«Մարդու իրավունքների պաշտպանությունը զինված ուժերում. 2014-ի գնահատականը»
06.02.2015
12:00
Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության առումով շարունակվում են մնալ չլուծված համակարգային խնդիրներ, չնայած նրան, որ վերջին տարիներին կանոնակարգային հարաբերությունների խախտման հետևանքով հանցագործությունների թիվը զինված ուժերում նվազել է. իրենց հակընդեմ կարծիքները փոխանակեցին հասարակական և ուժային կառույցների ներկայացուցիչները այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը:

Քննարկման մասնակից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը  կանոնադրական հարաբերությունների պահպանման վիճակը զինված ուժերում մտահոգիչ է համարում մարդու իրավունքների խախտման տեսանկյունից և նշում է, որ դրանք դառնում են ծանր հանցագործությունների կատարման պատճառ:

Հունվարի 29-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած սպանության դեպքը հենց միջանձնային հարաբերությունների խախտման հետևանք էր:

«Միջանձնային հարաբերությունները, որոնցում ես արձանագրում եմ ոչ կանոնադրական հարաբերությունները, չգրված կանոնները, կամ քրեական բնույթի հարաբերությունները, ավելի գերակշռող են, քան կանոնադրական հարաբերությունները, ինչ էլ նման իրավիճակների է հանգեցնում»,-ասաց Սաքունցը:

Քննարկմանը ներկա ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հակադարձեց՝ հղում կատարելով վիճակագրական տվյալներին, ըստ որի զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության առումով ձեռքբերումներ կան:

«Ընդհանուր առմամբ զինված ուժերում 2014-ի դրությամբ  գրանցվել է 60 տոկոսի նվազում կանոնադրային հարաբերությունների հետևանքով մահվան ելքով հանցագործությունների թվում, ինչը լուրջ ձեռքբերում է»,-նշեց Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որռազմական ինստիտուտում տեղի ունեցած սարսափելի դեպքը, այնուամենայնիվ շատ խորքային հետևությունների է հանգեցնում և արդեն հայտարարվել է, որ տեղի են ունենալու փոփոխություններ ամբողջ ղեկավար կազմում:

Քննարկման մասնակիցՀՀ Կենտրոնական զինվորական դատախազության քրեական հետապնդման ոլորտում կայազորների զինվորական դատախազությունների գործունեությունը վերահսկող բաժնի  դատախազ Արթուր Անտոնյանը հավաստիացրեց, որ ռազմական ինստիտուտի գործով օբյեկտիվ քննություն է լինելու:

«Այժմ կատարվում է նախաքննություն, և ես միանշանակ ասում եմ, որ նախաքննությունը կատարվելու է լրիվ օբյեկտիվ և բազմակողմանի»,-ընդգծեց Անտոնյանը:

Արթուր Սաքունցը հակադարձեց՝ նշելով, որ բոլոր ջանքերը, որոնք դրված են իրավիճակը շտկելու համար, կարող են կարճաժամկետ ազդեցություն ունենալ, բայց ոչ երկարաժամկետ:

«Որովհետեև կան համակարգային շատ ավելի լուրջ խնդիրներ, որոնք մնում են չլուծված, օրինակ՝ կոռուպցիան»,-հավելեց Սաքունցը:

Քննարկմանը ներկա «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանն էլ ներկայացրեց իրենց կատարած ուսումնասիրության տվյալները, որոնք վերաբերվում են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը:

«2009-ից սկսած մենք արձանագրել ենք  կարգապահական տույժերի և կարգապահական պատասխանատվության հանգեցրած տույժերի քանակական նվազում:  Բայց դրան զուգահեռ 2013-ին՝ 2009-ի համեմատ մեկուկես անգամ աճել են դատարան ուղարկված գործերը քրեական զինվորական հանցագործությունների վերաբերյալ: Այդ քանակի մեջ գերակշռել են միջանձնային հարաբերությունների խախտումները, սակայն պատճառը ուսումնասիրելիս հասկացանք, որ քրեական գործերի հարուցումը դիտարկվել է որպես կարգապահության ամրապնդմանը ուղղված քաղաքականություն զինված ուժերում»,-ասաց Հարությունյանը:

Նա նշեց, որ կանոնակարգային հարաբերությունների հետևանքով ծանր բռնության դեպքերը, մահվան ելքով դեպքերը իսկապես  նվազել են զինված ուժերում, բայց խնդիրներ կան սպայական անձնակազմի կայացման,  կրթական գործընթացում լուրջ բարեփոխումներ կատարելու, ինչպես նաև կառավարման տեսանկյունից և վերապահված լիազորությունները որակական առումով ճիշտ իրականցնելու հարցում:

Քննարկմանը ներկա «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Զառա Հովհաննիսյանն էլ նշեց, որ այն մարդիկ, ովքեր սպասում են արդարադատությանը զինված ուժերում կատարված հանցագործությունների դիմաց, մինչ այժմ էլ թակում են փակ դռները:

«Որևէ  գործով մենք առաջընթաց չենք արձանագրել և ես ուզում եմ այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ լինի բանակում, որ որևէ  զինվոր, որևէ սպա, իր զինվորականի պատիվը երբեք չգցի ներքև»,-հավելեց Հովհաննիսյանը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Զորակոչիկների իրավունքները 2017 թ. ձմեռային եւ 2018 թ. ամառային զորակոչերի ընթացքում
18.12.2018
12:00
Դեկտեմբերի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս 2017 թ. ձմեռային եւ 2018 թ. ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին:
«Նոր ձևավորված խորհրդարան. որո՞նք են լինելու իշխանություններին վերահսկելու և հակակշիռներ ձևավորելու մեխանիզմները»
14.12.2018
17:00
Դեկտեմբերի 14-ին «Մեդիակենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» տաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց հեռւոստաբանավեճ «Նորձևավորվածխորհրդարան. որո՞նքենլինելուիշխանություններին վերահսկելուև հակակշիռներ ձևավորելումեխանիզմները» թեմայով:
Երևանում առաջին անգամ կանցկացվի Տեխնոլոգիական լուծումների միջոցով սեռով պայմանավորված բռնությունների նվազեցմանն ուղղված Հեքըթոն
13.12.2018
12:30
Դեկտեմբերի 15-16-ը Երևանում կայանալու է Տեխնոլոգիական լուծումների միջոցով սեռով պայմանավորված բռնությունների նվազեցմանն ուղղված «Geeks Against Gender-Based Violence (GBV)» Հեքըթոն:

«Մարդու իրավունքների խախտումները ՔԿՀ-ներում 2017-2018 թթ»
13.12.2018
11:00
Այն հիմնական հարցերը ՔԿՀ-ներում, որոնք երկար տարիներ բարձրաձայնվում են, շարունակում են մնալ խնդրահարույց. այս մասին ասացին ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների անդամները դեկտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը:
«Նկարիչների միության անդամներին մտահոգող խնդիրներն ու ներկայացվելիք առաջարկները»
12.12.2018
13:00
Հայաստանի Նկարիչների միությունը վերջին 20 տարիների ընթացքում ղեկավարում է նույն անձը, այս տարիների ընթացքում միությունում առաջացել են տարբեր խնդիրներ, ուստի այսօր միության անդամներով պահանջում ենք, որ դեկտեմբերի 15-ին միության համագումարի ժամանակ ընտրվի այնպիսի մարդ, որը կկարողանա լուծել առաջացած խնդիրները, որոնք անհրաժեշտ են միության բնականոն աշխատանքը շարունակելու համար:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ