Կրթություն հանուն փոփոխությունների - լրագրողական մրցույթ
22.09.2020
17:00
Վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 30․ 2020 թ․
Մրցանակային ֆոնդը՝ 1500 եվրո



«Կրթություն հանուն փոփոխությունների - լրագրողական մրցույթի» վերջնաժամկետը մոտենում է։ Սեպտեմբերի 30-ը հայտերի ընդունման վերջնաժամկետն է։  

Թե ո՞ր լրագրողական նյութերը կընտրվեն հաղթող մասնագիտական ժյուրիի կողմից, պարզ կդառնա հոկտեմբերին։ Ժյուրին նաև որոշում կընդունի ինչպես բաշխել 1500 եվրո մրցանակային ֆոնդը։ 

Մեդիա կենտրոնում տեղի ունեցած տեղեկատվական առցանց հանդիպման ընթացքում ներկայացվեցին մրցույթի մանրամասները։ 

«Կրթություն հանուն փոփոխությունների - լրագրողական մրցույթը իրականացվում է «Հանուն մարդու իրավունքների. կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի շրջանակում։ 

Հայաստանի Հանրապետության տարածքում նախագիծն իրականացնում է DVV International Armania-ի կողմից «Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ)» ՀԿ-ի հետ համատեղ: 

Տեղեկատվական առցանց հանդիպման բանախոսներն էին DVV ինթերնեշնլ – Հայաստանի ներկայացուցիչ Միշա Թադևոսյանը, ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Հովակիմյանը, ՀԼԱ Մեդիա կենտրոնի համակարգող, լրագրող Լիլիթ Հովհաննիսյանը, ՀԼԱ հաղորդակցության պատասխանատու Ալեքսանդր Մարտիրոսյանը: 

Լրագրողական մրցույթը հայտարարվել է մայիսի 10-ին։ Մրցույթին կարող են ներկայացվել բոլոր այն հոդվածները, որոնք պատրաստվել/ հրապարակվել են 2019թ. հունվար - 2020թ.սեպտեմբեր ժամանակահատվածում: 

Լրագրողական մրցույթին կարող են մասնակցել ինչպես լրագրողներն, այնպես էլ դատապարտյալները, կալանավորները, այդ թվում նաև նախկին։ Այս հայտատուների դեպքում պարտադիր չէ, որ նյութերը հրապարակված լինեն։ 

DVV ինթերնեշնլ – Հայաստանի ներկայացուցիչ Միշա Թադևոսյանը տեղեկացրեց, որ ծրագին իրականացվում է չորս երկրներում՝ Հայաստանում, Բելառուսում, Մոլդովայում, Ուկրաինայում՝ Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի Բանտային կրթության միջազգային ցանցի գործունեության շրջանակում` Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ: «Ծրագիրը բազմաբաղադրիչ է, ներառում է ՀԿ-ների կարողությունների զարգացում, ՔԿՀ-ներում դրամաշնորհային փոքր ծրագրերի իրականացում, ինչպես նաև լրագրողական մրցույթ։ Կարևորում ենք, որ լրագրողները լուսաբանեն նաև երեք՝ Վարդաշեն, Նուբարաշեն ու Արթիկ ՔԿՀ-ներում նշյալ ծրագրի շրջանակում փոքր դրամաշնորհների շրջանակում իրականացվող կրթական ծրագրերը՝ ներկայացնելով այս ՔԿՀ-ներում տեղի ունեցող գործընթացները», - նշեց Միշա Թադևոսյանը։

ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Հովակիմյանը խրախուսելի համարեց հաջողության պատմությունները։ «Կցանկանայի, որ հանրությանը ներկայավող խնդիրը լիներ իսկապես շատ զգայուն, էմոցիոնալ։ Ես ինքս եթե գնահատելու լինեի, հաշվի կառնեի, թե որքանով է անկեղծ նյութը, որքանով կարող է ազդեցություն ունենալ հանրության վրա, ինչ փոփոխություն կբերի հանրության՝ ընթերցողների շրջանում, ինչ քայլեր են լինելու պատկան մարմիններում, նրանց քաղաքականությունում»։ 

Բանախոսները կարևորեցին մարդկային պատմությունները, նյութերը նոր գործիքակազմերով, նորարար, ստեղծարար մատուցումը։ 

Լրագրողական նյութերի գնահատման չափանիշներն են՝ համապատասխանություն մրցույթի թեմատիկ ուղղվածությանը, խնդիրների վերհանում, բացահայտում, հետաքննում և հետևողական լուսաբանում, օբյեկտիվություն և տեսակետների հավասարակշռվածություն, փաստերի հավաստի և ճշգրիտ ներկայացում, լրագրողական էթիկայի կանոններին համապատասխանություն, նյութի ձևաչափի և մատուցման նորարար/ստեղծարար մոտեցում, նոր մեդիա գործիքների արդյունավետ կիրառում, նյութի կառուցվածքային ամբողջականությունը, անձնական /իրական/ կյանքի պատմությունների հղման առկայություն։ 

Հաղթող ճանաչված նյութերը թարգմանվելու են անգլերեն ու ռուսերեն ու հրապարակվելու են Բանտային կրթության միջազգային ցանցի կայքէջում։ Յուրաքանչյուր հեղինակ կարող է ներկայացնել առավելագույնը երեք նյութ՝ միևնույն կամ տարբեր անվանակարգերում։ 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Վեբինար «Ամեն ինչ լավ կլինի. մենք միասին ենք» - 2
22.10.2020
18:00
Հոկտեմբերի 22-ին, ժամը 18:00-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց վեբինար՝ պատերազմի թողած հոգեբանական վերքերի, դրանք հաղթահարելու մասին։
Թուրքական ապրանքների ներկրման արգելք. այլընտրանքային ի՞նչ լուծումներ են առաջարկվում
21.10.2020
12:00
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Թուրքական ապրանքների ներկրման արգելք. այլընտրանքային ի՞նչ լուծումներ են առաջարկվում» թեմայով:
Երբ արևմտյան և եվրոպական նավերը հայկական լեռներ չեն բարձրանում. Հայկական Սփյուռքի ներուժը
17.10.2020
13:00
Հոկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց հարցազրույց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման բաժնի պետ Հայկ Ենգիբարյանի հետ:

Թեման՝ «Երբ արևմտյան և եվրոպական նավերը հայկական լեռներ չեն բարձրանում. Հայկական Սփյուռքի ներուժը»:
«Ընտրովի՞ հումանիզմ, ակնկալիքները միջազգային կառույցներից»
17.10.2020
11:30
Հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում «Ընտրովի՞ հումանիզմ, ակնկալիքները միջազգային կառույցներից» թեմայով։
Ապատեղեկատվությունը, փաստերի ստուգումը և մեդիա արշավները հակամարտության ընթացքում
16.10.2020
14:00
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը իրականացվեց առցանց վեբինար «Ապատեղեկատվությունը, փաստերի ստուգումը և մեդիա արշավները հակամարտության ընթացքում» թեմայով։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...