Խոսքի ազատության օր 2015
25.03.2015
14:00
Այսօր` մարտի 25-ին Գյումրիում 7-րդ անգամ հանդիսավորությամբ նշվեց Խոսքի ազատության օրը: Այդ կապակցությամբ տոնակատարության անցկացման կազմակերպչական խորհուրդը, ուսումնասիրելով հանրությունից ստացված 44 առաջարկ, որոշեց պարգեւատրել լրագրողների, հասարակական եւ քաղաքական գործիչների:

Պարգեւատրվեցին.

«Առավոտ» օրաթերթի Շիրակի մարզային թղթակից Նունե Արեւշատյանը` օպերատիվ աշխատանքի համար,

Արա Պապյանը` «Մոդուս Վիվենդի» ռադիոհաղորդաշարի համար (Լրատվական ռադիո-106,5

FM),

Գայանե Աբրահամյանը` Lragir.am-ում եւ Երկիր Մեդիա հեռւոստաընկերությունում թողարկած

հեռուստահաղորդումների շարքերի ու սոցիալական խնդիրների մասին հոդվածների շարքի համար,

Զարուհի Փոստանջյանը, խիզախ հրապարակային խոսքի համար:

Վարդգես Գասպարիին` քաղաքացիական դիրքորոշման արտահայտման ազատության, համառության եւ հետեւողականության համար:

Տիգրան Պասկեւիչյանը` հրապարակախոսական հսկայական աշխատանքի, վավերագրերի, «Դոն Կիխոտի օրագիրը»եւ «Ձնեմարդու ավետարան» գրքերի համար:

Մեդիա Կենտրոնը` հանրային բազմազան խնդիրները խորությամբ եւ ուշադրությամբ լուսաբանելու համար:

Խոսքի ազատության օրվա հաջորդ հանդիսությունը կկայանա 2016 թվականի մարտի 25-ին` Գյումրիում:

Անցած տարիներին Խոսքի ազատության օրվա հանդիսությունների ժամանակ պարգեւատրվել եւ խրախուսվել են մոտ երկու տասնյակ լրագրողներ, հասարակական գործիչներ ու զանգվածային լրատվամիջոցներ, այդ թվում.

2014թ.- Շանթ Հարությունյանը` քաղաքական-քաղաքացիական դիրքորոշումը խիզախորեն արտահայտելու համար, Հետաքննող լրագրողների ընկերակցությունը եւ hetq.am-ը` օֆշորային հաշիվների ու հարակից խնդիրների հետաքննության եւ բացահայտումների համար, Արգիշտի Կիվիրյանը` քաղաքացիական դիրքորոշումը հետեւողականորեն արտահայտելու, ֆեյսբուքյան հրապարակումների համար, Լուսինե Հովհաննիսյանը` հրապարակախոսության համար, «Արտ-Լաբորատորիա» (Արտլաբ) ստեղծագործական կազմակերպությունը` Խոսքի եւ արտահայտման ազատության ինքնատիպ եւ յուրահատուկ լուծումների համար, Լեւոն Խեչոյանը (հետմահու)` Իսկական մտավորականի դիրքորոշման եւ հրապարակախոսության համար, «Անտարես» հրատարակչությունը եւ Արմեն Մարտիրոսյանը` «Արգելված գրքեր» մատենաշարի եւ Հայաստանում գրքի քարոզի նորարարական մոտեցումների ներդրման համար:

2013թ.- Լրագրող Զարուհի Մեջլումյանը` իրավապաշտպան թեմաները լուսաբանելու համար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը` հրապարակախոսության համար, լրագրող Գրիշա Բալասանյանը ` հետաքննական լրագրության համար, PanArmenian.net կայքի Ֆոտո բաժինը`օպերատիվ, որակյալ ֆոտոլրագրության համար, քաղաքացի Լենա Նազարյանը` հասարակական գործունեության համար: Հայկական Կարիտասից հատուկ պարգեւատրվել է www.shirakcentre.org կայքը եւ «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն` սոցիալական խնդիրները լուսաբանելու համար, Հայկական Կարիտասից հատուկ պարգեւատրվել է լրագրող Սառա Խոջոյանը` կրոնական խնդիրները լուսաբանելու համար: 2012թ.-Լրագրող Վահան Իշխանյանը (համշենահայության մասին հոդվածաշար), քաղաքացիական ակտիվիստ Լալա Ասլիկյանը, լրագրավաճառ Արա Հայրիկյանը, դատավոր Ռուբեն Ափինյանը եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (նախագահ`Աշոտ Մելիքյան): 2011թ.-բնապահպան Ինգա Զարաֆյանը (բնապահպանական լրատվություն, www.ecolur.am կայք), լրագրողներ Լարիսա Փարեմուզյանը (www.hetq.am), Անուշ Մարտիրոսյանը եւ Սաթենիկ Կաղզվանցյանը («Ազատություն» ՌԿ).

2010թ.-լրագրող-հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը («Կանաչը եւ Սեւը» գրքի հեղինակ), լրագրողներ` Ոսկան Սարգսյանը («Քամուտ» ՀԸ, «Տեսանկյուն» թերթ, www.hetq.am) եւ Արմենուհի Վարդանյանը (ԳԱԼԱ ՀԸ), ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, www.7or.am կայքի ծաղրանկարների շարքը, www.lragi.am եւ www.hetq.am կայքերը:

Լուսանկարներ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփախումների անհրաժեշտություն. Առաջարկներ ուղղված նոր կառավարությանը
21.05.2018
13:00
Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ մայիսի 21-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը:
«Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման ազդարարում
21.05.2018
12:00
Մայիսի 21-ին «Մեդիա Կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս, որի ընթացքում ՀՀ կրթական ոլորտի ներկայացուցիչները ազդարարեցին «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման մասին, կներկայացնեն ձևավորված միության կազմը, նպատակներն ու գործառույթները։
Թավշյա հեղափոխություն. մշակութաբանական փոփոխություններ
18.05.2018
11:00
Մշակութաբանական ի՞նչ փոփոխություններ են ակնկալվում թավշյա հեղափոխությունից: Ինչպե՞ս կառուցել ժողովրդին ծառայելու այլ մոդել, ինչպե՞ս պաշտոնյա-քաղաքացի հարաբերությունները պարզեցնել, ստեղծել կառավարման մարդակենտրոն քաղաքականություն։ Ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ հասարակության մեջ վարքագծային փոփոխությունների հասնելու համար:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ