ է:

Ասատրյանն ասում է, որ իրենց կազմակերպությունն աշխարհի տարբեր երկրներից ունի շուրջ 35.000 դիմումներ ադրբեջանահայ փախստականներից, որոնք խնդրում են Ադրբեջանում կրած իրենց զրկանքների համար որպես փոխհատուցում հատկացնել Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքները:

Փախստականների խնդիրներով զբաղվող ՀԿ-ներն ահազանգում են միջազգային հանրության փախստականների խնդրի ասիմետրիկ մոտեցման մասին՝ շեշտելով, որ ադրբեջանցի փախստականների խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում են, մինչդեռ հայ փախստականների հարցին հաճախ չեն էլ անդրադառնում:

«Եվ սա մեր իշխանությունների խնդիրն է, իրենք չեն բարձրացնում խնդիրները»,- շեշտում է Ասատրյանը:

Բաքվեցի համերկրացիների «Միասնություն» ՀԿ նախագահ  Ռոբերտ Խաչատուրյանն ասում է, որ Հայաստանի ղեկավարները շատ հեշտ ճանապարհ են ընտրել փախստականների հարցերը լուծելու համար:

«Բոլորին բաժանեցին անձնագրեր, բոլորը դարձան Հայաստանի քաղաքացիներ, և հարցը լուծվեց, սակայն հարցը բնավ լուծված չէ: Այն, որ նրանք ասում են, որ լուծել են փախստականների բնակության հարցը, այդ էլ լուծված չէ: Նրանք մեզ տվել են 13 քառակուսիանոց սենյակ, որը և՛ խոհանոց է և՛ հյուրասենյակ և՛ ննջասենյակ և՛ բաղնիք: Դա հարցի լուծո՞ւմ է, սուտ է, թե փախստականների հարցը լուծված է»,-ասում է Խաչատուրյանը` հավելելով, որ կորցրել են հավատը Հայաստանի իշխանությունների նկատմամբ:

Փախստականները չեն ցանկանում ստանալ ՀՀ քաղաքացիություն, քանի դեռ լուծված չեն նրանց սոցիալական, քաղաքական, փոխհատուցման խնդիրները, նրանք պատմում են, որ հաճախ լինում են դեպքեր, երբ միջազգային կազմակերպությունների հումանիտար օգնություն տրամադրում են միայն փախստականի կարգավիճակ ունեցող անձանց, մինչդեռ արդեն քաղաքացիություն ստացածներն էլ նույն սարսափելի սոցիալական վիճակում են:  

Ադրբեջանահայերը նշում են, որ չեն ցանկանում վերադառնալ Ադրբեջան: Վերադառնալ ցանկացողները միայն շահումյանցիներն են:

«Ահազանգ» ՀԿ-ի գործադիր տնօրեն  Ջուլիետտա Երեմյանցն ասում է, որ փախստականների արդեն Հայաստանում ծնված երեխաները լիովին ինտեգրվել են Հայաստանին և իրենց հայրենիքն են համարում Հայաստանը:

«Սակայն փախստականների հարցերը դեռևս լիովին լուծված չեն, եթե լուծված լինեին, բոլորն էլ մեծ հաճույքով կընդունեին Հայաստանի քաղաքացիություն»,-ասում է Երեմյանցը:

Երեմյանցը հավելում է, որ հաճախ իշխանությունները տեղյակ էլ չեն, թե ինչ է կատարվում, իրենց թվում է` իրապես լուծել են փախստականների խնդիրները:

«Նախագահի ընտրությունների նախօրեին, երբ այսօր գործող նախագահը հանդիպում էր ունենում Նոր Նորքում, ես հարցրեցի նրան` իսկ ե՞րբ է լուծվելու փախստականների խնդիրները, նա ասաց. «20 տարի է անցել, դեռ փախստական կա՞ այստեղ», ես մեկ այլ հարց էլ տվեցի, թե մեր փոխհատուցման հարցը ինչ պետք է լինի. ասաց. «Ինձ ինչու եք ասում, Ալիևին դիմեք»: Սա էր մեր նախագահի պատասխանը» - պատմում է Երեմյանցը:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփախումների անհրաժեշտություն. Առաջարկներ ուղղված նոր կառավարությանը
21.05.2018
13:00
Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ մայիսի 21-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը:
«Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման ազդարարում
21.05.2018
12:00
Մայիսի 21-ին «Մեդիա Կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս, որի ընթացքում ՀՀ կրթական ոլորտի ներկայացուցիչները ազդարարեցին «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման մասին, կներկայացնեն ձևավորված միության կազմը, նպատակներն ու գործառույթները։
Թավշյա հեղափոխություն. մշակութաբանական փոփոխություններ
18.05.2018
11:00
Մշակութաբանական ի՞նչ փոփոխություններ են ակնկալվում թավշյա հեղափոխությունից: Ինչպե՞ս կառուցել ժողովրդին ծառայելու այլ մոդել, ինչպե՞ս պաշտոնյա-քաղաքացի հարաբերությունները պարզեցնել, ստեղծել կառավարման մարդակենտրոն քաղաքականություն։ Ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ հասարակության մեջ վարքագծային փոփոխությունների հասնելու համար:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ