Մեր մասին » Թիմ
» Արփինե Արզումանյան
Արփինե Արզումանյան

Արփինե Արզումանյանը  «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպության «Մեդիա Կենտրոն» ծրագրի կայքի խմբագիրն է:

Սովորել է (2007-2013) ԵՊՀ-ի Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստացել է բանասիրության մագիստրոսի աստիճան՝ ավարտելով «Համաշխարհային գրականություն, գրականության տեսություն և քննադատություն» բաժինը` գերազանցության դիպլոմով: 

www.Mynews.am հանրային թղթակցության հարթակի առաջատար թղթակիցն է: 2015-2016 թ.-ին ներգրավվել է Հանրային լրագրության ակումբի «Երիտասարդները նախաձեռնում են և տեղեկացնում» կարճաժամկետ նախագծում՝ որպես նախագծի համակարգող: 2013-2014 աշխատել է որպես սոցիալական մեդիա բովանդակության մենեջեր IPMarketing ընկերությունում: Մի քանի տարի շարունակ ուղիղ եթերով վարել է Հեքըթոն[ՅԱՆ] տեղեկատվական տեխնոլոգիական մրցույթը, 2014-ին՝ Innoweekend նորարարության տեխնոլոգիական տարածաշրջանային ծավալուն միջոցառումը:

ՀԼԱ թիմի անդամ է դեռևս 2011 թվականից, ներգրավվել է ՀԼԱ նախագծերում որպես կամավոր, պրակտիկանտ, 2014-ից՝ հիմնական աշխատող: 

Էլ. հասցե` arpinearzumanyan@pjc.am