Մեր մասին » Թիմ
» Արշալույս Մղդեսյան
Արշալույս Մղդեսյան

Արշալույս Մղդեսյանը «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպության «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգողն է:

Ավարտել է Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության բաժինը: Ստացել է մագիստրոսի աստիճան նույն մասնագիտությամբ: Սովորել է նաև Կովկասի ինստիտուտի քաղաքագիտության բաժնում: Ուսուցմանը զուգահեռ ներգրավվել է Կավկասի ինստիտուտի Մեդիա ոլորտի մոնիտորինգի ծրագրերում:

Ավարտել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի՝ ԵՄ «Արևելյան գործընկերության» Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում տարածաշրջանային ծրագրով մագիստրատուրան: Ուսանել է նաև Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում:

Մեդիա ոլորտում աշխատանքը սկսել է PanARMENIAN.Net գործակալության հետ համագործակցելով 2009 թվականից՝ լուսաբանելով քաղաքական և տնտեսական թեմաներ: 2010-2014 թթ. աշխատանքի է անցել ռուսական միջազգային REGNUM լրատվա-վերլուծական գործակալությունում: Լուսաբանել է քաղաքական, տնտեսական և սոցիալական թեմաներ: Համագործակցել է նաև «Kavpolit.com» և«Bigcaucasus.com» լրատվական գործակալությունների հետ:

2015-ի հունվարի 1-ից միացել է «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությանը: