«Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պաշտպանվածության համար անհրաժեշտ են համակարգային բարեփոխումներ»
15.04.2015
13:00
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ են համակարգային բարեփոխումներ, որպեսզի նորովի օրենսդրական կարգավորումներ մշակվեն և ընդունվեն. վստահեցնում են իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը:

Քննարկմանը անդրադարձ կատարվեց մասնավորապես ՀՀ քաղաքացի Ժուլետա Ամարիկյանի քրեական գործի ընթացքին:   

Ինչպես ներկայացնում է քննարկմանը ներկա Ժուլետա Ամարիկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը, Ամարիկյանին երկու տարի առաջ տեղափոխվել են Ավանի հոգեբուժական կենտրոն հարազատների զանգով (նրանք ցանկացել են տիրանալ Ամարիկյանի գույքին և ֆինանսական կարողություններին): Դատարանը վճիռ է կայացրել՝ նրա նկատմամբ հարկադիր բուժում նշանակելու:

Ժուլետա Ամարիկյանի մոտ ախտորոշվել է զառանցական խանգարումներ, և նա  հոգեբուժական հաստատությունում անցկացրել է 28 օր, որտեղ ըստ փաստաբանի, նրան խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի են արժանցրել:

«Հոգեբուժարանում անձանց պահման պայմանների հետ կապված, ինչպես նաև անհիմն կերպով անձին հոգեբուժական հաստատությունում պահելու համար մենք դիմել էինք հատուկ քննչական ծառայություն և արդեն հարուցվել է  քրեկան գործ, արդեն 7 ամիս է նախաքննություն է ընթանում»,-ասում է Հայրապետյանը:

Նախաքննության շրջանակում նորից նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն, որպեսզի պարզեն Ամարիկյանի բժշկական եզրակացությունը նախկինում եղել է հիմնավոր, թե՞ ոչ:

«Խնդիրը նրանում է, որ փորձաքննությանը ընդգրված են այն հոգեբույժները, ովքեր երկու տարի առաջ եզրակացություն են տվել Ամարիկյանի մասին, թե նա հոգեկան առողջության խնդիրներ ունի, հիմա պարզ է, որ իրենք չեն հերքելու իրենց գրածը եզրակացությունը: Մենք  հրաժարվել ենք փորձաքննությունից և ներկայացրել, որ գործում  ցանկանում ենք միջազգային փորձագետների ներգրավվել, սակայն մեր միջնորդությունը մերժել են»,-նշում է Հայրապետյանը:

Քննարկմանը մասնակցող իրավապաշտպանները նշում են, որ Հայաստնում գործող հոգեբույժները գործող օրենսդրությամբ ստանում են անսահման լիազորություններ, որոնք հետագայում դառնում են իրավասություններ:

«Եթե հոգեբույժը  կարող է տալ եզակացություն՝ փոխելով այդ մարդու ճակատագիրը և չենթարկվելով որևէ պատասխանտվության, սա բերում է մեծ կոռուպցիոն համակարգի ստեղծման»,- հավելում է Հայրապետյանը:

Քննարկման մասնակից «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գրասենյակի տնօրեն, փաստաբան Քրիստինա Գևորգյանը ասում է, որ Ժուլետա Ամարիկյանի գործով իրենք դիմել են Հայաստանում բազմաթիվ հոգեբույժների, որպեսզի նրանց կողմից տրվի անկողմնակալ, անկախ փորձաքննության եզրակացություն, սակայն մինչ օրս չեն ստացել:

Հայաստանի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ ասում է, որ    հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պաշտպանվածության առումով մի քանի խնդիր կա Հայաստանում:

Մեկը կապված բժշկական ծառայության հետ, մյուսը՝ դատական պրակտիկայի:

«Ժուլետա Ամարիկյանի դեպքը բարձրացնում է Հայաստանում անկախ փորձաքննության ինստիտուտի բացակայության հարցը: Դատարաններն էլ որոշում են կայացնում՝ հիմնվելով բժշկական փորձագիտական եզրակացության վրա: Այսօր յուրաքանչյուրը կարող  է հյատնվել հոգեբուժական հաստատությունում այսօրվա գործող իրավական համակարգի պարագայում: Իրավական կարգավորումը խորհրդային պրակտիայից շատ հեռու չի գնացել»,-նշում է Սաքունցը:

Նա հավելում է, որ անձը համարվելով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող, զրկվում է մյուս բոլոր իրավունքներից՝ իր կարծիքը ազատ արտահայտելու, բժշկական սպասարկումից օգտվելու:

 «Դատարանների դեպքում օրենսդրական կարգավորումները քաղաքացիական և հոգեկան առողջության մասին օրենքներով այնքան թերի են, որ դատավարական գործին անձի մասնակցության որևէ հնարավորություն չի ընձեռվում: Անձը իր վերաբերյալ դատական որոշման կայացման գործընթացում մասնակցության իրավունք չունի, քանի դեռ դրա մասին թույլտվություն չի տվել հոգեբուժական հաստատության տնօրինությունը, որտեղ ինքը արդեն գտնվում է»,-ասում է  քննարկման մասնակից «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանը:

Անդրադառնալով վերջերս Սահամանադրական դատարանի կողմից հրապարակված այն որոշմանը, որով այսուհետ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձը կարող է անձամբ դիմում նեկայացնել դատարան՝ իր գործունակությունը վերանայելու պահանջով և անձամբ ներկա գտնվել դատավարական ընթացքին, իրավապաշտպանները վերապահումներով են մոտենում:

«Մեծ հույսեր չեմ կապում, քանի որ դա վերաբերում է այն անձանց, ովքեր ճանաչվել են հոգեկան առողջության խնդիր ունենալու դեպքում անգործունակ, բայց պրակտիկայում ոչ բոլոր անձիք են, որ հոգեկան առողջության խնդիրներ ունենալուն զուգահեռ ճանաչվել են անգործունակ: Այսինքն մի խմբի այս որոշումը չի վերաբերվելու»,-ընդգծեց Հարությունյանը:

Հայրապետյանը հավելում է, որ Սահմանադրական դատարանի որոշումներով չի երաշխավորվում անձի մյուս բոլոր իրավունքների վերականգնումը:

«Մեզ մոտ առկա է նաև որակյալ հոգեբույժների բացակայության խնդիրը, ինչպես նաև այն չափորոշիչների, որոնք հստակ կհիմնավորեն, թե երբ է անձը համարվում հոգեկան առողջության խնդիր ունեցող, լրիվ անգործունակ, կամ սահմանափակ անգործունակ: Դատական վերահսկողությունը հարկադիր բուժման պարագայում ընդհանարպես զրոյացված է: Մեզ անհրաժեշտ է ամբողջ օրենսդրությունը փոխել»,-նշեց Հայրապետյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
«ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները»
15.02.2018
13:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները» թեմայով:
«Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները»
15.02.2018
11:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները» թեմայով:
«Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ»
14.02.2018
13:00
Փետրվարի 14-ին «Մեդիա կենտրոնը» Արմավիրի Զարգացման կենտրոնի հետ համատեղ անցկացրեց քննարկում Արմավիր քաղաքում «Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ