Նոր բացահայտումներ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ
10.06.2015
11:00
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը և առկա 41 դրամը օբյեկտիվ չէ, քանի որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) ուռճացրել է ՀԷՑ-ի ծախսերը, որոնք մտնում են էլեկտրաէներգիայի սակագնի մեջ:

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գնումների քաղաքականության փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը որոշակի բացահայտումներ ներկայացրեց ՀԷՑ-ի կատարած ծախսերի և ՀԾԿՀ կողմից այդ ծախսերի բավարարման փաստաթղթերի շուրջ, որոնք անմիջականորեն կապ ունեն էլեկտրաէներգիայի սակագնի հետ:

«Գոյություն ունի սակագնային մարժա,այսինքն թույլատրելի ծախսերի բազմություն, որտեղ ներառված ծախսերի դիմաց մենք բոլորս վճարում ենք և դա ուղղակիորեն անդրադառնում է սակագնի վրա:Թե որքանո՞վ է օբյեկտիվ ներկա գործող 41 դրամը, ես կներկայացնեմ իմ վերլուծությամբ:  Նշեմ, որ էլեկտրաէներգիայի թե գործող 41 և թե նախկին 37 դրամ սակագին ըեղել է գերուռճացված»,-ասում է Մանուկյանը:

Նա հավելում է, որ վերջին տարիներին ՀԾԿՀ ծախսերի հանդեպ կիրառվող մոտեցումների և վարքագծի մեջ որևէ կապ չկա, ինչը պարզորոշ ի ցույց է դնում, որ ծախսերի հիմնական մասի հիմքում չկան հստակ նորմատիվներ:

Այնուհետև Մանուկյանը մանրամասնորեն ներկայացրեց ՀԷՑ-ի կատարած ծախսերը բոլոր ուղղություններով 2013, 2014 և 2015 թթ-ի համար, որոնք ներկայացնում ենք ձեզ ստորև.

Նորոգման ծախսեր

2013-ին՝ 1 մլրդ 613 մլն դրամ

2014-ին՝  1 մլրդ 636 մլն

2015-ին՝  1 մլրդ 593 մլն

«Այստեղ 2015-ին 2013-ի համեմատ ցուցանիշը պետք է ավելի բարձր լիներ, որովհետև կա ինֆլյացիա, որն ազդում է նյութածախսային կոմպոնենտի վրա: Այսինքն եթե կա նորմատիվ, ապա այս դեպքում այդ նորմատիվը պետք է գնար ավելի բարձրացնելու ուղղությամբ, քան նվազեցնելու: Այսինքն այստեղ չի եղել գործիք, որով կորոշվեր, այլ ուղղակի բանակցային ընդհանուր հայտարարի գալու սկզբունքով են առաջնորդվել: Հիմա շատ էին խոսում դոլար/դրամ տատանումների կամ սակավաջրության մասին, բայց դրանք ոչ մի կապ չունեն այս մոտեցումների հետ»,-ասում է Մանուկյանը:

Նորոգման ծախսեր

Հաշվիչների նորոգում- 2013-ին՝ 163 մլն

Հաշվիչների ստուգաչափում-2013-ին՝ 150 մլն

«ՀԷՑ-ը 2014-ին  առաջարկում է 96 մլն հաշվիչների նորոգման համար, իսկ ՀԾԿՀ-ն ասում է բերեք 163 մլն տանք ձեզ դրա համար: Այսինքն ՀԷՑ-ի առաջարկից ավելի ենք վճարում այդ ծախսի ուղղությամբ: Նույնը հաշվիչների ստուգաչափման համար, ՀԷՑ-ը առաջարկել է 89 միլիոն, բայց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ասում է, որ 150 միլիոն ներառեք: Այսինքն` այսպես ՀԷՑ-ի ծախսերը ուռճացրել են մեր շարքային սպառողների հաշվին: Այստեղ խորը դիսբալանս կա այս տարիների ծախսերի վարքագծի առումով»,-հավելում է Մանուկյանը:

Այլ ծախսեր (խորհրդատվական)

2013-ին՝  3 մլրդ 682 մլն դրամ

2014-ին ՀԷՑ-ը  առաջարկել է 4 մլրդ 22 միլիոն, Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովը բավարարել է 3 մլրդ 652 մլն:

2015-ին ՀԷՑ-ը առաջարկել է 309 մլն դրամ, Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովը բավարարել է 39 մլն դրամ:

«Եթե 39 մլն էր անհրաժեշտայսքան տարի, մենք ինչու՞ էինք 150 մլն-ով ավել ամեն տարի այդ սակագնով այդ բեռը մեզ վրա կրում: Այստեղ կա չզտված ծախսեր, որն ազդում է  սակագնի վրա: Էլեկտրաէնէրգիայի կորուստների կրճատման մասով նույնպես կան հաշվարկներ, որը ներառվել են թույլատրելի ծախսերի մեջ: Ավելին,  կորուստները չեն նվազում, հետևաբաև պարզ չէ ինչի համար են պետք այս վերլուծությունները: Օրինակ՝ այս առումով 2013-ին թույլատրելի ծախսերի մասով եղել  192 մլն, 2014-ին ՀԷՑ-ը առաջարկել է 163 մլն, բայց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ի շնորհիվ մեզ, բարությունէ արել և ավելացրել ևս 50 մլն: Այսինքն 213 մլն է ընդունել: Իսկ 2015-ին ՀԷՑ-ի կողմից ներկայացվել է 280 մլն, բայց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ասել, որ միայն 32 մլն է կարողանում ընդունել: Իսկ ինչու՞ մինչ այդ այդպես չի վարվել, եթե 32 մլն էր անհրաժեշտ, ինչու՞ այդքանը չեն բավարարել նաև նախորդ տարիներին»,-հավելեց Մանուկյանը:

Մարքեթինգային ծախսեր

2013-ին` 76 մլն

2014-ին ՀԷՑ-ը առաջարկել է 59 միլիոն, սակայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավարարել է 75 մլն:

«Կրկին ի հաշիվ մեզ լավություններ է արել: Միթե՞ սա շռայլություն չէ»,-ընգծում է  Մանուկյանը:

2015-ին ՀԷՑ-ը առաջարկել է 56 միլիոն, Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովը թույլատրել է 33 մլն:

Իրավաբանական ծախսեր

2013-ին՝ 84 մլն

2014-ին  ՀԷՑ-ը առաջարկել է 161 մլն,  Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովը թույլատրել է 84 մլն:

Իսկ 2015-ին իրավաբանական ծախսերի համար Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովը տվել է 0 ծախս:

Գործուղման ծախսեր

2013-ին՝ 163 մլն

2014- ՀԷՑ-ը առաջարկել է 166 մլն, հանձնաժողովը բավարարել է 161 մլն

2015-ին ՀԷՑ-ը առաջարկել է 165 մլն,  հանձնաժողովը թույլատրել՝  94 մլն:

Աշխատավարձեր

2012-ին` 15 մլրդ

2013-ին ՀԷՑ-ը առաջարկել է 19 մլրդ, հանձնաժողովը բավարարել է 18 մլրդ

2013-ին միջին ամսեկան աշխատավարձի համար ՀԷՑ-ը առաջարկել է 177 հազար դրամ, սակայն հանձնաժողովը բավարարել է 200 հազար դրամ:

«Այսիքն կարելի է ասել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ավելի շատ է մտածում ՀԷՑ-ի աշխատողների աշխատավարձի մասին, քան ՀԷՑ-ի տնօրենը: Այս ամենի հետ ինչքա՞ն է օբյեկտիվ 41 դրամի թանկացումը: Հասկանալի է, որ կան լրջագույն կասկածներ: Այս առումով մեղքի հիմնական սլաքը պետք է ուղղել հենց Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովին, քանի որ իրենք նշում են են որ ոչ մի շքեղություն, ոչ մի ավել ծախս իրենք չեն գրել, բայց ինչպես տեսնում ենք մենք տարիներ շարունակ կրել ենք այդ ծախսերի բեռը»,-հավելեց Մանուկյանը:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
«Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները»
16.11.2017
11:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ