Պատերազմից տուժած երեխաները
Հոկտեմբերի 4, 11:13

Սեպտեմբերի 27-ին Դիանան պետք է եկեղեցում լիներ, ու ինչպես բոլոր կիրակի օրերը պետք է երգեր․․․բայց այդ կիրակին տարբերվեց մյուսներից… այդ կիրակի Դիանան չերգեց… ասում է՝ հասցրել է միայն Աստվածաշունչն իր հետ վերցնել։ Հայրը պատերազմի դաշտում է, մայրը՝ Ստեփանակերտում, սպասում է հորը։ Սեպտեմբերի 28-ին Դիանան մի խումբ արցախցի երեխաների հետ տեղափոխվել է Երևան։

Դիանայի հետ Ստեփանակերտից Երևան է տեղափոխվել նաև 10-ամյա Եվան. Սեպտեմբերի 27-ի առավոտն այսպես է հիշում. «Ես պատուհանի մոտ եմ քնում. պատշգամբում դրված ծաղկամանները, ծաղիկները վեր էին թռնում, ես շատ վախեցա, իմացա թե երկրաշարժ է, հետո կրակոցների ձայնը եկավ, շատ վախեցանք, իրերը հավաքեցինք եկանք Երևան»։

Արցախից Երևան ժամանած երեխաների հետ որպես արտ թերապիա անցկացրել են նկարչությունը: Նկարչության ուսուցչուհի Մարիամ Դաշտոյանն ասում է` երեխաներից շատերը վախեցած էին. «Առաջին իրենց ռեակցիան էր՝ տուն եմ ուզում։ Անգամ երբ ներկայացման էինք տանում, ասում էին՝ չեմ ուզում, ես տուն եմ ուզում։ Ընտրել ենք նկարչությունը, որպեսզի գույների միջոցով հասկանանք, թե իրենք ինչ են մտածում, ինչ հոգեվիճակում են, ինչը չեն արտահայտում»:

Երեխաներն իրենց նկարներում հիմնականում օգտագործում են երկնագույնը. Պատկերում են կապույտ ու ջինջ երկինք, որ խորհրդանշում է խաղաղություն: Նրանց ցանկությունը մեկն է, որ նկարներում պատկերված ջինջ երկինքը լինի նաև Արցախում:

«Ուզում եմ, որ բոլոր արցախցիները լինեն առողջ, Արցախը լինի անկախ պետություն ու ոչ ոք չկարողանա մեզ հետ թշնամի լինել, բոլորին հաղթենք»: Սա էլ 11 տարեկան Տիգրանի երազանքն է:

Տեսանյութի հեղինակ` Լիլիթ Հովհաննիսյան
Սա` ՀԼԱ և Ա1+-ի համատեղ արտադրանքն է։

Տեսանյութը ՀԼԱ յութուբի ալիքում՝ https://www.youtube.com/watch?v=zOZrNX4cGcs

Այս տեսանյութի պատրաստմանն աջակցել է Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանը։

Print Friendly and PDF
Այլ ալբոմներ
Ռազմական դրություն. սահմանափակ ազատության ԶԼՄ-ներ
Պատերազմական լրագրության հոգեբանական վտանգները
Պատերազմի երեսներից մեկը. Էկոցիդի վտանգ՝ Արցախում
Վատ խաղաղություն կամ լավ պատերազմ. ո՞րն է Արցախյան խնդրի լուծումը
Կյանքը երեք պատերազմի միջով․ Գրետա Գրիգորյանի պատմությունը
Երրորդ պատերազմն է, որ տեսնում եմ․ Ալինա Գևորգյանի պատմությունը
Ես հասցրի միայն նամակ թողնել առաջնագծում գտնվող ամուսնուս
«Առցանց կրթություն․ փորձ և փորձանք»
«Անկախություն. ձեռք բերելը բարդ էր, պահպանելն՝ ավելի»
«Մեր սոցիալական իմունիտետը» ֆիլմի դիտում-քննարկում Գյումրիում
«Պայքար քրեական ենթամշակույթի դեմ. ի՞նչ է կատարվում ՔԿՀ-ներում»
«Խաշթառակի երեխայի մահը՝ ահազանգ պետությանը. հե՜յ, ո՞վ կա այդտեղ»
«Երևան. անօդ տարածք, որտեղ ծառերը խանգարում են բետոնին»
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...