Թեժ քննարկում. Ինչո՞ւ հարստացնել կամ չհարստացնել ցորենի ալյուրը
28.04.2015
12:30
Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագիծը շարունակում է հանդիսանալ բուռն քննարկումների առարկա: Առողջապահության նախախարությունը կարևորում է այլուրի հարստացումը հանրային առողջության պաշտպանության տեսանկյունից հանրային որոշակի խմբերի մոտ սակավարյունությունը կանխարգելելու համար: Մինչդեռ նախաձեռնության ընդդիմախոսներն ու սպառողների շահերի պաշտպաններն ունեն մտահոգություններ, որ ալյուրի հարստացումը երկաթով և ֆոլաթթվով կբերի քաղցկեղով հիվանդների թվի աճին:

Անցած տարվա նոյեմբերին Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել երկու օրինագիծ՝ «Ցորենի ալյուրի հարստացման մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»: Առաջին օրինագծի համաձայն՝ Հայաստանում օրական 30 տոննա և ավելի հզորություն ունեցող ալրաղացներում բարձր և առաջին կարգի ցորենի ալյուրը հարստացվելու է պրեմիքսներով, այսինքն՝ վիտամինահանքանյութային հավելումներով: Ծրագրի նախաձեռնողը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամն է` ՅՈւՆԻՍԵՖ-ը, որը հայտնել է, որ անվճար կտրամադրի սարքավորումներ և մեթոդաբանական գիտելիքներ:

Երկրորդ նախագծով կառավարությունը նախատեսում է տուգանքներ խոշոր տնտեսվարողների համար՝ բարձր և առաջին կարգի ցորենի ալյուրը չհարստացնելու դեպքում: Օրենքի նախագծերի փաթեթը ներկայացված է Ազգային ժողով: Օրինագիծը ընդունելու պարագայում էլ այն ուժի մեջ կմտնի 2016 թ., իսկ մինչ այդ Հայաստանում պետք է իրականացվի ևս մեկ հետազոտություն բնակչության շրջանում սակավարյունության տարածվածության վերաբերյալ:

Համաշխարհային մակարդակով մոտ 82 երկիր ունի հացահատիկի գոնե մեկ տեսակի հարստացման վերաբերյալ օրենսդրություն: 

Ապրիլի 28-ին «Մեդիա կենտրոն»-ի նախաձեռնությամբ Մարտունի քաղաքում տեղի ունեցավ ««Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ կառավարության օրենքի նախագծի դրական և բացասական կողմերը» թեմայով քննարկում: Քննարկման բանախոսներն էին Հանրային առողջության Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի մանկաբարձ-գինեկոլոգ Գայանե Պետրոսյանը, Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը, կենսաֆիզիկոս Աշոտ Կարապետյան և Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ նախագահ Անահիտ Գևորգյանը:

Օրենսդրության ընդունումը կարևոր է, նշում է Գայանե Պետրոսյանը, քանի որ, ըստ նրա, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում առկա է սակավարյունության խնդիր:

«Հղիների մոտ սակավարյունության դեպքերը կազմում են 12 տոկոս, վերարտադրողական տարիքի կանանց մոտ կազմում է 25 տոկոս, իսկ մինչ 5 տարեկան երեխաների մոտ՝ 35 տոկոս», - փաստում է Պողոսյանը՝ հավելելով, որ վերարտադրողական տարիքում գտնվող կանայք հիմանակում չեն օգտագործում օրգանիզմին անհրաժեշտ երկաթով և ֆոլաթթվով հարուստ սնունդ, որպեսզի հղիության շրջանում խուսափեն խնդիրներից:

Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը դեմ արտահայտվեց նախաձեռնությանը և հակադարձեց՝ հնչեցնելով հետևյալ հարցը. «Ինչո՞ւ Հայաստանում հղիությունը չի պլանավորվում»:

«Եթե հղիությունը պլանավորվի, մարդիկ մինչև հղիանալը կդիմեն բժշկի և կընդունեն համապատասխան դեղամիջոցներ», - հավելեց Հակոբյանը:

Արձագանքելով հնչեցված հարցին՝ Գայանե Պետրոսյանը նշեց, որ ոչ բոլորն են դիմում բժշկի, իսկ դիմելուց էլ հիմնականում չեն ընդունում նշանակված դեղամիջոցները: «Վստահություն չկա, որ բժշկին դիմելու դեպքում վերարտադրողական տարիքում գտնվող կանայք նշանակված դեղորայքը նշված չափաբաժնով սիստեմատիկ կերպով կօգտագործեն: Հենց դրա համար էլ դիում են այլ մեթոդների», - պատասխանեց նա:

Նախաձեռնության ընդդիմախոսները, սակայն կարծում են, որ օրինագիծը ընդունումը կխախտի հասարակության մի շարք իրավունքներ՝ տեղեկացված լինելու, ընտրության և անվտանգության:

«Բնակչության մեծ մասը տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը: Մարդիկ զրկվելու են ընտրության իրավունքից, քանի որ արտադրվող ցորենրի ալյուրի 85%-ը պետք է հարստացվի, իսկ 15%-ը կազմում են գյուղական ալրաղացները, որոնց ալյուրից պատրաստված հացը շուկայում որևէ կերպ ներկայացված չի լինի: Շուկան ողողելու է պրեմիքնեսրով հարստացված հացը», - նշեց Հակոբյանը:

Կենսաֆիզիկոս Աշոտ Կարապետյանը, հղում կատարելով միջազգային փորձին, տեղեկացրեց, որ ցորենի ալյուրի հարստացման կարգը որդեգրած շատ երկրներ մի քանի տարի անց բախվել են քաղցկեղով հիվանդների թվի կտրուկ աճի խնդրին:

«Օրինակ` Չիլիում ալյուրը սկսել են հարստացնել 2000 թ-ին, որից հետո գրանցվել է քաղցկեղով հիվանդների աննախադեպ աճ: Հաստաղու քաղցքեղով հիվանդների թիվը աճել է մոտ 2,6 անգամ, իսկ կրծքավանդակի քաղցքեղով հիվանդների թիվը՝ 2,8 անգամ», - օրինակ բերեց Կարապետյանը՝ հավելելով, որ սա բնական աճ չէ:

Ըստ օրինագծի՝ Հայաստանում 1 կգ այլուրին նախատեսվում է խառնել 1.3 միլիգրամ ֆոլաթթու:

«Հայաստանի քաղաքացին միջինը 400 գրամ հաց է ուտում: Կա գերդոզավորման հավանականություն, որի արդյունքում մենք երեք-չորս տարի հետո կարող ենք ունենալ կես միլիոն քաղցկեղով հիվանդներ», - կանխատեսեց բանախոսը: Մյուս կողմից, հավելում է Կարապետյանը, օրինագծի ընդունման դեպում քաղցկեղով հիվանդ մոտ 76 հազար մարդ, որոնք ընդունում են հակաֆոլաթթվային դեղեր, զրկում են հաց ուտելու իրավունքից, քանի որ ալյուրը հաստացված է:

Պետրոսյանը հակադարձեց, որ քաղցկեղի աճի մասին տվյալները չի կարելի միանշանակ կապել ալյուրի հարստացման հետ: «Հստակ ապացուցված չէ, որ հենց ալյուրի հարստացման պատճառով է այդ երկրներում տեղի ունեցել քաղցկեղով հիվանդների թվի աճ», - ասաց Պողոսյանը:

Մելիտա Հակոբյանը համաձայնեց, որ հստակ ապացույցներ չկան, բայց նրա խոսքով, ապացուցված էլ չէ, որ ֆոլաթթվով և երկաթով հարստացված ալյուրը վնասակար չէ առողջության համար: «Եթե մենք չունենք հստակ երաշխիքներ այդ հաստացված ալյուրի ոչ վնասակար լինելու մասին, մենք իրավունք ունե՞նք գնալ ռիսկի և փորձարկումներ կատարել մարդկանց վրա: Համոզված եմ, որ նման իրավունք չունենք», - նշեց նա՝ պնդելով, որ անհրաժեշտ է կիրառել տարբերակված մոտեցում:

«Մարդիկ պետք է ունենան ընտրության իրավունք: Թող խանութներում լինի և՛ հարստացված ալյուրից պարտաստված հաց, և՛ առանց հավելումների հաց», - առաջարկեց Հակոբյանը: 

Քննարկմանը մասնակից Մարտունի համայնքից ձեռներեցները, հասարակական գործիչները, բժիշկները և ՀԿ սեկտորի ներկայացուցիչները դեմ արտահայտվեցին օրեսդրական նախաձեռնությանը: Նրանք նույնպես կողմ են տարբերակված մոտեցման կրառմանը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Արևելյան գործընկերության գագաթնաժողով 2017. Հայաստանի քայլը դեպի Եվրոպա»
23.11.2017
11:00
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը, որի շրջանակներում սպասվում է, որ ստորագրվելու է Հայաստան-Եվրամություն շրջանակային համաձայնագիրը։
Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից
22.11.2017
13:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից» թեմայով։
«Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջական ռիսկեր և շուկայի վերահսկողություն»
22.11.2017
11:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջականռիսկերև շուկայի վերահսկողություն» թեմայով:
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ