Իրացման գոտի. կարծիքների բախում
29.11.2013
12:00
Երևանի բնակիչ Լյուբով Փիլոյանը Հայաստանի դատական ներպետական ատյանները սպառելուց հետո դիմելու է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Այժմ գործը քննության է սպասում ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում. ասաց Փիլոյանի փաստաբան Արթուր Գրիգորյանը «Մեդիա կենտրոնում» անցկացված քննարկման ժամանակ:

Գրիգորյանը նշեց, որ իր վստահորդ Փիլոյանը բաժնեմաս է ունեցել Արամի 38 հասցեի անշարժ գույքում: Տարածքը ճանաչվել է հանրային գերակա շահ և օտարվել: Վերաքննիչ դատարանում պետության և Փիլոյանի միջև կնքվել է հաշտության համաձայնություն, ըստ որի պայմանների՝ Փիլոյանին նույն հասցեում որպես փոխհատուցում է տրամադրվել 332,6 քառ. մետր մակերեսով հողամաս:

«Վճիռը մտավ օրինական ուժի մեջ: Տարիներ շարունակ հարկադիր կատարողները անօրինական պատճառաբանություններով վճիռը չէին կատարում: Յուրաքանչյուր դեպքում ստիպված ենք եղել հարկադիր կատարողների որոշումները վիճարկել վարչական դատարանում: Վաչական դատարանը միշտ որոշում է կայացրել հարկադիր կատարողների որոշումների անօրինական լինելու մասին»,- ասաց Արթուր Գրիգորյանը:

2008թ. Երևանի քաղաքապետը որոշել է վճռի հիման վրա Լյուբով Փիլոյանին հատկացված հողամասն ուղղակի վաճառքով օտարել «Սոգլասիե Արմենիա» ՍՊԸ-ին: Այս անգամ արդեն ՀՀ վարչական դատարանը 2013թ. հուլիսի վճռով Լյուբով Փիլոյանի հայցը մերժել է՝ որոշելով, որ կնոջը փոխհատուցում չպիտի տրվի:

Գրիգորյանը հավելեց, որ «Սոգլասիե Արմենիա» ՍՊԸ-ն կապված է ռուսաստանաբնակ հայազգի գործարար Արա Աբրահամյանի ընտանիքին: «Մեզ մոտ պետական շահը և կառուցապատողի շահերը, տվյալ դեպքում «Սոգլասիե Արմենիա»-ի շահերը, նկատի են ունեցվում որպես նույն շահեր: Այսօր դատարանները արդեն անզոր են «Սոգլասիե Արմենիա»-ի դեմ վճիռ կայացնել»,- ասաց Արթուր Գրիգորյանը:

Քննարկմանը ընթացքում «Սոգլասիե Արմենիա» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Աբրահամյանը պնդեց, որ ՍՊԸ-ն երբևէ չի եղել իրացնող կազմակերպություն և որևէ քաղաքացու հետ պայմանագիր չի կնքել: Իրացնող է եղել Երևանի քաղաքապետարանը: Տարածքը «Սոգլասիե Արմենիա»-ն 2008թ. ձեռք է բերել ՀՀ-ից և իրականացրել կառուցապատման աշխատանքներ:

«Ես անձամբ չեմ գտնում, որ դատական համակարգում սխալներ են թույլ տրված: Կոնկրետ Արամի 38-ի հետ կապված գործընթացը կանոնակարգված էր ՀՀ օրենսդրությամբ: Մեծ կասկածներ ունեմ, որ սա ՄԻԵԴ կհասնի»,- արձագանքեց Աբրահամյանը:

«Իմ ունեցվածքը վաճառել են օլիգարխի, իսկ քաղաքապետարանը օժանդակել է դրան»,- վրդովված բղավեց Լյուբով Փիլոյանը, ով ներկա էր քննարկմանը:

Քննարկման մյուս բանախոսը՝ «Պետական կարիքների զոհեր» ՀԿնախագահ Սեդրակ Բաղդասարյանը նշեց, որ «Սոգլասիե Արմենիա»-ի ջանքերով ոչնչացվել են Արամի 34, 36 պատմամշակութային շենքերը, իսկ Արամի 38 հասցեում՝ վիճարկվող հասցեում, գտնվում էր Ստեփան Շահումյանի տունը:

Բաղդասարյանի խոսքով՝ օտարման գործընթացի հետևանքով ներկայում Երևանում 365 ընտանիք «բոմժի կարգավիճակում է»: Նա նշեց, որ մինչ այժմ Հայաստանը ՄԻԵԴ վճիռների հիման վրա պետբյուջեից 550 հազար դոլար է փոխհատուցել իրացման գործընթացի հետևանքով տուժած քաղաքացիներին:

Նոյեմբերի 29-ին «Մեդիա կենտրոնում» անցկացվեց քննարկում՝ «Իրացման գոտի. երկարատև խնդիրներ և դատական գործընթացներ» թեմայով: Քննարկման բանախոսներն էին Սեդրակ Բաղդասարյանը՝ «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ, Արթուր Գրիգորյանը՝ փաստաբան, Աշոտ Աբրահամյանը՝ «Սոգլասիե Արմենիա» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում»
20.09.2018
13:30
Սեպտեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում» թեմայով։
Երևանի ավագանու ընտրություններ- 2018 «Երևանը՝ երեխաների համար»
20.09.2018
12:30
Սեպտեմբերի 20-ին Մեդիա կենտրոնում Երևանի ավագանու թեկնածուները ներկայացրեցին իրենց ծրագրերը՝ «Երևանը՝ երեխաների համար» թեմայով:
Երևանի ավագանու ընտրություններ 2018. «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» . ավագանու թեկնածուների ծրագրերը
19.09.2018
12:30
Սեպտեմբերի 19-ին Մեդիա կենտրոնում քննարկեցինք «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» թեման. ավագանու թեկնածուները կներկայացնեն իրենց կուսակցության կամ դաշինքի ծրագիրը:
«ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը»
17.09.2018
12:00
Սեպտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը» թեմայով։
Հրավեր Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին
14.09.2018
16:49
«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի «Մեդիա կենտրոն» նախագծի շրջանակում մենք հրավիրում ենք Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին ուղիղ եթերում մասնակցել բանավեճի։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ