Երգչախմբային արվեստի նկատմամբ հետաքրքրությունը աճել է
03.06.2015
12:00
Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիան սկսել է փառատոնային մեծ արշավ Հայաստանի բոլոր մարզերում: Այս տարվա մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում անցկացվեց «Հայաստան՝ իմ աշխարհ» խորագրով մանկապատանեկան երգչախմբային արվեստի փառատոնը, որին մասնակցեց 12 երգչախումբ:

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսին Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա ՀԿ-ի համահիմնադիր, գործադիր տնօրեն և դիրիժոր Քրիստինե Շերոյանը ասաց, որ փառատոնին մասնակցել է ամբողջ մարզը:

«Շուրջ 12 երգաչախմբեր արվեստի և երաժշտական դպրոցներից, ազգագրական երգ ու պարի անսամբլներից: Ընդհանուր առմամբ ունեցանք 250 մասնակից 8-20 տարիքային խմբում: Մինչ փառատոնի անցկացումը, մենք աջակցել էինք երգչախմբերին՝ ուղարկելով նրանց նոտաներ, գրականություն, ինչպես նաև անցկացրել վարպետության դասեր: Այս փառատոնը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին և ավելի շատ ազգային, հայրենասիրական գործերի կատարումներ էին»,-նշեց Շերոյանը:

Ասուլիսի մասնակից Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա ՀԿ-ի փոխնախագահ Հասմիկ Վարդանյանը ասաց, որ այս փառատոների միջոցով, իրենք միտում ունեն մարզերում զարգացնել խմբերգային արվեստը, կրթել և դաստիարակել երեխաների մեջ այդ սերը հայկական երգչախմբային արվեստի նկատմամբ, և իհարկե, սովորեցնել երգեցողության առանձնահատկությունները:

«Մենք այս ծրագիրը փորձում ենք դարձնել ամենամյա: Գավառի փառատոնը երկրորդն էր: Առաջինը տեղի էր ունեցել Գյումրիում անցյալ տարի հոկտեմբերին, որը նույնպես մեծ արձագանք ունեցավ: Այնտեղ նույնպես ելույթ ունեցավ մոտ 300 երեխա: Ճիշտ է, այսօր մարզերում շատ են սոցիալական խնդիրները, բայց մեզ համար խիստ կարևոր է երեխաների հոգևոր կրթությունը»,-հավելեց Վարդանյանը:

Հաջորդ երգչախմբային արվեստի փառատոնը ասոցիացիան նախատեսում է անցկացնել Սյունիքում այս տարվա սեպտեմբերին:

Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա ՀԿ-ի անդամ, Երևանի Պետական Կամերային Երգչախմբի երկրորդ դիրիժոր, Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դիրիժոր Լիլիթ Եդիգարյանը, ով նույնպես մասնակցում էր ասուլիսին, ասաց, որ մարզերում երեխաները լավ հնարավորություններ ունեն լավ մասնագետների մոտ երգչախմբային արվեստի դասեր անցնելու համար:
«Արևի նման լուավոր, պայծառ մանուկներ են և ոչ պակաս պայծառ մանկավարժներ, որոնք պատրաստ են իրենց գիտելիքները փոխանցել, իրենց ներուժը ունենալ ուսուցման գործում: Պարզապես պետք է այդ փոխադարձ կապը պահպանվի Երևանի և մարզերի երգչախմբերի միջև և պարբերաբար այդ միասնական աշխատանքը տարվի»,-նշեց Եդիգարյանը:

Նա հավելեց, որ վերջին տարիներին երգչախմբային արվեստի նկատմամբ հետաքրքրությունը աճել է:

«Մարդիկ վերադարձել են երգեցողությանը: Պրոգրես է նկատվում նաև երաժշտական դպրոցներ երեխաներին ուղղորդելու, երաժշտական կրթության տալու առումով»,-ընդգծում է Եդիգարյանը:

Քննարկման մասնակից Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա ՀԿ-ի անդամ, Կ. Սարաջևի անվան երաժշտական դպրոցի դիրիժոր Անահիտ Սարգսյանը նշում է, որ մարզերում նման փառատոերը իրական տոնի են վերածվում:

«Պարզապես ես շատ կցանկանայի, որ նոտաների, գրականության հարցում օգնեինք մարզերի երգչախմբերին, քանի որ մարզեր այցելեիս առաջին հարցը, որ մեզ ուղղում են վերաբերում է նոր գրականությանը: Արդյոք կան նոր գրքեր, որ տանենք իրենց»,-ասաց Սարգսյանը:

Եդիգարյանը հավելեց, որ այսօր լուրջ խնդիր կա կապված հայկական ստեղծագործությունների քանակի հետ:

«Հայ երգչախմբային արվեստի ոլորտում ստեղծվող մանկական խմբերգային սստեղծագործությունների քանակը չի համապատասխանում գործող երգչախմբերի քանակին: Ի տարբերություն ռուսական և արևմտյան ստեղծագործությունների՝ հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները այս առումով քիչ են, ուստի կոչ կանեինք մեր կոմպոզիտորներին, որ ավելի շատ ստեղծագործություններ ունենան և մեր երգչախմբերը կատարեն»,-հավելեց Եդիգարյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am  հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
«ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները»
15.02.2018
13:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները» թեմայով:
«Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները»
15.02.2018
11:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները» թեմայով:
«Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ»
14.02.2018
13:00
Փետրվարի 14-ին «Մեդիա կենտրոնը» Արմավիրի Զարգացման կենտրոնի հետ համատեղ անցկացրեց քննարկում Արմավիր քաղաքում «Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ