Հրազդանի ՏԻՄ ընտրություններին ընտրակաշառք է բաժանվել. դիտորդներ
21.04.2016
13:00
Ապրիլի 17-ին Հրազդանում կայացած քաղաքապետի ընտրությունների արդյունքներն ի գիտություն ընդունած ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը պաշտպանում էր Սասուն Միքայելյանի թեկնածությունը, հայտարարում է, որ վերընտրված գործող քաղաքապետ Արման Դանիելյանին հաջողվել է հաղթել ընտրակաշառքների միջոցով:

«Հրազդանի քաղաքապետի ընտրություններին ընտրատեղամասերում տեխնիկական բնույթի ընտրախախտումներ չեն եղել: Մեզ հաջողվել է դիտրոդների հետ համատեղ իրականացնել արդյունավետ վերահսկողություն բոլոր ընտրատեղամասերում: Սակայն, եթե Արամ Դանիելյանին հաջողվել է հաղթել ընտրակաշառքների միջոցով, որը նույնպես քրեական հանցագործություն է, ըստ էության, այս ընտրությունները չեն կարող համարվել արդար», - Հրազդանում «Մեդիա կենտրոնի» կազմակերպած քննարկմանը հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը:

Ապրիլի 21-ին «Մեդիա կենտրոնը» Հրազդանի Քաղաքացիական երիտասարդական կենտրոնի հետ համատեղ Հրազդան քաղաքում՝ Երեխաների աջակցության հիմնադրամի գրասենյակում Ռուբեն Ռուբինյանի, Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի արագ արձագանքման խմբի պատասխանատու Գևորգ Ղահրամանյանի և Հրազդանի Քաղաքացիական երիտասարդական կենտրոնի անդամ, դիտորդ Թագուհի Մարկոսյանի մասնակցությամբ կազմակերպեց քննարկում «Հրազդանի քաղաքապետի ընտրություն. գնահատականներ և դիտարկումներ» թեմայով:

Քննարկմանը հրավիրված էին նաև Հրազդանի քաղաքապետարանի և գործող քաղաքապետ Արման Դանիելյանի ընտրական շտաբի ներկայացուցիչները, սակայն նրանք այդպես էլ չներկայացան միջոցառմանը:

Հայաստանի ութ մարզերի 36 համայնքներում, այդ թվում Հրազդան քաղաքում, ապրիլի 17-ին անցկացված ՏԻՄ ընտրություններնում տեղ են գտել ընտրախախտումների տարբեր դրսևորումներ՝ ընտրակաշառք բաժանելուց ու ընտրատեղամասերում կուտակումներից մինչև վարչական ռեսուրսի գործադրում: Թեպետ «թվերի նկարչություն չի եղել», ընտրատեղամասերում բավականին արդյունավետ վերահսկվել է քվերակության գործըթացը, սակայն վարչական և ֆինանասական ռեսուրսի գործադրումն, ըստ դիտրոդների եւ ընդդիմության ներկայացուցիչների, էական ազդեցություն է ունեցել ընտությունների արդյունքների վրա:

«Ընտրակաշառքները նույնպես ընտրախախտում են և բնականաբար ազդել են ընտրությունների արդյունքների վրա», - ասաց քննարկման մասնակից Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ նախկին ընտրություններում արձանագրված խախումները այս ընտրություներում եւս տեղ գտան: «Խնդիրներ կային հատկապես ստորագրված ընտրացուցակներին ծանոթանալու հարցում: Դիտորդներին շատ հաճախ խոչընդոտում էին ընտրական ընձնաժողովի անդամները ծանոթանալ այդ ցուցակներին: Ահազանգերն են ստացվել ընտրակաշառքների բաժանման վերաբերյալ, ինչպես նաև եղել են կուտակումներ ընտրատեղամասերում», - նշեց Գրոգորյանը:

Ելնելով վերոնշյալ դիտարկումներից՝ բանախոսի ընդհանրական գնահատականն ընտրություններին հետևյալն. «Այս անգամ ևս հնարավոր չեղավ Հայաստանում անցկացնել պատշաճ, թափանցիկ և օրինական ընտրություններ»:

Դիտորդներին շատ հաճախ, նշում է քննարկման մասնակից Գևորգ Ղահրամանյանը, խոչընդոտում էին աշխատել հենց հանձնաժողովի անդմները, քանի որ տեղյակ չէին իրենց լիզորություններից, օրենքի տառից և միայն առաջնորդվում էին «վերադասի հրահնագով»: «Հանձնաժողովների անդամները, որ լիցենզիա էին ստացել, չէին համապատասխանում, անտեղյակությունը բարձր էր, տեղյակ չէին, որ երեկոյան ժամը ութից հետո լրագրողը ազատ ելումուտ կարող է անել: Օրենքը անտեսելով՝ լսում են թե իրենց վերադասը ինչ կասի», - ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի արագ արձագանքման խմբի պատասխանատու Գևորգ Ղահրամանյանը:

Հրազդանի Քաղաքացիական երիտասարդական կենտրոնի անդամ, դիտորդ Թագուհի Մարկոսյանի խոսքով ընտրատեղամասերում խախտումներ չեն արձանագրվել: «Ընտրակաշառքներ, մարդկանց տեղամաս բերել-տանել, դրանք բոլորը դրսում են եղել», - հավելեց նա: «Այն տեղամասում, որտեղ դիտարկել եմ ընտրությունները, ինքս չեմ արձանագրել կրկնակի քվերակության կամ ուրիշի տեղը քվերակելու դեպքեր: Սակայն համամիտ եմ, որ հանձնաժողովի անդամների, հատկապես նախագահի տեղեկացվածության խնդիր կար, քանի որ քվերակության օրը մամուլի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներակայոցուցիչների ու հանձնաժողովի նախագահի միջև մի շարք տարաձայունթնուններ առաջ եկան: Դրանք պայմանավորված էին մամուլի ներկայացուցչի լիզաորությունների հետ, թե ինչ է նրան թույլատվրում, իսկ ինչը՝ ոչ», - եզրափակեց նա:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստանյան թավշյա հեղափոխությունը Ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել»․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտ
12.07.2018
10:30
Հայաստանում գարնանը տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել ու ընդունվել, հատկապես ոգևորիչ էր այն, որ այդ ամենը խաղաղ ու օրինական բնույթ էր կրում․այս մասին հուլիսի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։
Հայաստանում ամուսնական զույգերը պլանավորում են շատ, բայց ունենում քիչ երեխաներ. ՄԱԿ 2017թ. ուսումնասիրություն
11.07.2018
12:00
Հուլիսի 11-ին Բնակչության համաշխարհային օրը Մեդիա կենտրոնում ներկայացվեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացված ՀՀ բնակչության վերարտադրողական վարքագծի ուսումնասիրության արդյունքները:
Նոր քաղաքապետ, թե՞ նոր ավագանի
11.07.2018
11:00
Հուլիսի 9-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական ներկայացնելուց հետո ապագա քաղաքապետի ընտրության հետ կապված անորոշ իրավիճակ է ստեղծվել։
«Եկեղեցին պետությունից անջատ է, իսկ պետությունը՝ եկեղեցու՞ց
10.07.2018
12:30
Հուլիսի 10-ին «Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Եկեղեցին պետությունից անջատ է, իսկ պետությունը՝ եկեղեցու՞ց» թեմայով:
«Եկեղեցին պետությունից անջատ է, իսկ պետությունը՝ եկեղեցու՞ց
10.07.2018
12:30
Հուլիսի 10-ին «Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Եկեղեցին պետությունից անջատ է, իսկ պետությունը՝ եկեղեցու՞ց» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ