Պաշտոնանկություններ ՀՀ զինված ուժերում. հնարավոր պատճառներ և հետագա զարգացումներ
29.04.2016
14:30
«Որեւէ մեկը, ով էլ դա լիներ, չէր համարձակվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քննարկել տարածքների հանձնման հարց»,- «Մեդիա կենտրոնում» ապրիլի 29-ին անցկացված քննարկմանն այս մասին ասաց ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի` ԼՂՀ կատարած վերջին այցին:

Բանախոսը  նշեց, որ Արցախում Սերժ Սարգսյանի առջեւ խնդիրներ են բարձրացվել:

 «Եղել է բավականին լուրջ, անկեղծ զրույց: Սա առաջին դեպքն էր, երբ Հայաստանի Հանրապետության նախագահը Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի խմբակցությունների, պատգամավորների հետ բաց տեքստով անկեղծ քննարկում է ամեն ինչ, եւ այդտեղ բարձրացվել են այն հարցադրումները, որոնցից շատ-շատերն ուղղակի այսօր պատշաճ չէ բարձրացնել, բայց այդ հարցերը բարձրացվել են»,-ասաց Իսագուլյանը:

«Մեդիա կենտրոնի» հարցին,   թե արդյոք բարձրացվե՞լ են այս օրերին հանրության մեջ առկա դժգոհությունները, նաեւ այն, որ  միգուցե մեր հետախուզության ծառայությունը լավ չի աշխատել, բանակը բավարար սպառազինություն չի ունեցել, ինչի արդյունքում այսպիսի թվով զոհեր ունեցանք` Գառնիկ Իսագուլյանը հավաստիացրեց, որ ոչ մի  հարց բաց չի մնացել. «Չեմ կարծում, որ այս պաշտոնանկությունները անտեղի ունեցանք: Ես կարծում եմ, որ դեռ պետք է շարունակվեն պաշտոնանկությունները եւ ավելի բարձր մակարդակով: Չեմ ուզում անուններ տալ»: 

Քննարկմանը մասնակցող պահեստազորի գնդապետ, Հիմնադիր խորհրդարանի փոխնախագահ Վարուժան Ավետիսյանն էլ, անդրադառնալով ՊՆ-ում վերջին պաշտոնանկություններին, նշեց. «Ցավն այն է, որ ե՛ւ պաշտոնանկ անողը, ե՛ւ իր շրջապատը պաշտոնանկ արվածների որակի կրողներն են: Եվ եթե այդ պաշտոնին նշանակվելու է նույն որակի անձ, իսկ ես վստահ եմ, որ այդպես է լինելու,  ապա ոչ մի տեղ դա չի տանելու, նույն մարդիկ են: Եվ եթե շարունակվի, մենք մնանք այս որակին եւ փորձենք պաշտպանության նախարարությունում ինչ-որ բարձր անուններով կենտրոններ բացել, որոնք իրականում, կներեք արտահայտությանս՝ արտոնյալ լակոտների համար ինտերնետ ակումբների են վերածվելու, մենք այսպիսով առաջ չենք գնա»: 

Խոսելով քառօրյա պատերազմից անելիք հետեւությունների եւ այդ հարցում ՀՀ իշխանությունների թերացման մասին` Գառնիկ Իսագուլյանը որպես օրինակ նշեց Գորիս-Սիսիան` ռազմավարական կարեւորության  ավտոճանապարհը, որը նրա բնորոշմամբ` «կյանքի ճանապարհ է»:

«Գնացե՛ք, տեսե՛ք՝ այդ ճանապարհը ինչ վիճակում է, խայտառակ վիճակ է: Ինձ թվում էր, որ ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորությամբ կառավարության ամբողջ կազմը՝ կապի եւ տրանսպորտի նախարար, Ճանշինի տնօրեն, ֆինանսների նախարար, պետք է վրաններ խփեին այդ ճանապարհի կողքին ու գիշեր-ցերեկ այնտեղ պետք է մնային, որ հասցնեին այդ ճանապարհը մեկ օր շուտ սարքել: Մինչդեռ ի՞նչ ենք տեսնում, մինչեւ այսօր աշխատում են, ընդ որում՝ պայծառ օրերին ասֆալտ չեն փռում, որ օրը անձրեւ է գալիս մեքենաները շարում են: Եվ դա անողը Ազգային ժողովի պատգամավոր է, որը հայտարարում է, որ Հայաստանը պատրաստ է տարածքներ հանձնել, հինգ շրջան էլ արդեն ինքն իր կամքով տվել է»,-ընդգծեց Իսագուլյանը: 

«Մեդիա կենտրոնի» ճշտող հարցին` նկատի ունի Աժ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին, որի հայտարարությունն այս օրերին ակտիվորեն քննադատվում է, Իսագուլյանը պատասխանեց:

« Հերմինե Նաղդալյա՞ն է, թե՞ անուն ազգանունն ինչ է, ինձ բացարձակ չի հետաքրքրում: Այդ տեսագրությունը նայում ես ու հերքումը, լա՛վ, ամո՛թ է, չի՛ կարելի, դու գնա հետեւի, որ ճանապարհը իրեն պատկանող հիմնարկն է սարքում, ոնց է սարքում: Երեք շաբաթ էլ չի դիմանա այդ ճանապարհը, որ իրենք սարքում են: Այսինքն՝ ինքն այսօրվանից վաղվա համար իրեն աշխատանք է ապահովում»,-հավելեց Նաղդալյանը:
Անդրադառնալով  Հայաստանի իշխանական վերնախավում խորը արմատներ գցած կոռուպցիան վերացնելու հրամայականին` Վարուժան Ավետիսյանը նկատեց. «Մենք նույն մարտահրավերների առաջ ենք կանգնած, ինչ հարյուր տարի առաջ, եւ ազգային շահի կորստի իմաստով մենք ավելի մեծ հարվածներ կստանանք, քան Ցեղասպանությունն է եղել: Ուստի՝ մենք պետք է մտածենք որակական փոփոխության մասին, իսկ որակական փոփոխություն կլինի վստահության դեպքում, երբ կառավարությանը ժողովուրդը վստահի եւ կարողանա համախմբվել նրա շուրջ»:

Իսկ մինչ այդ` Գառնիկ Իսագուլյանը հարկ համարեց արձանագրել, որ հայկական կողմը ոչ մի թիզ տարածք չի հանձնել սահմանին, այդ տարածքները հանձնվել են Երեւանի կենտրոնում, մասնավորապես ` Մոնումենտի անտառապատ հատվածում, որտեղ իշխանավորները ժողովրդից գողացված փողերով  իրենց համար դղյակներ են կառուցել:  

Քննարկման ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ:

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք  areviksahakyan@mail.ru հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում»
20.09.2018
13:30
Սեպտեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում» թեմայով։
Երևանի ավագանու ընտրություններ- 2018 «Երևանը՝ երեխաների համար»
20.09.2018
12:30
Սեպտեմբերի 20-ին Մեդիա կենտրոնում Երևանի ավագանու թեկնածուները ներկայացրեցին իրենց ծրագրերը՝ «Երևանը՝ երեխաների համար» թեմայով:
Երևանի ավագանու ընտրություններ 2018. «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» . ավագանու թեկնածուների ծրագրերը
19.09.2018
12:30
Սեպտեմբերի 19-ին Մեդիա կենտրոնում քննարկեցինք «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» թեման. ավագանու թեկնածուները կներկայացնեն իրենց կուսակցության կամ դաշինքի ծրագիրը:
«ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը»
17.09.2018
12:00
Սեպտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը» թեմայով։
Հրավեր Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին
14.09.2018
16:49
«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի «Մեդիա կենտրոն» նախագծի շրջանակում մենք հրավիրում ենք Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին ուղիղ եթերում մասնակցել բանավեճի։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ