Խոշտանգումների փաստաթղթավորման և քննության խնդիրը Հայաստանում
22.12.2014
12:00
Խոշտանգումից տուժածների վերականգնման միջազգային խորհուրդը (IRCT) և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան (ԲՀՀ-Հայաստան) կազմակերպությունը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Մարդու իրավունքների տան Թբիլիսիի գրասենյակը և Թբիլիսիում Նիդեռլանդների դեսպանության հետ համագործակցությամբ, 2014 թվականի դեկտեմբերի 18-22-ը Աղվերանում (Հայաստան) իրականացրեցին խոշտանգումներից և դաժան վերաբերմունքից տուժած անձանց անհրաժեշտ բժշկաիրավական արդյունավետ փաստաթղթավորման խնդիրներին նվիրված վերապատրաստման դասընթաց:

Հնգօրյա դասընթացի նպատակն էր զարգացնել հայաստանյան ՀԿ-ների, առողջապահության ոլորտի և իրավունքի մասնագետների և հոգեբանների կարողությունները խոշտանգումներից տուժած և ծանր մարմնական վնասվածքներ ստացած անձանց անհրաժեշտ բժշկական և հոգեբանական փաստաթղթավորման ոլորտում` Ստամբուլյան արձանագրությանը համահունչ:

Դասընթացը միտված էր խոշտանգումների պատշաճ փաստաթղթավորման և քննության եղանակներին առնչվող մասնագիտական կարողությունների` Հայաստանում առկա բացը լրացնելուն: Դասընթացից օգտվեցին երկրի ավելի քան 30 իրավաբաններ, բժիշկներ և հոգեկան առողջության ոլորտի փորձագետներ:

«Թեպետ Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ Վրաստանում, փորձագետները լայնորեն կիրառում են Ստամբուլյան արձանագրությունը, Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ մեր քննարկումները ցույց տվեցին, որ այս մեխանիզմին այնքան էլ ծանոթ չեն Հայաստանում», ասում է Խոշտանգումից տուժածների վերականգնման միջազգային խորհրդի ջատագովության ծրագրերի պատասխանատու Միրիամ Ռևենտլոուն:

«Այս նախաձեռնությամբ ցանկանում ենք ուժեղացնել Հայաստանում խոշտանգումների խնդիրներով զբաղվող` առողջապահության և իրավունքի մասնագետների հանրույթը, ինչպես նաև` կառավարական հիմնական շահակիցներին իրազեկել խոշտանգումների արձանագրումը և վերականգնումը կառավարության քաղաքականության և գործելակերպի մեջ ներառելու կարևորության մասին»:

Ուսուցանողների թվում էին Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական  վերականգնողական վրացական կենտրոնի (GCRT) տնօրեն Լելա Ծիսկարիշվիլին, «Րեսթարթ» (RESTART) վերականգնողական ստորաբաժանման ղեկավար Սանա Համզեհը, ինչպես նաև Դատաբժշկական փորձագետների անկախ խմբի փորձագետ Ռուսուդան Բերիաշվիլին:

«Կարևոր է քննարկումներ նախաձեռնել երկրի բարձրագույն կրթության ուսումնական ծրագրերում Ստամբուլյան արձանագրությունը ներառելու վերաբերյալ, ինչպես նաև բարելավել խոշտանգումների արձանագրումը Հայաստանում», եզրակացնում է տիկին Ռևենտլոուն:

Խոշտանգումների արձանագրման և քննության միջազգայնորեն ճանաչված չափանիշը Ստամբուլյան արձանագրությունն է: Արձանագրությամբ համապարփակ գործնական ուղենիշներ են նախատեսվում խոշտանգումների և դաժան վերաբերմունքի ենթարկված լինելու վերաբերյալ պնդումներ ներկայացնող անձանց գնահատման, ենթադրյալ խոշտանգման դեպքերը քննելու և արդյունքները համապատասխան մարմիններին զեկուցելու վերաբերյալ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Քննարկում. «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովում, թե՞ այլախոհության ճնշում»
23.02.2018
13:00
Փետրվարի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովու՞մ, թե՞ այլախոհության ճնշում» թեմայով:
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում»
22.02.2018
11:00
Փետրվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ