Ցմահ դատապարտյալների քրեական գործերի վերաբացումը իշխանության համար անտեսված ոլորտ է
12.06.2015
11:00
Նոր երևան եկած հանգամանքներում քրեական գործերի վերաբացման հարցը քաղաքական որոշման հարց է և պետք է աշխատել այդ ուղղությամբ. վստահեցնում են իրավապաշտպանները այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը:

Հետաքննող լրագրող Զարուհի Մեջլումյանը ասում է, որ միայն 2014-ի տվյալներով ԱՄՆ-ում ԴՆԹ թեսթի հիմքով ազատություն է ստացել 328 մարդ, իսկ Հայաստանում չկա նման նախադեպ:

«Այս վիճակագրությունն է, որ ինձ որպես լրագրողի ստիպեց նայել մեր դատարանների արխիվները և տեսնել ինչպես են կայացվել 1990-ականներին պատժի առավելագույն չափով դատապարտվածների գործերը: Բացի այդ, որպես լրագրող, ստանում էի բազմաթիվ նամակներ դատապարտյալներից, որ իրենք անմեղ են, իրենց պատիժը չափազանցված է: Այդ նամակների հետքերով ազդակ հանդիսացավ նաև երկու խցակիցների փախուստը Մհեր Ենոքյանի և Սողոմոն Քոչարյանի: Ես դատական դեպարտամենտի արխիվներում ուսումնասիրեցի ոչ միայն նրանց երկուսի գործերը, այլ ևս 11 անձի գործ, որոնք հիմնականում զինվորական գործեր էին և դատապարտվել էին 20-21 տարեկանում»,-ասաց Մեջլումյանը:

Նա հավելեց, որ այդ գործերը թվայնացված չեն եղել, հաճախ ընդամենը 4 ամսում կատարված դատաքննություն և նախաքննություն են ունեցել մեկ վկայի անընդմեջ փոփոխվող ցուցմունքներով:

«Ես անգամ տեսա գործի ելքով շահագրգիռ անձի ցուցմունք, որը դրվելէ  դատավճռի հիմքում: Ապացուցողական բազան շատ թույլ է, փորձագիտական հենք համարյա թե չկա, թերևս միայն դիակի դատաբժշկական փորձաքննությունն է: Չեմ խոսում մատնահետքաբանական համալիր, հոգեբանական, հոգեբուժական փորձաքննության և քննչական փորձարարության մասին: Էլ չեմ խոսում գենետիկական փորձաքննության մասին, որը արդեն հասանելի էր 1990-ականներին և առաջադեմ մարդկությունը կիրառում էր ԴՆԹ թեսթը»,-նշեց Մեջլումյանը:

Նա ընդգծեց, որ դատավճիռներում ամենզարմանալին այն էր, որ գրված է եղել ոչնչացնել իրեղեն ապացույցները: Հարց է առաջանում, որ եթե պետությունը պահպանում է մարդու կյանքը, ապա ինչու՞ է վերցնում և ոչնչացնում նրա քրեական գործերով իրեղեն ապացույցները:

«ԴՆԹ թեսթը եկավ ասելու, որ քրեական արդարադատության ոլորտում արվում է մեծ հեղափոխություն:  Մեր դատախազությունը համառորեն չի ուզում ընդունել, որ հնարավոր են դատական սխալներ: Պետական համակարգերը դեռ պատրաստ չեն ընդունել, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ևս կան անմեղ մարդիկ: Եթե պետությունը չի պահել իրեղեն պացույցները, ուրեմն մարդուն ազատ արձակեք: Բայց հիմա ինչ ապացույց էլ որ բերում ենք, կամ նոր երևան եկած հանգամանքներ, դատախազությունը մերժում է նույն Սողոմոն Քոչարյանի, Արթուր Մկրտչյանի կամ Մհեր Ենոքյանի հետ կապված գործերը»,-հավելեց Մեջլումյանը:

Քննարկման մասնակից Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի համար ցմահ դատապարտյալների հետ կապված պետական իշխանության վերաբերմունքը անհասկանալի է:

«Ցմահ դատապարտյալի դեպքում նոր երևան եկած հանգամանքը շատ կարևոր է: Մենք Սողոմոն Քոչարյանի և Արթուր Մկրտչյանի գործերով դիմել ենք դատական ատյաններ, հիմա այն Վճռաբեկ դատարանում է: Հասարակության մեջ նույնպես կա խնդիր. երբ ցմահ դատապարտյալների մասին ես խոսում, մարդիկ ցնցվում են, կարծես թե այդ նույն դատական համակարգը չէ նրանց դատապարտել ցմահ ազատազրկման, որի մասին մարդիկ շատ բացասական կարծիք ունեն: Հասարակական պահանջ է պետք, իսկ իշխանությունների համար սա անտեսված ոլորտ է: Սա քաղաքական որոշման հարց է»,-ասաց Իշխանյանը:

Ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը, ով նույնպես ներկա էր քննարկմանը, նշեց, որ անգամ զարգացած երկրներում կա դատական սխալ՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում, անգամ Ռուսաստանում:

«Եթե գերհզոր, զարգացած երկրներում առկա է դատական սխալ, ուրեմն Հայաստանում նույնպես այն կա: Մենք չունենք մեկ նախադեպ, որտեղ արտահայտվեր պետության դիրքորոշումը: Փոխարենը ունենք խեղված ճակատագրեր ազատազրկված վայրերում: Պետությունը, որը օրենքի ուժով պատասխանատու է դատական սխալի նկատմամբ, այնպես է խուսափում դատական սխալ բառից և ցմահ ազատազրկված եղբայրներից և քույրերից, ինչպես 19-րդ դարում սարսափում էին բորոտներից: Բայց այնտեղ գտնվում են մեր քաղաքացիները, մեր հայրենակիցները, ովքեր հանիրավի դատապարտված են: Ազատազրկման վայրերում կա x կոնտինգենտ, ովքեր դատապարտված են հանիրավի»,-նշեց Բաղդասարյանը:

Նա նշում է, որ նոր երևան եկած հանգամանքներ հարուցելը պետք է լինի պարտավորություն իշխանության համար և իրավունք փաստաբանի համար, սակայն Հայաստանում հակառակն է գործում:

«Մենք ենք գոռում, գոչում հարգելի իշխանությանը, որ միջազգային փորձագետը Մհեր Ենոքյանի գործով տվել է փորձագիտական եզրակացություն, ըստ որի Մհեր Ենոքյանը չի եղել հանցանք կատարող անձը և պետական լիազոր մարմնին հորդորում է պարզապես քննել, զննել նոր երևան եկած հանգամանքները: Բայց միևնույն է Հայաստանում չկա նախադեպ»,-հավելեց Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի հաջորդ դատական նիստն է, որը կանցկացվի Նուբարաշեն ՔԿՀ-ում:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am  հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ»
19.01.2018
11:00
Հունվարի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ» թեմայով:
Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք» խմբակցությունը
18.01.2018
11:00
Հունվարի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք»խմբակցությունը» թեմայով:
Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար
17.01.2018
12:00
Հունվարի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար» թեմայով:
«Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ». հանրային քննարկում
16.01.2018
10:00
Հունվարի 16-ին ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Միլանո սրահում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունն իր իրավական ծրագրերի շրջանակներում ստեղծված Արդարադատության խմբի հետ համատեղ անցկացրեց «Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ» հանրային քննարկում:
«Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները»
10.01.2018
11:00
Հունվարի 10-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ