Հայաստանի անցնող տարվա տնտեսական աճի ցուցանիշը կանխատեսվածից ցածր է լինելու
25.12.2014
11:00
Հայաստանի անցնող տարվա տնտեսական աճի ցուցանիշը տարբեր միջազգային մասնագիտացված կառույցների և կառավարության գնահատականներով սպասվածից և կանխատեսվածից ցածր է լինելու:

Ըստ կառավարության կանխատեսումների՝ տնտեսական աճը 2014 թ. կկազմի 3,6-4,1%, ինչի մասին վերջնական տվյալները Պետական վիճակագրական վարչությունը ներկայացնելու է 2015թ.-ի սկզբին: Եվրասիական զարգացման բանկը իրատեսական է համարում Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը 3,3% սահմաններում, իսկ Արժույքի միջազգային հիմնադրամը կանխատեսում է ընդամենը 2,6% աճ: Հիշեցնենք, որ 2014 թ. պետական բյուջեում տնտեսական աճի ցուցանիշը սահմանված է 5,2%:

Դեկտեմբերի 25-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնած «2014 թ. տնտեսական տարվա ամփոփում. խնդիրներ և ակնկալիքներ» թեմայով քննարկման ժամանակ անդրադարձ կատարվեց կառավարության անցնող տարվա աշխատանքին տնտեսության ոլորտում: Ներկայացվեցին նաև առկա մարտհրավերները արտաքին շուկաներում, որոնց հետ սերտորոն կապված է Հայաստանի տնտեսությունը: 

Քննարկմանը մասնակցում էին ԱԺ պատգամավոր, տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, տնտեսական գիտությունների դոկտոր, «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը, տնտեսագետ, տնտեսական գիտությունների դոկտոր Վարդան Բոստանջյանը, Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Ըստ բանախոսների տնտեսական աճի տեմպերի կրճատումը անցնող տարում պայմանավորված էր մի քանի գործոններով՝ անբարենպաստ իրավիճակը արտաքին, հատկապես ԵՄ շուկաներում, Ռուսաստանի տնտեսության թուլացումը նավթի գների անկման և Ռուսաստանի նկատմամբ  կիրառվող արևմտյան երկրների պատժամիջոցների պատճառով և Հայաստանում առկա օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Այդ պատճառները բերել են ներդրումների, տրանսֆերտների և արտահաման ծավալների կրճատման:   

Մևնույն ժամանակ բանախոսները հույս ունեն, որ անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը և հստակեցնելով առևտրա-տնտեսական համագործակցության ուղենիշները ԵՄ-ի հետ գալիք տարում հնարավոր կլինի որոշակիորեն շտկել իրավիճակը:

Հաջորդ տարի ՀՆԱ-ի աճը պետբյուջեում նախատեսված է 4,2%: Արժույքի միջազգային հիմնադրամի գնահտականները ավելի համեստ են՝ 3,3%: 

ՀՀ տնտեսությունում տեղի ունեցող վայիրվերումները, «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանի համոզմամբ, պետք է դիտարկել համաշխարհային տնտեսությունան զարգացումների համատեքստում: Նա անդրադարձավ նաև դեկտեմբերի կեսերին տեղի ունեցացծ դրամի փոխարժեքի կտրուկ տատանումներին, արձանագրելով. «Տեղի ունեցավ ոչ թե դրամի արժեզրկում, այլ դոլարի արժևորում: Սա շատ կարևոր դիտարկում է»: Մանասերյանը նաև նկատեց, որ կա վստահության դիֆիցիտ կառավարության գիտական հանրույթի և գործարար աշխարհի միասնական աշխատանքում:    

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը  հորդորեց ներկաներին լինել իրատես: Խոսել ոչ թե լավատեսությունից դրդված, այլ նայել իրականության աչքերին: «940 հազար աղքատ կա Հայաստանում: Այս պարագայում, ես ինչպես կարող եմ ասել, որ ամեն ինչ լավ է», - նշեց նա, հավելելով, որ մարդիկ չեն կարողանում ազատ և անկաշկանդ բիզնես գործունեություն ծավալել Հայաստանում: «Այս առումով անցնող տարին տնտեսական և ոչ տնտեսական առումով հերթական և ավելի արտահայտված անորոշություների տարի էր», - հայտարարեց Բոստանջյանը:   

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի դիտարկմամբ` դեկտեմբերին դոլարի արժևորման ժամանակ ՀՀ համապատասխան ինստիտուտները չկարողացան ճիշտ ու արագ արձագանքել: «Կա տնտեսագիտական մտքի պակաս», - նկատեց նա, մևնույն ժամանակ հավելելով, որ տեղի են ունեցել նաև դրական զարգացումներ:

«Օրեսնդրական փոփոխությունների շնորհիվ հնարավորություն է ստեղծվել ընտանեկան բիզնեսի, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի զարգացման համար, ինչը կարևոր հանգամանք է և ունի կանխարգելիչ նշանակություն արտագաղթի համար»,- ասաց Մակարյանը:

Հայաստանի առաջնային խնդիրներից է մնում, ինչպես նշեց պատգամվոր Վարդան Այվազյանը, ներդրումների ներգրավումը: «Իսկ ներդրումները գնում են այն երկիր, որտեղ կա թեթև ռեժիմ», - ասաց նա, հավելելով, որ անցնող տարում կառավարությունը բավական մեծ հարկային արտոնություններ է տրամադրել բիզնեսին: 

Այվազյանը կարծում է, որ արտաքին անբարենապաստ գործենները իրենց ազդեցությունը կթողնեն Հայաստանի տնտեսության վրա նաև 2015 թ.: «Լուրջ տեղաշարժերը արտաքին ռեսուրսային շուկաներում են չկարղ չթողնել ազդեցություն Հայաստանի վրա: Եթե մեր առևտրային շրջանառության բացասական հաշվեկշիռը կազմում է 2,5 մլրդ դոլար, ապա արտաքին շուկաներում գործընթացները չեն կարող չազդել Հայաստանի վրա: Չի կարելի ասել, որ տնտեսական ճգնաժամը կշրջանցի Հայաստանը», - նշեց պատգամավորը:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը չհամաձայնեց Մակարյանի դիրտարկման հետ այն մասին, որ կառավարությունում առկա է տնտեսական մտքի պակաս: «Պետք չէ սուբյեկտիվ որակումներ տալ: Ճիշտ ճանապարհը այն է, որ յուրաքանչյուր կառույց զբաղվի իր գործունեությամբ», - նշեց Մելքոնյանը:

Էկոնոմիկայի փոխնախարարը անդրադարձավ նաև Հայաստանի տնտեսական ինտեգրացայի հարցերին Եվրասաիական տնտեսական միության շրջանակներում՝ այդ համատեքստում ներկայացնելով Եվրամիության հետ համագործակցության հեռանկարները:   

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը զուգընթաց, Հայաստանը արդյունավետ աշխատում է Եվրոպական միության հետ առևտրա-տնտեսական ոլորտում համագործակցության հստակ ուղղությունների մշակման համար, հայտարարեց Գարեգին Մելքոնյանը:

«ԵՄ-ի հետ քննարկումներն արդյունավետ են: Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ ու տնտեսությանն առնչվող հարցեր ենք քննարկում` հնարավորինս պահպանելով նախկինում ձեռք բերված համաձայնությունները կամ փոխելով այն կետերը, որոնք ենթակա են ուղղման ԵՏՄ-ին անդամակցելու արդյունքում», - ասաց Մելքոնյանը: Պաշտոնական Բրյուսելի հետ քննարկումները, ըստ Մելքոնյանի, վստահություն են ներշնչում, որ Հայաստանը 2015թ. սկզբներին կունենա նոր փաստաթուղթ ԵՄ-ի հետ:

 

 

 

 

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում»
13.12.2017
13:00
Դեկտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով:
Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ
12.12.2017
12:00
Անցած շաբաթ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր․ «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից:
«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»
12.12.2017
11:00
Հայաստանում առողջապահության համընդհանուր հասանելիության համար խոչընդոտները առաջին հերթին ֆինանսական են:
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
11.12.2017
12:30
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որի շրջանակում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ներկայացրեց 2017թ. մարդու իրավունքների խախտումները Հայաստանում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչին դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում շնորհավորեց Հայաստանի Հանրապետությանը Եվրամիության հետ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրած Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի համար:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ