Հայաստանում կա տեղեկացվածության պակաս դաունի համախտանիշ ունեցող անձանց մասին
20.03.2015
12:00
Հայաստանում, ըստ փորձագիտական տվյալների, 2014 թ.-ին ծնվել է մոտ 45 դաունի համախտանիշ ունեցող երեխա: Հստակ և ամբողջական վիճակագրական տվյալներ չկան: Ըստ Առողջապահության նախարարության տվյալների՝ միայն 2014 թ.-ին Հայաստանում 22 դաունի համախտանիշ ունեցող երեխա է հանձնվել մանկատուն: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հայտարարեց «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության նախագահ Զարուհի Բաթոյանը:

Ըստ Բաթոյանի՝ Հայաստնում թեև դրականորեն փոխվում է հասարակության վերաբերմունքը դաունի համախտանիշ ունեցող երեխաների նկատմամբ, սակայն դեռ պահպանվում են խնդիրները այդ երեխաների զարգացման, հասարակությունում ինտերգրելու և կրթություն ստանալու համար:

Հայաստանում դաունի համախտանիշ ունեցող երեխաների հետ աշխատանքը դժվարանում է, քանի որ չի տրամադրվում այդ երեխաների զարգացման, մասնագիտական ծառայությունների ողջ համալիրը: Չկա նաև պաշտոնական վիճակագրություն նրանց վերաբերյալ: «Դաունի համախտանիշ ունեցող երեխաների վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը ամենացավոտ հարցերից է: Կա վիճակագրություն հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ, սակայն բացակայում են վիճակագրական տվյալներ դաունի համախտանիշ ունեցող անձանց մասին», - նշում է Բաթոյանը:  

«Մեդիա կենտրոնում» մարտի 20-ին կայացավ մամլո ասուլիս դաունի համախտանիշ ունեցող անձանց համաշխարհային օրվան` մարտի 21-ին ընդառաջ: Ասուլիսի բանախոսներն էին «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության նախագահ Զարուհի Բաթոյանը, Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի հոգեբան Հասմիկ Ազատյանը և դունի համախտանիշ ունեցեղ երեխայի ծնող Աննա Մովսիսյանը:

Մարտի 21-ը դաունի համախտանիշի միջազգային օրն է: Միայն 10 տարի է, որ կարևորել է աշխարհը այս օրը և ՄԱԿ-ը ներառել է իր օրացույցում, նշում է Զարուհի Բաթոյանը՝ հավելելով, որ կազմակերպությունը կոչ է անելու անդամ պետություններին, ՀԿ-ներին, միջազգային կազմակերպություններին և հասարակությանը պատշաճ ուշադրություն դաձնել դաունի համախտանիշ ունեցող անձանց իրավունքներին:

Ասուլիսի բանախոսները անդրադարձան նաև դաունի համախտանիշ ունեցող անձանց կրթության, աշխատանքի և հասարակության մեջ ներառվելու խնդիրներին և հնարավորություններին Հայաստանում:

Հայաստանում դաունի համախտանիշ ունեցող անձանց հետ կապված բազմաթիվ չլուծված խնդրիներից են հասարակության իրազեկման պակասը և համապատախան ծառայությունների համալիր բացակայությունը: «Տեղեկացվածության պակասը հիմնական խնդիրներից է, քանի որ դրա պատճառով շատ հաճախ մարդիկ խուսափում են դաուն համախտանիշ ունեցող անձանցից: Նման երևույթներ են դրսևորվում մի շարք դպրոցներում՝ կրթական գործընթացում: Պետք է իմանալ, որ այդ համախտանիշ ունեցող մարդիկ կարող են կրթվել, երկար կյանք ունենալ և աշխատել», - նշեց Բաթոյանը՝ հավելելով, որ Հայաստանում չկա նաև տեղեկատվություն մասնագիտական ծառայությունների մասին:

Նրա խոսքերով՝ ծնողները տեղյակ չեն ծառայությունների մասին: «Նրանք պետք է պատրաստ լինեն, երբ իմանում են այն մասին, որ ունեցել, կամ ունենալու են դաունի համախտանիշով երեխա: Ծառայությունները բազմազան են՝ հոգեբանական, տեղեկատվական և վերականգնողական: Հայաստանում այդ ողջ համալիրը չի տրամադրվում: Ահա այս պատճառով, երբ ծնողը չի իմանում՝ ինչ անել, որ կազմակերպությանը կամ ծառայությանը դիմել,  հայտնվում է ծանր կացության մեջ: Երբեմն հոգեպես թույլ ծնողները առաջին բանը որ անում են՝ հրաժարվում է երեխայից», - ասաց Բաթոյանը:

 

Դաունի համախտանիշ ունեցող երեխայի ծնող Աննա Մովսիսյանը նշում է, որ իսկապես հասարակության մեջ հանդիպում են խտրական վերաբերմունքի դեպքեր, ինչի պատճառը տեղեկատվության պակասն է: «Երբ մարդիկ սկսում են ճանաչել երեխայի կարողությունները, նրանք մոռանում են խնդրի մասին: Ինքս ընդհանրապես իմ երեխայի խնդրի մասին չեմ հիշում: Ես չեմ տեսնում նրա խնդիրը, այլ տեսնում եմ նրա կարողությունները՝ որպես մարդ», - նշեց նա:

Մոսիսյանը պատմում է, որ տարիներ առաջ երբ ծնվեց իր երեխան, նա հայտնվել էր անորոշության մեջ, քնաի որ չգիտեր՝ ինչ է դաունի համախտանիշը և ինչպես օգնել երեխային: «Ինքս անորոշության մեջ էի: Ես նրան տարա դպրոց, քանի որ ուզում էի ապացուցել, որ իմ երեխան կարող է սովորել հանրակրթական դպրոցում: Նա գնում էր, դպրոց, ուներ արդեն ընկերներ, սակայն շատ բան փոխվեց երբ ներդրվեց ներառական կրթությունը: Մարդիկ սկսեցին նրան ընդունել և հասկացան, որ համախտանիշը չի խանգարում նրան սովորել, աշխատել, հաջողությունների հասնել և երազել», - պարզաբանեց ծնողը: 

Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի հոգեբան Հասմիկ Ազատյանն էլ փաստում է, որ ներառական կրթական ծրագրերով դպրոցներում իրավիճակը շտկելու համար առաջնայինը պետք է դաունի համախտանիշ ունեցող երեխային ընդունեն այնպիսին, ինչպիսին երեխան կա: Մյուս կողմից, նրա դիտարկմամբ՝ ծնողներին հոգեբանական աջակցությունը պետք է տրամադրվի առաջին հերթին հենց ծննդատանը:

«Ծննդատներում չկան հոգեբաններ, որոնք կբացատրեն ծնողներին՝ ինչպես վարվել դաունի համախտանիշ ունեցող երեխա ծննդաբերելուց հետո: Նման ծնողները հինգ փուլանոց սթրեսի միջով են անցնում: Նրանք կարծում են, որ մենակ են, ընկնում են փնտրտուքների մեջ և մասնագիտական ծառայությունների փոխորեն դիմում անգամ հեքիմների», - ասաց հոգեբանը՝ հավելելով, որ դպրոցներում դաունի համախտանիշ ունեցող երեխաների հետ կրթական պրոցսեից դժգոհում են ոչ այնքան դասընկերները, որքան նրանց ծնողները: «Ծնողներն են հաճախ ստեղծում այդպիսի մթնոլորտ, որի պատճառով երեխաները սկսում են խուսափել դաունի համախտանիշ ունեցող դասընկերներից», - պարզաբանեց Ազատյանը:

Ամփոփելով ասուլիսը՝ բանախոսները կոչ արեցին հանրությանը տեսնել մադուն, նրա կարողությունները և չկենտրոնանալ նրա բժշկական ախտորոշման վրա: «Մենք խոսում ենք մարդու մասին: Պետք է ուշադիր լինել գործածվող բառերին, հատկապես, երբ գրվում են լրագրողական նյութեր և գրառումներ կատարվում սոցցանցերում», - եզրափակեցին բանախոսները:  

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին

 

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Իրավախախտումներ բերման ենթարկվածների նկատմամբ. քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանի կալանավորման որոշումը»
20.04.2018
16:00
Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանին 2 ամսով կալանքի տակ պահելու դատական որոշումը փաստաբանները որակում են քաղաքական հետապնդում քաղակտիվիստի նկատմամբ:
«Լրագրողների նկատմամբ բռնություններն ու մասնագիտական գործունեության խոչընդոտումները բողոքի ակցիաների ժամանակ»
20.04.2018
15:00
Հայաստանում ապրիլի 13-ից սկսված քաղաքացիական անհնազանդության ակցիաների ու բողոքի գործողությունների ընթացքում բռնությունների են ենթարկվել լրագրողներ ու խոչընդոտվել է լրագրողների ու լրատվական կազմակերպությունների աշխատանքը։
Լարված իրավիճակ ՀՀ-ում. «թավշյա հեղափոխությո՞ւն», թե՞ սովորական ճգնաժամ
20.04.2018
12:00
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող ամենօրյա հանրահավաքները սկսած ամսի 17-ից չունեն կոնկրետ նպատակ: Ցույցերը շոու է դառնում, կառնավալ է հիշեցնում, իսկ Սարգսյանի հրաժարականի պահանջի իրատեսականությանը նույնիսկ հանրահավաքի շատ մասնակիցներ չեն հավատում:
«Փոփոխության պահանջի ալիք. իշխանության արձագանքն ու հանգուցալուծման հնարավոր տարբերակներ»
19.04.2018
11:00
Շուրջ մեկ շաբաթ է, ինչ Երևանում շարունակվում են ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական անհնազանդության ակցիաները՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետացման: Ապրիլի 17-ին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ 77 պատգամավորների կողմից ընտվեց ՀՀ վարչապետի պաշտոնում, այդպիսով 3-րդ անգամ ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը:
«Ժողովրդավարական արժեքները և Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիները»
12.04.2018
16:30
Շատ ավելի կարևոր է ստեղծել ազատ հասարակություն, որը կթելադրի իր կամքը, որը թույլ չի տա ժողովրդավարությունը ընկալել որպես իշխանավորի բարի կամք կամ չարի կամք:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ