Հայաստանում մեկնարկում են տարածաշրջանում եզակի վաղ միջնադարյան դամբարանի պեղումները
10.02.2015
11:00
Արագածոտնի Աղձք բնակավայրի արքայական դամբարանը տարածաշրջանում միակ պահպանված պատմամշակութային կոթողն է, որտեղ հանգչում են արքայական տոհմի աճյունները: Դամբարանի պեղումները, որոնք կսկսվեն մոտ ապագայում, ինքնաճանաչողության տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն հայ ժողովրդի համար:

Այս մասին փետրվարի 10-ին «Մեդիա կենտրոնում» կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգություն գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, ծրագրի կատարող և արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանը:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի վարչապետի հանձնարարությամբ: Այն նախատեսվում է իրականացվել երկու փուլով: Ծրագրի առաջին փուլը կտևի երեք տարի, որի ընթացքում կիրականացվեն անհրաժեշտ պեղման աշխատանքները: Ծրագրով նախատեսված դամբարանի պեղումները կսկսվեն մոտ ապագայում: Երկրոդ փուլում կիրականացվեն արդեն բարեկարգման աշխատանքներ դամբարանի տարածքում, որից հետո այն կվերածվի թանգարանի: «Պեղումներից հետո մենք նախատեսում ենք տարածքը բարեկարգել և վերածել թանգարանի, որպեսզի այդ հազվագյուտ պատմշակութային կոթողը դառնա Հայաստանի զբոսաշրջության գլխավոր վայրերից մեկը», - հայտարարեց Սիմոնյանը:

Նրա խոսքերով, ծրագրի առաջին փուլի իրականացման համար պատրաստ է ամեն ինչ: «Առաջին երեք տարիների աշխատանքների իրականացման համար տրամադրված է համապատասխան ֆինանսավորում 50 մլն դրամի չափով: Պատրաստ է բանվորական ուժը և արշավախումբը: Սպասում ենք՝ եղանակային պայամանները թույլ տան, և կսկսեն պեղումները», - տեղեկացրեց ծրագրի կատարող և արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանը՝ հավելելով, որ նախկինում դամբարանի տարածքում երկու անգամ անցկացվել են պեղման աշխատանքներ, սակայն դրանք տարբեր պատճառներով չեն հասցվել տրամաբանական ավարտին: 

Ներկայացնելով դամբարանի կառուցման պատմությունը՝ Սիմոնյանը նշեց, որ այն վաղ միջնադարում կառուցված և մինչ օրս պահպանված եզակի մշակութային ժառանգություն է տարածաշրջանում:

«Սա Արշակունիների թագավորական տոհմի դամբարանն է: Բացառիկ կոթող է մեր ինքնության, պետականության և ինքնաճանաչման առումով: Վաղ միջնադարյան մեր կառույցներից Աղձքը միակն է, որ ունի հստակ թվագրում: Այն կառուցվել է 4-րդ դարում՝ հայ-պարսկական պատերազմի ժամականահատվածում: Դամբարանին անդրադարձել են նաև հայ պատմիչները: Դամբարանը միակ կառույցը չէ տարածքում: Հարևանությամբ գտնվում է նաև քրիստոնեական եկեղեցի: Մեր խնդիրն է պեղման ժամանակ հայտնաբերել հարակից կառույցները, քանի որ արքաների դամբարանին կից սովորաբար կառուցված են լինում այլ սպասարկող կառույցներ», - տեղեկացրեց նա:      

Լինելով մինչ օրս պահպանված եզակի դամբարանը՝ պեղումներն Աղձքում, Սիմոնյանի համոզմամբ, կարող են մեծ միջազգային հետաքրքրություն առաջացնել: «Վաղ միջնադարում Պարսկաստանի պարթևական արքայական տոհմը իշխում էր տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներում: Արշակունիների արքայական տոհմը սերում էր հենց պարթևներից: Այս առոմով պեղումների ծրագիրը կարող է հետքրքրություն առաջացնել և´ Իրանում և´ Թուրքմենստանում, և Հայաստանը կարող է դուրս գալ միջազգային ասպարեզ», - նշում է Սիմոնյանը՝ չբացառելով, որ պեղումներից և տարածքի բարեկարգումից հետո Աղձքի արքայական դամբարանով կարող է հետաքրքրվել նաև ՅՈՒՆԵՍԿՕ–ն:

Հակոբ Սիմոնյանի փոխանցմամբ` արշավախումբը շտապում է սկսել Աղձքի պեղումները, որպեսզի այս տարի ապրիլի 24-ին Հայող ցեղասպանության 100-ամյա տերելիցի կապակցությամբ Հայաստան ժամանած պատվիրակությունները հնարավորություն ունենան ծանոթանալու վաղնջական հայկական միջնադարի հուշարձանին ու ավելի լավ ճանաչեն Հայաստանի պատմությունը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» թեմայով տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ