«Ընտանեկան բռնության դատավարություն. Հասմիկ Խաչատրյանի գործը»
24.12.2014
13:00
Այս տարի դեկտեմբերի 22-ին Գավառի դատարանի որոշմամբˋ համաներմամբ, ազատ արձակվեց ընտանեկան բռնության ենթարկված Հասմիկ Խաչատրյանի նախկին ամուսինըˋՍարգիս Հակոբյանը, ով Գավառի հայտնի բախտագուշակ Վարսիկի որդին է:

Ինը տարվա ամուսնական կյանքի ընթացքում Հասմիկ Խաչատրյանը ամուսնու կողմից մշտապես ենթարկվել է բռնությունների և խոշտանգումների: Եվ ընդամենը մի քանի օր առաջ Սարգիս Հակոբյանը Հասմիկ Խաչատրյանին խոշտանգելու համար  ազատազրկման դատապարտվեց Քրեական օրենսգրքի 119 –րդ հոդվածի 1-ին մասով, սակայն նույն օրը համաներմամբ ազատվեց այդ պատժից:

Հասմիկ Խաչատրյանի քաղաքացիական հայցը մերժվեց՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Նրա պահանջել էր առողջական վնասի փոխհատուցում և բարոյական փոխհատուցում, սակայն դատարանը մերժեց այն:

«Այս վճիռը ցույց տվեց, թե ինչ իրավիճակում է այսօր մեր երկրի դատական համակարգը: Սա շատ հստակ պատգամ էր համակարգի կողմից, որ ընտանեկան բռնությունը չի պատժվում այս երկրում: Ընտանեկան բռնությունը հասարակության նկատմամբ է նաև բռնություն, դա միայն մեկ կնոջ խնդիր չէ: Մենք այսպիսի դեպքեր էլի ենք ունեցել, երբ ընտանեկան բռնության դեպքում արդար վճռի չեն հասել: Միակ դեպքը, որ հասավ արդար դատավճռի, դա Զարուհի Պետրոսյանի գործն էր, բայց դա էլ մահվան ելք ունեցավ: Այսինքն, եթե դու ընտանեկան բռնության ես ենթարկվում, միակ ձևը, որ կարող ես արդարության հասնել, դա այն է, եթե դու մահացել ես»,- այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» անցկացված ասուլիսին ասաց «Կանանց ռեսուրս կենտրոնի» ղեկավար Լարա Ահարոնյանը:

Տուժող Հասմիկ Խաչատրյանը ասաց, որ նման դատավճիռը իր համար շատ ցավալի էր:

«Ես բազմիցս տեսել եմ վատ արարքներ, հանցագործությունները, որ արել է նախկին ամուսինս, բայց միշտ գումարով, իր մոր ծանոթներով, կամ մի զանգով հարցերը լուծվել են: Բազմիցս շեշտում էր, որ եթե ես քեզ սպանեմ էլ, միևնույն է պատասխանավտության չեմ ենթարկվի: Նա ասում էր, որ ես չեմ կարող իմ իրավունքները պաշտպանեմ: Ես հիմա կարող եմ ասել, որ չեմ նահանջելու, չեմ հուսախաբվելու անգամ այս վճռից հետո, շարունակելու եմ իրավական դաշտում պայքարել և ավելի բարձր ատյանների դիմել: Ինքը իր կատարած հանցագործությունների դիմաց պետք է փոխհատուցի»,-ասաց Հասմիկ Խաչատրյանը:

Ասուլիսին ներկա «Կանանց աջակցման կենտրոնի» ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանն էլ նշեց, որ վճիռը անարդար էր և ապացուցում է կանանց նկատմամբ բռնության համընդհանուր հանդուրժողականությունը:

«Մեր երկրում համապատասխան մասնագետներ չկան: Ոստիկանությունից սկսած մինչև դատարան, որևէ մի կառույց չի մոտեցել այս դեպքին որպես ընտանեկան բռնության դեպք, և հաշվի չեն առել ընտանեկան բռնության առաձնահատկությունները»,- նշեց Հասմիկ Գևորգյանը:

«Կանանց աջակցման կենտրոնի» փաստաբան Նոնա Գալստյանն էլ հավելեց, որ դատավճիռը կայացվել է անօրինական հիմքերով:

«Դատարանը կիրառել է համաներում Սարգիս Հակոբյանի նկատմամբ, երբ առաջ է եղել քաղաքացիական հայցˋբարոյական և նյութական վնասների փոխհատուցման պահանջով: Նման պայմաններում, եթե առկա է քաղաքացիական հայց, ապա դատարանը իրավունք չունի մերժելու քաղաքացիական հայցը և կրառելու համաներում: Բոլորս այն համոզմունքին ենք, որ սա ուղղորդված և նախապես որոշված, գրված դատավաճիռ էր»,-ասաց Նոնա Գալստյանը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ