Ընտանեկան բռնության դեմ պայքարը Հայաստանում օրենքի կարիք ունի
08.12.2014
12:00
Պաշտոնական տվյալներով, միայն 2014 թ. հունվար-օգոստոս ժամանակահատվածում ոստիկանությունը կանանց նկատմամբ բռնության մասին 1500 ահազանգ է ստացել, իսկ ընտանեկան բռնություններից այս տարի տասներկու կին մահացել է: Այդ կանանց մահացության դեպքերը ոստիկանությունում արձանագրվել է որպես ընտանեկան բռնության հետեւանքով մահացության դեպքեր:

Մասնագետները նշում են, որ խնդրի կանխարգելումը Հայաստանում դանդաղ է եւ բարդ՝ մի քանի պատճառներով. առկա է հասարակության իրավագիտակցության ընդհանուր  ցածր մակարդակ, բռնության ենթարկվածների կողմից իրավապահ մարմինների նկատմամբ անվստահություն, հասարակությունում արմատացած կարծրատիպեր, եւ որ ամենակարեւորն է ՝  համապատասխան օրենքի բացակայություն:

«Ընտանեկան բռնության համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքի ընդունումը կարևոր է, որպսզի ձևավորվեն մեխանիզմներ կոնկրետ դեպքերի բացահայտման և մեղավորների պատժման համար: Օրենքը մինչև հիմա չի ընդունում Ազգային ժողովում տարբեր պատճառներով, որոնցից մեկն այն է, որ շատ պատգամավորներ այստեղ խնդիր չեն տեսնում», - նշեց Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ներկայացուցիչ Պերճուհի Կաժոյանը, միևնույն ժամանակ հավելոլով, որ դրական տեղաշարժ այս օրենքի ընդունման հարցում նկատվում է:

«Օրենքի նոր նախագիծը մեր կողմից լրամշակված փոխանցվել Ազգային ժողովի բոլոր պատգամավերներին: ներկայումս Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում է նախագիծը», - տեղեկացրեց Պերճուհի Կաժոյանը:  

«Մեդիա կենտորնում» դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ քննարկում, նվիրված՝ նոյեմբերի 25-ից մեկնարկած Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակին:

Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Հենրիետ Արեսը և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ներկայացուցիչ Պերճուհի Կաժոյանը:

Հայաստանում չկա ընտանեկան բռնության համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենք: Համապատասխան օրենքի բացակայությունը, ըստ մասնագետների, ստեղծում է անպատժելիության մթնոլորտ: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում կան ընդհանուր հոդվածներ, որոնք քրեական պատասխանատվություն են նախատեսում ծեծի, ինչպես նաեւ ֆիզիկական եւ սեռական բռնության համար:

Հայաստանի ոստիկանության կազմում գործում է մասնագիտացված բաժն, որը զբաղվում է ընտանեկան բռնության դեպքերի վերհանմամբ եւ կանխարգելմամբ, ինչպես նաեւ դրա պատճառների վերլուծությամբ եւ դրանց վերացմամբ:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կարևորեց հատուկ օրենքի ընդունումը, որի կներառի քրեական հետապնդում, պաշտպանություն, կանխարգելում բաղադրիչները:

«Օրենքի ընդունումը կարևոր է, որպեսզի ստեղծվեն գործող մեխանիզմներ ընտանեկան բռնության դեպքերի վերհանման, պատժման և կանխարգելման համար: Այն նաև կարևոր տնտեսական բաղադրիչ է իր մեջ պարոնակում: Օրինակ, երբ ԱՄՆ-ում ժամանակին ընդունվեց համապատասխան օրենքը, հնարավոր եղավ խնայել միլիարդավոր դոլարներ», - նշեց դեսպանը, ի նկատի ունեննալով, որ օրնեքի ընդունումմից հետո ԱՄՆ-ում ստեղծվեցին ընտանեկան բռունթյան դեմ պայքարի կանխարգելիչ մեխանիզմներ և տուժողների քանակը կրճատվեց:

Հեֆերնը նաև հավելեց, որ ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ ոստիկանության ընտանեկան բռնության դեպքերով զբաղվող բաժնի գործունեությանը: «Այդ բաժնի աշխատակիցները մեր աջակցությամբ անցել են համապատասխան վերապատրաստում ԱՄՆ-ում», - նշեց նա:

Կանանց նկատմամբ բռնությունը, ինչպես նշեց Հենրիետ Արեսը, շարունակում է լուրջ խնդիր լինել Հայաստանում։ Համաձայն Հայաստանի Հանրապետության ոստիկանության հաշվետվությունների՝ 2014թ. հունվար-օգոստոս ժամանակահատվածում մոտ 1,5 հազար կին ենթարկվել է բռնության, հավելեց նա։ Հենրետ Արեսի խոսքերով, Հայաստանում շատ են ընտանեկան բռնությունների չբացահայտված դեպքերը:  «Բռնությունների կանխարգելմանը պետք է մասնակցեն կանայք և տղամարդիկ: Միայն այս կերպ կարելի է այնպիսի միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի բռնությունը հարաբերություններից վերանա», - հավաստեց բանախոսը: 

Միջոցառման բանախոսները ոչ պակաս կարևոր համարեցին նաև օրենքի ընդունման հետ մեկտեղ վերացնել այլ լուրջ խոչընդորտներ՝ հասարակության իներտությունը և իրավագիտակցության ցածր մակարդակը:

Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է համակարգված աշխատանք պետական մարմինների, հասարակության տարբեր խավերի, ՀԿ-ների ու լրատվամիջոցների հետ:

«Միայն մեկ օրենքը չէ, որ կփոխի իրավիճակը: Անհրաժեշտ են համախմբված ջանքեր, հատուկ մշակված քաղաքականություն», - վստահ է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Հենրիետ Արենսը: 

Ամփոփելով նշենք, որ 2015 թ. հունվարին ՀՀ-ը Ժնևում ներկայացնելու է UPR (Համընդհանուր պարբերական զեկույց), որով հաշվետու է լինելու 2010-2014 թթ. իր կողմից ստանձնաց պարտավորությունների նկատմամբ: Պարտավորություններից մեկն էլ ընտանեկան բռնության մասին առանձին օրենք ունենալն էր, որի օրինագիծը մերժվեց Ազգային ժողովի կոմից 2013 թ.:

 Հայաստանը վերցրել է իր վրա խնդրի կարգավորման որոշակի պարտավորություններ, որոնք արտացոլված են ընդդեմ գենդերային բռնության 2011-2015 թվականների կառավարության ռազմավարական ծրագրի մեջ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ