Որքան՞վ կնվազի էլէներգիայի սակագինը եւ ի՞նչ ազդեցություն կունենա տնտեսության վրա
06.05.2016
12:00
«Եթե մենք ոչինչ չանեինք էլ օգոստոսի 1-ին առնվազն 6 դրամով պետք է իջներ էլէկտրաէներգիայի սակագինը»,- «Մեդիա կնտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը` այդ պնդումը ամրագրելով նրանով, որ մինչեւ 2016 թ. օգոստոսի 1-ը ծածկվելու է ՀԷՑ-ի 24 մլրդ դրամի պարտքը, որով հիմնավորվում էր նախորդ տարվա էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը:

Տնտեսագետը ներկայացրեց նաեւ այլ կարեւոր գործոններ,որոնց համադրման արդյունքում էլէներգիայի սակագինը  կարող է նվազել 10 դրամով. «Հիմա վերադառնանք ՀԾԿՀ-ի այն փաստարկներին, որոնք բերվում էին սակագնի բարձրացման ժամանակ 1) Դոլար/դրամ-ազդեցություն: Այդ ազդեցությունը հիմա գրեթե չկա, քանի որ դրամը տարածաշրջանի ամենակայուն արժույթն է:  2) Սակավաջրություն: Այս ազդեցությունը այլեւս հակառակ ուղղությունն ունի` տարին ջրառատ է, որի հետևանքով ՀԷԿ-ը նախորդ տարվա համեմատ 28%-ով ավելացրել է իրենց կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալները: 3) Ատոմակայանի պարապուրդ: Սա էլ այլեւս չկա`ՀԱԷԿ-ը արտադրել է ավելի շատ հոսանք: Մասնավորապես նախորդ տարվա համեմատ գրանցվել է ավելի քան 1% աճ: Արդյունքում համապատասխանաբար նվազել են ՋԷԿ-ի կողմից էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները: Ի դեպ, քանի որ ՋԷԿ-ն արտադրում էր ամենաթանկ էլեկտրաէներգիան, սա նշանակում է էլեկտրաէներգիայի միջին կշռված ինքնարժեքի նվազում»,-հավելեց տնտեսագետը` նշելով, որ սակագնի նվազման վրա որոշակի ազդեցություն կունենա նաեւ գազի գնի էջեցումը:

Քննարկմանը մասնակցող տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հաշվարկներով եւս էլէկտրաէներգիայի սակագինը հնարավոր է նվազեցնել 10 դրամով: Ըստ տնտեսագետի` այն հաշվարկները, որոնցով հիմնավորվում էին գազի ու էլեկտրաէնեգիայի սակագինը, Հայաստանի իրականության հետ կապ չունեն:

«Այսօր հին սովետական պլանային տնտեսության տրամաբանությամբ  է հաշվարկվում էլեկտրաէներգիայի սակագինը , նույնը վերաբերում է նաև գազին: Մեր հաշվարկներով՝ այսօր գազի գինը Հայաստանում 156 դրամի փոխարեն կարող է նվազել մինչև 100 դրամ, իսկ էլեկտրաէներգիայի գինը ոչ վերջնական, սակայն ըստ մոտավոր հաշվարկների  կարող է 10 դրամով իջնել:Էլեկտրաէներգիա արտադրող և գազ ներմուծող ընկերությունները ինչքան կարողանան, այնքան էլ ծախսեր ցույց կտան, բայց դա չի նշանակում, որ սակագինը պետք է բարձրանա»,-ընդգծեց բանախոսը:

Քննարկմանը մասնակցող «Հայրենական ապրանքներ արտադրողների» միության նախագահ Վազգեն Սաֆարյանն էլ նախ ընդգծեց, որ  այսօր Հանրային ծառայությունները կարգավորող  հանձնաժողովն իր նախաձեռնությամբ է սկսել սակագնի իջեցման գործընթացը, ապա նկատեց. «Գազի գնի իջեցման հայտը հաշվի առնելով՝ բնականաբար, պետք է այս փոփոխությունները լինեին: Խնդիրն այն է՝ ինչքանը կբավարարի մեր արդյունաբերությանն ու բնակիչներին: Հաշվի առնելով արտաքին այն վտանգները, որ ունենք, մաքսիմում պետք է հաշվարկվի, որքան կարող են իջնել գները: Էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ հարցը կքննարկենք նաեւ հանրային խորհրդում: Իսկ բերված թվերը, թե  5, 6 դրամով կարող են իջեցնել, դրանք մոտավոր թվեր են, ու էական չեն: էական եմ համարում այն մոտեցումը, որ սակագինը պետք է հաշվարկվի դրանց մեջ կուտակելով ծախսերը, որովհետեւ կան ծախսեր, որոնք ձեռնարկությունը պետք է անի ու չբերի ծախսերի մեջ մտցնի»,- նկատեց Սաֆարյանը:

Հակադարձելով այս պնդմանը` քննարկմանը մասնակցող տնտեսական մեկնաբան Հայկ Գեւորգյանն էլ նկատեց, որ 5, 6 դրամով իջեցնելու եւ մնացած հաշվարկներն ամենեւին էլ մոտավոր չեն. «Կան կոնկրետ հաշվարկներ, որոնցից օգտվում են նաև ՀԾԿՀ-ում, միայն իրենք չէ, որ կարող են այդ աշխատանքն անել, պարզ թվեր են, մնում է իմանալ ինչից հետո ինչ անել»,- նկատեց Գեւորգյանը` հիշեցնելով, որ  երկու աուդիտ է արվել ՀԾԿՀ-ում և ՀԷՑ-ում, բայց արդյունքները կիսատ են մնացել:

«Չկատարվեց ամենահիմնականը՝ այն օպերացիոն աուդիտը, որ մինչև վերջին բոլտ ու գայկան, որը որ ՀԷՑ-ը գնել  ու ցույց է տվել, որ ծախսել է ու այդ ծախսերը դրել  սակագնի մեջ, դրանք որքանով էին հիմնավոր։ Այդ հարցին ընդհանրապես չմոտեցավ կառավարությունը։ Ու քանի որ այդպես ատամներով պահեց ու չմտավ այդ դաշտ, ես խորը կասկածներ ունեմ, որ հենց այդտեղ է պետք ստուգել։ Այսինքն, երբ բարձրացվեց սակագինը 39 դրամից, պետք էր նայել՝ այդ  39 դրամը որքանով էր հիմնավոր։ Կարող է 20 պիտի լիներ, ոչ թե 39»,- ընդգծեց Գևորգյանը։

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք  areviksahakyan@mail.ru հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
«ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները»
15.02.2018
13:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները» թեմայով:
«Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները»
15.02.2018
11:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ