Մարդու իրավունքները Հայաստանում. 2014-ի գնահատականը
10.12.2014
18:00
ՄԱԿ-ը 1948 –ին դեկտեմբերը 10-ը ընդունեց մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, և արդեն 1950-ից աշխարհը այս օրը նշում է՝ որպես մարդու իրավունքների օր: Այս տարի օրվա կարգախոսն է՝ մարդու իրավունքներ 365 , որը արտացոլում է այն գաղափարը, որ մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն տարվա բոլոր 365 օրերի ընթացքում:

«Մարդու իրավունքները Հայաստանում. 2014-ի գնահատականը» թեմայով բանավեճը «Մեդիա կենտրոնը» նախաձեռնել էր դեկտեմբերի 10-ին «Ա1+» հեռուստաընկերության առցանց ուղիղ հեռարձակմամբ:

Բանավեճին մասնակցում էին.

Ավետիք ԻշխանյանըՀայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ

Արտակ Զեյնալյանը` «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար

Վարդան Հարությունյանը«Իրավունքի և ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ

Լիանա Ղալթաղչյանը` ՀՀ ԱՆ օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչության պետի տեղակալ 

Սոնա Այվազյանը` «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն

Նորայր Բալայանը` ՀՀ ԱՆ կազմակերպաիրավական վարչության պետ

Բանավեճը վարում էր լրագրող Արևիկ Սահակյանը:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, ամփոփելով 2014-ին մարդու իրավունքների խախտման դեպքերը, կարծիք հայտնեց, որ Հայաստանում մարդու իրավունքների վիճակը տարեցտարի չի բարելավվում. լինում է ավելի վատ, կամ անբավարար:

«Այս տարի առաջին մեծ ցնցումն էր Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը մարզպետի պաշտոնում: Դրանով իշխանությունները ցույց տվեցին, որ նրանց համար զրո արժեք ունեն մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը: Երկրորդը՝ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների նկատմամբ  դաժան դատավճիռն էր, որը ցույց տվեց, որ նրանց արարքի համար նման դատավճիռը պատիժ էր, և մենք քաղաքական բանտարկյալներ ունենք: Երրորդ սահմռկեցուցիչ դեպքը՝ դաժան հաշվեհարդարն էր Նախախորհրդարանի անդամների հետ, երբ վառեցին 7 մեքենաները և դաժան ծեծի ենթարկեցին, որը ես համարում եմ պետական ահաբեկչություն»,-ասաց Ավետիք Իշխանյանը:

«Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Արտակ Զեյնալյանը  կարծիք հայտնեց, որ 2014-ին «Կուտակային կենսաթոշակների մասին» հակասահմանադրական օրենքով տոտալ միջամտություն եղավ հազարավոր մարդկանց սեփականության իրավունքին:

«Ինչպես նաև ոստիկանության կողմից վարչական ակտերը առանց անձանց իրազեկման իրավունքի, առանց դատական ստուգման ենթարկվելու ուղարկվում էին հարկադիր կատարման ծառայությանը»,-ասաց Զեյնալյանը:

«Իրավունքի և ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Հարությունյանը մարդու իրավունքները Հայաստանում գնահատում է շատ «տխուր»:

«ՀՀ  իշխանությունները չեն կարողանում հասկանալ մարդու իրավունքների կարևորությունը: Նրանք հեռու են այդ խնդիրը հասկանալու մտքից անգամ: Նրանք չեն պաշտպանում մարդկանց իրավունքները, քանի որ հեռու են այդ խնդրից և չեն պատկերացանում, որ այս երկրում ապրող մարդը պետք է ունենա իրավունքներ. և այդ մարդիկ կարող են լինել ընդդիմադիր, բայց նրանց իրավունքները պետք է պաշտպանվեն: Հայաստանի նման երկրում մեկ քաղբանտարկյալը նույնիսկ չափից շատ է»,-նշեց Հարությունյանը:

Հակադարձելով ՀԿ-ների ներկայացուցիչներին՝ ՀՀ Արդարադատության նախարարության օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչության պետի տեղակալ  Լիանա Ղալթաղչյանը ասաց, որ այս տարի բավականին շատ օրենսդրական բարեփոխումներ են իրականացրել:

«Առաջին կիսամյակում արվել են մի շարք օրենսդրական բարեփոխումներ. դատական օրենսգրքի փոփոխությունները, դատաիրավական բարեփումները, -ասաց Լիանա Ղալթաղչյանը,- Քաղաքացիական հասարակության ներգրավվածության մասով մենք ունենք նախարարությանը կից գործող Հանրային խորհուրդը, որտեղ կան մի շարք ներկայացուցիչներ քաղաքացիական հասարակությունից: Մենք բոլոր օրենսդրական նախագծերը դնում ենք հանրային քննարկման` հրավիրելով հ/կ-ների, կամ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, կամ պարզապես տեղադրելով դրանք մեր կայքում»:

ՀՀ ԱՆ կազմակերպաիրավական վարչության պետ Նորայր Բալայանն էլ նշեց, որ մարդու իրավունքները պաշտպանված են դարձել, որը միգուցե շոշափելի չլինի հանրության համար, բայց բարեփոխումներ եղել են քրեակատարողական ոլորտում, որը թիրախ է մարդու իրավունքների խախտման:

«Շատ անելիքներ կան, բայց  շոշափելի արդյունքներ ունենք: Հուսով եմ, այդ արդյունքները մոտ ապագայում տեսանելի կլինեն»,-հավելեց Բալայանը:

«Այնպիսի տպավորություն է, որ մենք ունենք  երկու տարբեր իրականություններ: Գրվում են տարբեր օրենքներ, մշակվում օրինագծեր, ընդունվում են որոշումներ,  որոնք ինչ-որ թեթև հարցեր լուծում են, բայց մարդու իրավունքների համատարած խախտումները և այն իրականությունը, որի մասին մեր ՀԿ-ները բարձրաձայնում են, դրանց ադեկվատ արձագանք չի լինում և օրենսդրական, և իրավական պրակտիկայի տեսանկյունից: Մենք ամեն տարի ունենք կայուն վատ վիճակ»,-ասաց բանավեճին մասնակցող  «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ