Հայաստանում փորձ է արվում կոտրել փոքրամասնությունների մասին հանրային կարծրատիպերը
18.03.2015
12:30
Հայաստանում հունվար ամսին մեկնարկել է «Մարդու իրավունքները հանուն բազմազանության և հավասարության» ծրագիրը: Այն տևելու է երեք տարի: Ծրագրի նպատակն է նպաստել մարդու իրավունքների պաշտպանության կայացմանը Հայաստանում: Ծրագրի հիմնական թիրախը խոցելի խմբերն են` սեռական, կրոնական և ազգային փոքրամասնությունները: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի նախագահ, ծրագրի ղեկավար Սերգեյ Գաբրիելյանը:

Նրա խոսքերով՝ ծրագրի շրջանակներում արդեն գործում է թեժ գիծ, կլինեն նաև ուսուցողական դասընթացներ իրավապաշտպանների և ԶԼՄ-ների համար: «Բացի այդ լրատվամիջոցների համար կհայտարարվի նաև մրցույթ: Այն լրատվամիջոցները, որոնք մեկ տարվա ընթացում անաչառ կերպով կլուսաբանեն խոցելի խմբերի իրավունքների խախտման խնդիրները կստանան մրցական», - տեղեկացրեց Գաբրիելյանը:

Նրա կարծիքով՝ խոցելի սոցիալական խմբերի իրավունքների պաշտպանության հարցում Հայաստանում կա մեծ բաց, քանի որ գրանցված մոտ 200 իրավապաշտպան կազմակերպություններից քչերն են զբաղվում նրանց իրավունքների պաշտպանությամբ: 

Հայաստանում փոքրամասնությունների իրավունքները հաճախակի են խախտվում, նշում է «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի իրավաբան Լիանա Մանուսաջյանը: Այդ առումով ծրագրի նպատակն է, տեղեկացնում է Մանուսաջյանը, տվյալ խմբերին տրամադրել խորհրդատվություն և հարկ եղած դեպքում ունենալ ներկայացուցչություն դատական նիստերի ժամանակ: «Հայաստանում խոցելի խմբերի նկատմամբ խտրական վերբերմունքը շատ դեպքերում դրսևորվում է բռնությունների տեսքով», - ասաց նա: Սեռական փոքրամասնությունները, իրավաբանի խոսքերով, ենթարկվում են խտրական վերաբերմունքի հատկապես աշխատանքի տեղավորվելիս:

Չնայած նրան, որ ծրագիրը մեկնարկել է տարվա սկզբին, սակայն այն արդեն ունի 50 շահառու, որոնք հաճախում են կենտրոն և ստանում իրավական խորհրդատվություն այս կամ այն հարցի շուրջ:

Ծրագրի շրջանակներում անցկացվել են նաև մի շարք մասնագիտական սեմինարներ և քննարկումներ, որոնց նպատակն է կոտրել առկա կարծրատիպերը: «Փորձելու ենք կոտրել եղած կարծրատիպերը: Տրամադրել մեր շահառուներին ոչ միայն իրավական, այլև հոգեբանական խորհրդատվություն», - նշեց «Մարդու իրավունքները հանուն բազմազանության և հավասարության» ծրագրի համակարգող Լիանա Հայրապետյանը:

Ըստ բանախոսների՝ Հայաստանում խտրական վերբերմունքը վերոնշյալ թիրախային խմբերի նկատմամբ դրսևորվում է հատկապես սպասարկման ոլորտում: «Առավել խոցելի վիճակում են հայտնվել սեռական փոքրամասնությունները: Հատկապես բարդ է վիճակը մարզերում: Նրանք հաճախ մարզերից միգրացիան են կատարում Երևան, այստեղ ել չգտնելով իրենց տեղը, լքում են Հայաստանը: Մարզերից ավելի շատ են ահազանգերը: Ուղղակի մարզերում բնակչությունը սակավ է, մեկը մյուսին ճանաչում է, իսկ հասարակության վերաբերմունքն ընդհանուր առմամբ բացասական է: Այդ ամենը արտացոլվում է նաև մամուլում և սոցիալական սանցերում: Սա նաև պետական մոտեցման մաս է», - հայտարարեց Սերգեյ Գաբրիելյանը: 

Լիանա Մանուսաջյանն էլ նշում է, որ ստացվող ահազանգները միշտ ուսումնասիրվում են: «Ահազանգերը ստացվում են և գրանցվում: Հետո անմիջականորեն կապ է հաստատվում նրա հետ, ում իրավունքը խախտվել է: Ուսումնասիրվում է իրավունքի խախտումը, առկա փաստերը: Այս պահի դրությամբ 8 ահազանգի դեպքով կարողացել ենք հասնել դրական լուծման», - պատմում է նա՝ հավելելով, որ ոչ բոլոր ահազանգերն են, որ ուղղորդում են ստանում ծրագրի կողմից, քանի որ երբեմն դրանք իրավական կարգավորումների դաշտից դուրս են լինում:

Խոցելի խմբերից, ընդգծում է իրավաբանը, շատ են դիմում նաև հաշմանդամները, որոնց իրավունքները խախտվել են կրթության ոլորտում, թոշակի տրամադրման հարցում, ինչպես նաև աշխատանքի տեղավորվելիս: «Մեզ դիմում են ոչ միայն սեռական փոխքրամանությունները, այլ նաև մյուս խոցելի խմբերի ներկայացուցիչները», - տեղեկացրեց նա: 

Ծրագրի շրաջնակներում, նշում են բանախոսները, իրականացվելու է նաև օրենսդրական վերլուծություն, և առաջարկություններ է ներկայացվելու համապատասխան պետական մարմիններին: Այնուամենայնիվ, ըստ Սերգեյ Գաբրիելյանի, խոցելի խմբերի իրավունքների արդյունավետ պաշտպանության համար հարկավոր է նախ և առաջ քաղաքական կամք: 

«Այս խնդիրների լուծման համար պետք է ուղղակի քաղաքական կամք: Հայաստանը վավերացրել է բազմաթիվ միջազգային պայմանագրեր, որոնցով պարտավորվել է պաշտպանել սեռական փոքրամասնությունների իրավունքները:  Հայաստանը իր վրա վերցրել է պարտավորություն ընդունել խտրականության մասին օրենք, որը դեռ չի իրականացրել: Սա նաև Եվրամիության հետ վիզաների դյուրացման պայմանագրի ստորգրման պայմաններից մեկն է եղել», - պնդեց նա: 

Ամփոփելով ասուլիսը բանախոսները նշեցին, որ իրականում հասարակության մեջ առկա սեռական փոքրամասնությունների մասին կարծրատիպերը «շատ հեշտ է կոտրել»: «Ուղղակի պետք է այնպես անել, որ մարդիկ դադարեն ապրել ուրիշի կյանքով», - նշեց Սերգեյ Գաբրիելյանը:  

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:     

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ինչու՞ և ինչպե՞ս գիտական թեզ պաշտպանել Հայաստանում»
19.07.2018
12:30
Հուլիսի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ինչու՞ և ինչպե՞ս գիտական թեզ պաշտպանել Հայաստանում» թեմայով։

Խորհրդային անցյալի գնահատման տարբերությունները ներկա ու նախկին վերնախավերի մոտ
18.07.2018
11:00
Քաղաքագետ Էդգար Վարդանյանը «Սպիտակեցումից դեպի դատապարտում. մինչհեղափոխական և հետհեղափոխական իշխող քաղաքական վերնախավի մոտեցումները Հայաստանի սովետական անցյալի նկատմամբ» թեմայով հետազոտության արդյունքում հանգել է այն եզրակացությանը, որ խորհրդային ավտորիտար կառավարման վերաբերյալ ներկա ու նախկին իշխանական վերնախավերը բոլորովին տարբեր վերաբերմունք ունեն։
«Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի»
17.07.2018
17:00
Հուլիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի» թեմայով։

«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ». ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի
16.07.2018
11:00
«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ և գաղափարներ, ԵՄ-ն Հայաստանում կառուցողական է տրամադրված». այս մասին հուլիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նոր «Ընտրական օրենսգիրքը» և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները
13.07.2018
12:30
Հուլիսի 13-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ընտրական նոր օրենսգիրքը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ