Ի՞նչ է անհրաժեշտ մարզերում երեխաների իրավունքների լիարժեք պաշտպանության համար
01.06.2015
11:00
Երեխաների իրավունքների պաշտպանությունը մարզերում բարելավելու և առաջընթաց գրանցելու համար առաջին հերթին անհրաժեշտ են ստեղծել ցերեկային խնամքի կենտրոններ, ապահովել կրթությունից զրկված երեխաների իրավունքների պաշտպանություն, ներդնել սոցիալական աշխատողի ինստիտուտն ու ամենակարևորը՝ ապահովել երեխայի խնամքն ու դաստիարակությունը ընտանիքում:

Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված քննարկմանը «Մեդիա կենտրոնում» երեխաների հիմնահարցերի շուրջ խոսեցին Արմավիրի զարգացման կենտրոնի ղեկավար Նաիրա Առաքելյանը, Գյումրիի «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոնի համակարգող Արմեն Պետրոսյանը, Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի՝ ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ասթինե Ապիտոնյանը և ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության, երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը:

Նաիրա Առաքելյանը ասաց, որ խնամակալության և հոգաբարձության խորհուրդների աշխատանքը այդքան էլ արդյունավետ չէ հատկապես՝ գյուղական համայնքներում:

«Այդ խուրհուրդները գործում են հասարակական կարգով, ոչ պրոֆեսիոնալ կազմով, չկա հոգեբան, սոցիալական աշխատող, որոնք կարող են աշխատել խոցելի խմբի երեխաների և ընտանիքների հետ: Ես կարծում եմ, որ համայնքների բյուջեներից որոշակի տոկոս պետք է հատկացվի նաև սոցիալական աշխատողի հաստիք ունենալու համար»,-նշեց Առաքելյանը:

Նա հավելեց, որ ցերեկային կենտրոնների բացակայությունը Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում նույնպես լուրջ խնդիր է:

«Ցերեկային կենտրոններ չկան համայնքներում և շատ երեխաներ դուրս են մնում խնամքից: Բոլոր համայնքներում ուղղակի անրաժեշտություն է նման ցերեկային կենտրոն ունենալը, հակառակ դեպքում դժվարանում է աշխատանքը խոցելի խմբի երեխաների հետ»,-նշեց Առաքելյանը:

Արմեն Պետրոսյանն էլ ասաց, որ  երեխաների իրավունքների հարցը բավականին լուրջ է Շիրակի մարզի սահմանամերձ և լեռնային շրջաններում, որտեղ հնարավոր է ցանկացած իրավախախտում:

«Սկսած ծննդյան վկայականի բացակայությունից վերջացրած կրթությունից դուրս մնացած երեխաներով: Վերջինիս պարագայում խախտումները սոցիալական բնույթ են կրում, երբեմն լինում են իրավախախտումներ ծնողների կողմից: Այս հարցերում շատ կարևոր է համագործակցությունը քաղհասարակության, կառավարության և միջազգային կառույցների միջև: Պետք է խնդրին համակարգային լուծում տալ, այլ ոչ թե յուրաքանչյուր մասնավոր դեպքով լուծումներ գտնել»,-ընդգծեց Պետրոսյանը:

Ասթինե Ապիոտնյանը ներկայացրեց Արմավիրի մարզպետարանի իրականացրած ծրագրերը և նշեց, որ իրենք մոնիտորինգ են իրականացնում նաև խնամակալության և հոգաբարձության կենտրոններում:

«Մեր բաժնում աշխատում է 5 մասնագետ, ուստի մարզի 97 համայնքներին չենք կարող հետևել, այս հարցում մեզ օգնում են խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովները, որոնք հայտնում են դեպքերի մասին: Երբ տեղեկանում ենք դեպքի մասին, մեր մասնագետները կատարում են ընտանիքի կյանքի պայմանների ուսումնասիրություն, կարիքների գնահատում և երեխայի հետ աշխատում է մասնագիտական խումբը: Պարզապես մեր ռեսուրսներն են քիչ, իսկ մարզը մեծ է: Չունենք ցերեկային կենտրոններ, վերականգնողական կենտրոններ երեխաների համար, իսկ համայնքները չունեն այդքան մեծ ֆինանսական ռեսուրսներ, որ միանգամից ապահովեն»,-հավելում է Ապիտոնյանը:

Լենա Հայրապետյանը ասաց, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դեռ 2014-ից սկսել է բարեփոխումների նոր փաթեթ, որը կշարունակվի մինչև 2018-ը:

«ՀՀ-ում երեխաների ոլորտում իրականացվող քաղաքականության հիմնական ուղղությունը երեխաների խնամքը և դաստիարակությունը ընտանիքում, նրանց սոցիալական միջավայրում ապահովելն է:  Այս բարեփոխումները միտված են նրան, որպեսզի աջակցենք երեխաների խնամքը՝ ընտանիքներում որդեգրման կամ խնամակալության ներդրման միջոցով ապահովելուն: Այս ծրագրի միջոցով մանկատները և գիշերօթիկ դպրոցները կբեռնաթափվեն և երեխաները լիարժեք կյանքով կապրեն ընտանիքներում, իսկ կրթությունը կկազմակերպվի հանրակրթական դպրոցներում»,-ասաց Հայրապետյանը:

Բարեփոխման շրջանակում կհստակեցվի նաև որդեգրման գործընթացի մեխանիզմները, իսկ խնամակալության մարմիններին մեծ հնարավորություններ կտրվի զարգացնել, սոցիալական, բարոյական և հոգեբանական աջակցություն տրամարդել խնամակալ ընտանիքներին:

Այս պահին միայն Լոռու և Շիրակի մարզերում է իրականացվում փակ հաստատությունների բեռնաթափման ծրագիրը: Հետագայում նախարարությունը նպատակ ունի ծրագիրը ընդլայնել հանրապետության մյուս մարզերում:

«Նշեմ, որ սոցիալ-տնտեսական պայմանների կամ ծնողների կողմից լքված երեխաների թիվը Հայաստանում 200-ից չի անցնում, ավելի շատ խնդիրը վերաբերում է հաշմանդամություն ունեցող երեխաների թվին: Քանի որ վերականգնողական և բուժծառայությունների պակաս կա մեր երկրում, ծնողները ստիպված լքում են նման երեխաներին: Այժմ եթե ընտանիքը պատրաստ լինի վերցնել մանկատնից և ընտանիքում պահել հաշմանդամություն ունեցող երեխային, ապա պետությունը ամսեկան 130 հազար դրամի չափով ընտանիքին աջակցություն է տրամադրելու մեկ տարով երեխայի խնամքը ընտանեկան միջավայրում իրականացնելու համար»,-ասաց Հայրապետյանը:

Անդրադառնալով համայնքներում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրմանը, նա նշեց, որ, այս պահին ՀՀ 19 համայանքում իրականացվում է ինտեգրված սոցիալական ծառայություն:

«Եթե սոցիալական աշխատողների զարգացմանը զուգահեռ ստեղծվեն ցերեկային կենտրոններ, լինեն դեպքը վարողները, որոնք բոլորը կհամագործակցեց ՀԿ-ների, պետական և միջազգային կառույցների հետ, ապա արդյունավետ կլինի: Սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը նաև կանխարգելիչ նշանակություն պետք է ունենա, նրանք պետք է ռիսկային ընտանիքներին հետևեն, դիտարկեն և ռիսկերի գանահատում կատարեն»,-եզրափակեց Հայրապետյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am  հասցեին:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Քննարկում. «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովում, թե՞ այլախոհության ճնշում»
23.02.2018
13:00
Փետրվարի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովու՞մ, թե՞ այլախոհության ճնշում» թեմայով:
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում»
22.02.2018
11:00
Փետրվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ