Մանկական պալեատիվ բժշկական օգնության ներդրումը Հայաստանում
26.02.2015
13:30
Հայաստանում ձևավորվում և մշակվում է մանկական պալեատիվ բուժօգնության ներդրման գաղափարը, իսկ մեծահասակների պալեատիվ բուժօգնության հասանելիության համար Հայաստանում շարունակվում են կյանքի կոչվել մի շարք մշակված քայլեր՝ դեղերի հասանելիության, քաղաքականության, օրենսդրության և իրազեկման ապահովման ուղղությամբ: Վստահեցնում են հայաստանյան և միջազգային փորձագետները այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ:

Ըստ 2009-2010 թթ-ին կատարված նախնական գնահատման՝ Հայաստանում պալեատիվ բուժօգնության կարիք ունի տարեկան մոտ 18 հազար մարդ: Երեխաների շրջանում գնահատումը սկսվել է կատարվել այս տարվա սկզբին, և վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին:

Քննարկմանը ներկա Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն ասաց, որ նախնական տվյալներով Հայաստանում պալեատիվ խնամքի կարիք ունի 6000-8000 երեխա, թեև սրանք վերջնական հաստատված տվյալներ չեն:

«Աշխարհով մեկ զարգանում է պալեատիվ բժշկական օգնությունը: Կան հիվանդություններ, որոնք անհնար է վերջնական բուժել կամ վերականգնել մարդկանց առողջությունը: Եվ անկախ նրանից, թե այդ անհատն ինչքա՞ն ժամանակ կարող է այդ հիվանդությամբ ապրել, ամիսներ, թե՞ տարիներ, անհրաժեշտ է այնպիսի բժշկական և հոգեբանասոցիալական ծառայություններ մատուցել, որպեսզի մարդն արժանապատիվ ապրի, ոչ թե ցավերից տառապի»,-նշեց Բաբլոյանը:

Նա հավելեց, որ արդեն կան մշակված օրենսդրական կարագավորումները և Ազգային ժողովում երկրորդ ընթերցումից հետո, «Բուժօգնության և սպասարկման մասին» օրենքը կընդունվի ու կհաստատվի: Զուգահեռ աշխատանքներ են տարվում նաև «Առողջպահության մասին» օրենքում փոփոխություներ կատարելու համար, որտեղ առանձին գլուխ է նախատեսված լինելու պալեատիվ խնամքի մասին:

«Մենք այդ ծառայություններն ուզում ենք դիտարկել թե´ մեծահասկաների թե´ երեխաների համար: Մեծահասկաների մոտ հիմնականում խնդիրն առաջացել է այնպիսի հիվանդությունների շուրջ, ինչպիսիք են օրինակ` չարորակ ուռուցքները, երեխաների մոտ կարող է առաջանալ բնածին անոմալիաների կամ բնածին հիվանդությունների հետևանքով, և կարիք կա, որպեսզի մենք թեթևացնենք իրենց տառապանքը, ցավը կամ ավելի բարենպաստ պայմաներ ստեղծենք»,-ընգծեց Բաբլոյանը:

Քննարկմանը ներկա գտնվող գիտությունների դոկտոր, պալեատիվ օգնության հարցերով ԲՀՀ-ի միջազգային խորհրդատու Ստեֆեն Քոնորն ասում է, որ 5 տարի աշխատելով «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» հետ, փորձում են Հայաստանում բարենպաստ միջավայր ստեղծել պալեատիվ բուժօգնության ներդրման համար:

«Հայաստանում մշակվել են ցավամոքիչ խնամքի իրականացման չափորոշիչներ,  սկսել են կլինիկական պայմաններում ցավամոքիչ խնամքի իրականացման ուղենիշների մշակման աշխատանքներ: Նշեմ նաև, որ Կառավարությունը հաստատել է  ցավամոքիչ խնամքի հայեցակարգ, և ունենք ազգային ռազմավարություն, որը պատրաստ է հաստատման»,-ասաց Քոները:

Նա ընդգծեց, որ չորս փորձնական ծրագիր է իրականացվել Հայաստանում, բայց հիմնականում ցավամոքիչ խնամքն իրականացվել է տնային պայմաններում: Բացի այդ անցկացվել են ցավամոքիչ խնամքի հիմունքների վերաբերյալ դասընթացներ առողջպահական ոլորտի մասնագետների համար, սակայն կարիք կա ավելացնելու վերապատրաստվող բժիշկների, բուժքույրերի, հոգեբաննաերի և սոցիալական աշխատողների թիվը:

«Այսօր պակասում է ցավամոքիչ խնամքի համար դեղերից մի քանիսի հասանելիությունը: Հայաստանում առկա չէ հաբերի տեսքով մորֆին, որը հիվանդներից շատերին է պետք, քանի որ նրանք ապրում են մահամերձ վիճակում՝ այդպես էլ չստանալով ցավն ամոքող դեղեր: Կառավարությունը մեզ հետ լավ համագործակցում է, բայց մեզ պետք է, որպեսզի Կառավարությունը նոր թափ հաղորդի իրականացվող ջանքերին և հատկապես ավելացնի ցավամոքիչ խնամքի համար տրամադրվող միջոցներն ու ռեսուրսները: Պետք է ձևավորենք և կայացնենք նաև երեխաների ցավամոքիչ խնամքը, որն այսօր չկա Հայաստանում»,-նշեց Քոնորը:

Անդրադառնալով իրազեկման խնդիրներին՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը, ով նույնպես ներկա էր քննարկմանը, ասաց, որառողջապահության ոլորտի մասնագետները բավականին տեղեկացված են:

«Թե´ նախարարությունը թե´ խորհրդարանը բավական արագ արձագանքեցին: Օրենքի նախագիծը ավելի արագ կազմակերպվեց, քան ռազմավարության գործողությունները: Սա շատ մեծ համակարգային մոտեցում պահանջող ոլորտ է և միայն շենքային պայմանների բարելավման և բժիշկների վերապարստատման հարցով չի լուծվում: Դեղերի հասանելիության հարցը դեռ կա, որը բավականին լուրջ օրենսդրական միջամտությունների կարգավորման կարիք ունի, կրթական կոմպոնենտը նույնպես առկա է: Պալեատիվ խնամքը ամբողջ հասարակության ներգրավվածության կարիքն ունի»,-նշեց Ամիրյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանը կարիք ունի միջազգային փորձի դիտարկման, որի համար էլ Երևանում այս օրերին անցկացվելու է երկօրյա  միջազգային  աշխատանքային գիտաժողով, որտեղ փորձագետները կներկայացնեն ու կքննարկեն տարբեր երկրների հնարավորությունները, փորձը,  խոչընդոտներն ու առավելությունները պալիատիվ բուժօգնության ներդրման ժամանակ:

Քննարկմանը ներկա գտնվող Ռուսաստանի Դաշնության երեխաների պալեատիվ օգնության հիմնադրամի տնօրեն Կարինա Վարտանովան նշեց, որ Ռուսաստանը նույնպես գտնվում է մանկական ցավամոքիչ խնամքի ներդրման վաղ փուլում:

«Ցավամոքիչ խնամքը և ծառայությունների կայացումը նախատեսված են շահերի պաշտպանության ազգային ռազմավարությամբ: Դա նշանակում է, որ պետության կողմից ճանաչվել է ցավամոքիչ խնամքի զարգացման կարևորությունը: Հիմա պետք է աշխատել, որպեսզի անցնենք կոնկրետ գործողություների: Անցյալ տարի իրականացված հետազոտության արդյունքներով որոշվել է, որ Ռուսաստանում պալեատիվ բուժօգնության կարիք ունեն  287 հազար երեխա»,-նշեց Վարտանովան:

Ուկրաինայի հաշմանդամություն ունեցող երեխաների համար մասնագիտացված հաստատության բժիշկ Անդրեյ Պենկովը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը, ասաց, որ Ուկրաինայում մանկաբուժական առաջին հոսպիսը բացվել է 3 տարի առաջ:

Սակայն շարունակում են մնալ չլուծված խնդիրներ, ինչպիսիք են ենթակառուցվածքների, շինությունների պայմանները և մասնագետների կրթության բացակայությունը:

 «Մենք վերջապես սկսել ենք գնահատել ցավամոքիչ խնամքի կարևորությունը և ձեռնարկում ենք համապատասխան գործողություններ: Բայց մեր երկրում մարդիկ պետք է հասկանան, որ հիվանդների նկատմամբ ցավամոքիչ խնամքը ավելի շատ հոգեբանական, սոցիալական աշխատանք  է, որպեսզի հիվանդն ընտանիքում ամենօրյա խնամք և աջակցություն ստանա»,-ասաց Պենկովը:

Քննարկմանը մասնակցող  Ռումինիայի Casa Lumina հոսպիսի տնօրեն Միհաելա Դումիթրաքն էլ ներկայացրեց իր երկրի փորձը և ընդգծեց, որ ունեն ափիոնային դեղաբուժության մասին օրենք, և ափիոնային դեղամիջոնցերով բուժումը Ռումինիայում հասանելի է բոլոր մարդկանց համար:

«Ցանկացած բժիշկ իրավունք ունի դեղատոմսով նշանակել մորֆին կամ այլ ափիոնային դեղամիջոց: Մեր երկիրն ունի նաև ցավամոքիչ խնամքի ռազմավարություն և ծրագիր: Չնայած դրան, Ռումինիայում ցավամոքիչ խնամքը հասանելի է կյանքը սահմանափակող հիվանդություններ ունեցող մարդկանց միայն 6%-ի համար»,-նշեց Դումիթրաքը:

Քննարկման ավարտին բանախոսները շեշտեցին, որ շարունակելու են իրենց քայլերը Հայաստանում պալեատիվ բուժօգնության հասանելիության ուղղությամբ և նոր թափ են հաղոդելու իրենց գործնական քայլերին  թե´ դեղերի հասանելիության թե´ օրենսդրական կարգավորման թե´ իրազեկվածության ապահովման ուղղությամբ:

Քննարկման ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրե´ք  Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Զորակոչիկների իրավունքները 2017 թ. ձմեռային եւ 2018 թ. ամառային զորակոչերի ընթացքում
18.12.2018
12:00
Դեկտեմբերի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս 2017 թ. ձմեռային եւ 2018 թ. ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին:
«Նոր ձևավորված խորհրդարան. որո՞նք են լինելու իշխանություններին վերահսկելու և հակակշիռներ ձևավորելու մեխանիզմները»
14.12.2018
17:00
Դեկտեմբերի 14-ին «Մեդիակենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» տաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց հեռւոստաբանավեճ «Նորձևավորվածխորհրդարան. որո՞նքենլինելուիշխանություններին վերահսկելուև հակակշիռներ ձևավորելումեխանիզմները» թեմայով:
Երևանում առաջին անգամ կանցկացվի Տեխնոլոգիական լուծումների միջոցով սեռով պայմանավորված բռնությունների նվազեցմանն ուղղված Հեքըթոն
13.12.2018
12:30
Դեկտեմբերի 15-16-ը Երևանում կայանալու է Տեխնոլոգիական լուծումների միջոցով սեռով պայմանավորված բռնությունների նվազեցմանն ուղղված «Geeks Against Gender-Based Violence (GBV)» Հեքըթոն:

«Մարդու իրավունքների խախտումները ՔԿՀ-ներում 2017-2018 թթ»
13.12.2018
11:00
Այն հիմնական հարցերը ՔԿՀ-ներում, որոնք երկար տարիներ բարձրաձայնվում են, շարունակում են մնալ խնդրահարույց. այս մասին ասացին ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների անդամները դեկտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը:
«Նկարիչների միության անդամներին մտահոգող խնդիրներն ու ներկայացվելիք առաջարկները»
12.12.2018
13:00
Հայաստանի Նկարիչների միությունը վերջին 20 տարիների ընթացքում ղեկավարում է նույն անձը, այս տարիների ընթացքում միությունում առաջացել են տարբեր խնդիրներ, ուստի այսօր միության անդամներով պահանջում ենք, որ դեկտեմբերի 15-ին միության համագումարի ժամանակ ընտրվի այնպիսի մարդ, որը կկարողանա լուծել առաջացած խնդիրները, որոնք անհրաժեշտ են միության բնականոն աշխատանքը շարունակելու համար:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ