Հայաստանում աղբահանությունը կառավարման կարիք ունի
13.04.2015
11:00
Հայաստանում աղբահանության ոլորտի կարգավորման հարցում բացակայում է համակարգային մոտեցում: Աղբը շարունակվում է կուտակվել, այնինչ վերամշակման և տեսակավորման քաղաքականության ներդրման հարցում չկան տեսանելի արդյունքներ: Այս մասին «Մեդիա կենտրոնում» անցկացված «Աղբահանության խնդիրները Հայաստանում» թեմայով քննարկմանը հայտարարեցին բնապահպանները և խնդրով մտահոգ փորձագետները:

Քննարկման մասնակից Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի կարծիքով մայրաքաղաքում աղբահանության խնդիրը համակարգային լուծման կարիք ունի: «Մինչև հիմա տրվել են տեղային լուծումներ, չկա համակարգային մոտեցում: Օրինակ՝ Նուբարաշենում աղբը կուտակվել է, թափվել է հեղեղատարի վրա, որի հետևանքով (տեղումների ժամանակ) տարածքն է հեղեղվում: Այս պատկերը կարելի է տեսնել շատ վայրերում», - նշեց Բախշյանը՝ հավելելով, որ քաղաքապետարանում հաճախ է խոսվում խնդրի մասին, սակայն էական արդյունք չկա: Նրա համոզմամբ, աղբահանության ոլորտի կարգավորման հարցում պետք չէ միայն ապավինել պետական գերատեսչություններին:

«Խնդրի լուծման հարցում ակտիվ մասնակցություն պետք է ունենան նաև քաղաքացիները, օրինակ՝ չկեղտոտեն քաղաքը: Հաճախ ենք նկատում, որ մարդիկ անգամ աղբամանների առկայության պարագայում չեն օգտվում դրանցից և կեղտոտում են շրջակա միջավայրը», - հավելեց «Բարև Երևան» խմբակցության ղեկավարը՝ միևնույն ժամանակ կոչ անելով Երևանի բնակիչներին ապրիլի 18-ին «Armenia Tree Project»-ի հետ միասին մաքրել Հրազդանի կիրճը:

«Մեդիա կենտրոնում» ապրիլի 13-ին անցկացվեց քննարկում՝ նվիրված աղբահանության խնդրին: Քննարկման բանախոսներն էին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, Գրին Բին սրճարանի համահիմնադիր Իրինա Ղափլանյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը, արվեստագետ Արամազդ Քալաջյան և "Էյ Թի Փի" ԲՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Քասարջյանը: 

«Մենք ուզում ենք առաջարկել աղբահանության խնդրի լուծման ոչ ստանդարտ լուծումներ», - հայտարարեց «Էյ Թի Փի» Բարեգործական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Քասարջյանը: Այժմ Հայաստանում տեղի է ունենում ուղղակի աղբի հեռացում, այն է՝ կուտակում: «Հայաստան ծառատունկ» ծրագիրը առաջարկում է առաջնորդվել աղբահանության ոլորտի կառավարման արդյունավետ մոդելով: «Մենք առաջարկում ենք այլ լուծումներ՝ վերամշակելու և վերարտադրելու: Ցավոք Հայաստանում աղբի հեռացման միակ եղանակը, աղբի կուտակումն է», - նշեց Լուսինե Քասարջյանը: 

Գրին Բին սրճարանի համահիմնադիր Իրինա Ղափլանյանը կարևորեց մասնավոր հատվածի ներգրավման հարցը խնդրի կարգավորմանը: «Այս հարցում ամենակարևորը իրազեկումն է, թե ինչպիսի հետևանքներ կարող են ունենալ աղբի կուտակումները: Իրազեկման խնդրի լուծման համար անհրաժեշտ է հասարակական գովազդ: Զարգացած երկրներում խնդրի լուծմանը կայուն զարգացման փիլիսոփայությամբ մասնակցում են ոչ միայն ՀԿ-ները, այլև բիզնեսը», - ասաց բանախոսը:

Հայաստանի ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը նկատեց, որ ՀՀ-ում մարդիկ սահմանված նորմերից ավել աղբ չեն արտադրում, սակայն բաց է մնում է ոլորտի կառավարման խնդիրը: «Մՙեր հիմնական խնդիրը ոլորտի կառավարումն է ու աղբի տեսակավորումը», - նշեց Ամիրխանյանը՝ նկատելով, որ Երևանում աղբահանության խնդիրը դանդաղ լուծվում է, սակայն տեսանելի քայլեր չեն ձեռնարկվում վերմշակման համակարգի ներդրման ուղղությամբ: «Հաճախ Երևանում նկատում ենք կուտակված աղբի այրում, որը կարող է անգամ առողջական խնդիրներ հարուցել», - հավելեց նա:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը շարունակեց ոլորտի կառավարման թեման՝ մատնացույց անելով կոնկրետ օրինակներ: «Մենք չենք լուծել աղբի կառավարման հարցը, քանի որ Նուբարաշենի աղբավայրում կան թունավոր արտանետումներ, օրինակ` դիոքսին գազ», - ասաց նա՝ հիշեցնելով նաև Սևանա լճում առկա խնդիրների մասին: Ժամանակին խնդիր է դրվել, որպեսզի Սևանա լիճի ավազանում ագրելվի պլաստիկ շշերի ներմուծումը, սակայն ապարդյուն: «Այժմ մենք Սևանում ունենք Պլաստիկ թափոնների մեծ քանակություն: Ժամանակին ֆրանսահայ հետազոտողների մի խումբ Սևանի հատակը ուսումնասիրելու արդյունքում հայտնաբերեց պլաստիկ շշերի թափոնների մեծ քանակություն: Սևանի հատակը սկսել է փակվել, և այնտեղ ձուկ ու խեցգետին չի կարող ապրել, ինչը մեծ հարված է լճի էկոհամակարգին», - հայտարարեց Զարաֆյանը:

Աղբահանության ոլորտի թերացումների պատճառով, նշում է բնապահպանը, պլաստիկ շշերի կուտակումներ են առաջ եկել նաև գյուղերում: «Եթե 20 տարի առաջ այս խնդիրը գյուղերում չկար, և կենցաղային աղբը բնական եղանակով վերամշակվում էր, ապա հիմա իրավիճակը գրեթե նույնն է, ինչ Երևանում», - նկատեց բանախոսը: 

Քննարկման ավարտին բանախոսները համաձայնեցին, որ աղբի կառավարման խնդիրների բարելավումից բացի, աղբահանության ոլորտում իրավիճակի շտկմանը ակտիվ մասնակցություն պետք է ունենան նաև հասարակ քաղաքացիները, ՀԿ-ները և գործարար համայնքը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
«Աղմուկ Փանիկի միջադեպի շուրջ․ արդյոք պե՞տք է վերանայել 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանները»
23.07.2018
13:00
Հուլիսի 23-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Աղմուկ Փանիկի միջադեպի շուրջ․ արդյոք պե՞տք է վերանայել 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանները» թեմայով քննարկման ընթացքում քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հուլիսի 17-ին Շիրակի Փանիկ գյուղում ռուս զինվորականների մասնակցությամբ գրանցված միջադեպը գնահատեց ահաբեկչություն տեղացիների նկատմամբ․
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ