Ընտանեկան բռնության զոհի հարազատները պահանջում են արդարադատություն
22.05.2015
11:00
Երեք տարի առաջ ամուսնու կողմից սպանված 35-ամյա Դիաննա Նահապետյանի հարազատները դեռևս չեն կարողանում հասնել արդարության, որպեսզի սպանություն կատարած Վոլոդյա Մուրադյանը կրի իր պատիժը:

2012-ի դեկտեմբերի 4-ին ընտանեկան վեճից հետո ամուսինը ծեծի է ենթարկել Դիաննա Նահապետյանին, այնուհետև երկու անչափահաս երեխաների մոտ դանակի 21 հարվածով զրկել նրան կյանիքց: Նույն թվականին հարուցվել է քրեական գործ:

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսին Դիաննա Նահապետյանի սպանության քրեական գործի ընթացքին անդրադարձան «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի ծրագրի համակարգող Սոնա Հովակիմյանը, տուժողի՝ Դիաննայի մայր Վալյա Նահապետյանը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանը:

Նարինե Մկրտչյանը ասում է, որ սկզբում քրեական գործը հարուցվել է՝ որպես սովորական սպանություն, այնուհետև փաստաբանի միջնորդությամբ հարուցվել է որպես ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանություն, քանի որ այն տեղի է ունեցել անչափաաս երեխաների ներկայությամբ:

«Կատարվել է դատահոգեբանական և դատաբժշկական փորձանքնություն պարզելու համար Վոլոդյա Մուրադյանի հոգեկան և առողջական վիճակը: Փորձագետների եզրակացության համաձայն, Վոլոդյա Մուրադյանի մոտ հոգեկան խիստ հուզմունքի վիճակ չի եղել: Հետագայում կրկնակի փորձաքննություն է նշանակվել հոգեբան էլդա Գրինի մասնակցությամբ և տրվել եզրակացություն որ Վոլոդյան առողջ է, հոգեկան որևէ հիվանդությամբ չի տառապում, բայց նշվել է, որ նա սպանությունը կատարելիս գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի՝ աֆեկտի վիճակում, ինչը ըստ էության վերջինիս պատիժը և պատասխանատվությունը նվազեցնում է»,-ասում է Մկրտչյանը:

Այժմ այդ երկու փորձաքննությունների միջև հակասությունը պարզելու համար մեղադրողի կողմից միջնորդություն է ներկայացվել նշանակելու նաև երրորդ փորձաքննությունը:

«Երեք տարի առաջ 35 տարեկան կնոջը կյանքից դաժանորեն զրկած մարդը փորձեր է անում հնարավորինս մեղմ պատիժ ստանալ, այս ամենի նպատակը դա է:  Այժմ նշանակվել է երրորդ փորձաքննություն, և մենք հույս ունենք, որ այս դեպքում արդարությունը կվերականգնվի»,-հավելում է Մկրտչյանը:

Քննարկման մասնակից Վալյա Նահապետյանը ասում է, որ իր միակ ցանկությունը արդար դատավճռի հասնելն է:

«Նա պետք է խստագույնս պատժվի իր կատարած հանցանքի համար և ոչ թե խուսափի: Իմ աչքի առջև երկու որբացած երեխաներ են, որոնք մինչև հիմա էլ չեն կարողանում հանգիստ վերհիշել այն ամենը, ինչ իրենց աչքի առջև է կատարվել, թե ոնց են իրենց մորը դաժանաբար սպանել»,-նշեց տուժողի մայրը:

Սոնա Հովակիմյանն էլ ասաց, որ վերջին տարիներինմահվան ելքով ընտանեկան բռնություններիթվի աճ է նկատվում:

Ըստ հասարակական կազմակերպությունների արձանագրած տվյալների՝  2012-եղել է 5 մահվան ելքով ընտանեկան բռնության դեպք, 2013-ին՝ 7, իսկ 2014-ին արդեն 11 մահվան դեպք:

«Չկան համապատասխան մեխանզիմներ ընտանեկան բռնության կանխարգելման համար, կա անպատժելիության զգացում հասարակության անդամների և բռնանարարների մոտ: Միայն այն, որ մենք չունենք ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենք, դա նշանակում է, որ չկան համապատասխան մեխանիզմներ, որով համակարգը կարող է նախօրոք կանխարգելել նման դեպքերը: Բազմիցս Դիաննան  դիմել է Ոստիկանություն, որ նման վեճեր կան իրենց ընտանիքում, սակայն Ոստիկանությունը ոչինչ չի ձեռնարկել դա կանխելու համար, քանի որ նրանք էլ չունեն մեխանիզմներ միջամտելու և կանխարգելելու համար»,-ասում է Հովակիմյանը:

Նա ընդգծում է, որ ընտանեկան բռնության դեպքում ոստիկանության աշխատակիցներն ու դատավորները հաճախ ունենում են կարծրատիպային և կանխակալ մոտեցում, ու մտածում, որ տուժողն է դրդել, եթե կա բռնություն:

«Եթե մենք ունենայինք ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենք, ապա մահվան դեպքերն այդքան շատ չէին լինի, հնարավոր կլիներ կանխարգելել»,-հավելեց Հովակիմյանը:

Փաստաբանը նշում է, որ Հայաստանի օրենսդրությունում ընտանեկան բռնությունը որևէ ձևով սահմանված և առանձնացված չէ, ուստի նման սպանությունները դիտարկվոմ են սովորական ծեծ, սպանություն կամ բռնություն:

«Ամեն դեպքում մենք պայքարելու ենք բոլոր օրինական, իրավական ճանապարհներով մինչև վերջ, որպեսզի Դիաննա Նահապետյանին դաժանաբար սպանած ամուսինը պատժվի օրենքի ողջ խստությամբ»,-նշում էՄկրտչյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am  հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր. ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում
17.05.2018
12:00
ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանները հույս են հայտնում, որ քաղաքական իրավիճակի փոփոխությամբ թե դատավորները, թե փաստաբանները, թե դատախազները իրենց աշխատանքի վայրում այսուհետ կղեկավարվեն մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքով:
«Կառավարության երկարաժամկետ ու կարճաժամկետ անելիքները տնտեսության մեջ»
17.05.2018
11:00
Մայիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Կառավարության երկարաժամկետ ու կարճաժամկետ անելիքները տնտեսության մեջ» թեմայով: Քննարկման բանախոս տնտեսագետ Արտակ Մանուկյանը նշեց, որ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր է կարճ ժամանակահատվածում լուրջ հաջողություններ գրանցել։
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ. Դավիթ Սանասարյան
16.05.2018
16:00
Մայիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում «թավշյա հեղափոխության» ակտիվ մասնակից, «Մերժիր Սերժին» նախաձեռնությանանդամ, ՀՀ քաղաքացի Դավիթ Սանասարյանի հետ:
«Դատաիրավական համակարգի բարեփոխումների պահանջ. իրավապաշտպանների առաջարկները»
15.05.2018
13:00
Դատաիրավական համակարգի առողջացման համար անձերի փոփոխություն է պետք. շատ դատավորներ կան, որոնք այս տարիների ընթացքում դատական համակարգի նկատմամբ լուրջ անվստահություն են ձևավորել:
«Պուտին-Փաշինյան հանդիպում․ Հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարներ ու ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններ»
15.05.2018
11:00
Մայիսի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Պուտին-Փաշինյան հանդիպում․Հայ-ռուսական հարաբերությունների հեառնկարներ ու ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններ» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ