« Վերադառնալ ցանկին

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 17:00-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի կունենա տեղեկատվական առցանց հանդիպում նվիրված «Կրթություն հանուն փոփոխությունների - լրագրողական մրցույթին»:


Բանախոսներ՝

- Միշա Թադևոսյան, DVV ինթերնեշնլ – Հայաստանի ներկայացուցիչ,
- Գայանե Հովակիմյան, ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ,
- Լիլիթ Հովհաննիսյան, ՀԼԱ Մեդիա կենտրոնի համակարգող, լրագրող,
- Ալեքսանդր Մարտիրոսյան, ՀԼԱ հաղորդակցության և մեդիա մասնագետ:

Հանդիպման ընթացքում բանախոսները կներկայացնեն PEN ծրագիրը, որի շրջանակներում իրականացվում է մրցույթը, մրցույթի բովանդակային և տեխնիկական մանրամասները և կպատասխանեն լրագրողների հարցերին:
Տեղեկատվական հանդիպմանը կքննարկվեն նաև հայտերի ներկայացման ժամկետները։

Հիշեցնենք, որ «Կրթություն հանուն փոփոխությունների - լրագրողական մրցույթ»-ը հայտարարվել էր մայիսի 10-ին, դիմումների ներկայացման վերջնաժամկետն է սեպտեմբերի 30-ը, մրցանակային ֆոնդը կազմում է 1500 եվրո։
Մրցույթի վերաբերյալ հրապարակված հայտարարությունը և հայտադիմումը հասանելի են այս հղումով՝ https://forms.gle/HLWrfvNj7ZGAqbFZ7

Բանախոսները կօգնեն մասնակիցներին, հետաքրքրվածներին կողմնորոշվել կրթությունը քրեակատարողական հաստատություններում թեմայում, կքննարկեն այն խնդիրները, որոնք քիչ են լուսաբանվում, խորհուրդներ կտան ինչպես լուսաբանման, այնպես էլ թեմաների վերաբերյալ։

#CivilSocietyCooperation
#prisonoff
#DVVInternational
#PJC
#networkPenEducation
——————————————
Հարգելի լրագրողներ, դուք կարող եք ձեր հարցերը նախապես թողնել միջոցառման ֆեյսբուքյան իվենթի մեկնաբանություններում, կամ ուղարկել դրանք՝ [email protected] էլ․ փոստի հասցեին, թեմա դաշտում նշելով՝ «Հարց քննարկման համար», իսկ բովանդակությունում զետեղել՝ հարցը, ձեր անունը և ազգանունը և լրատվականը, որը ներկայացնում եք։ Այն կհնչեցվի Մեդիա կենտրոնի կողմից իրականացվող քննարկման ժամանակ։

Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia/live

Եթե տեխնիկական խնդիրների պատճառով ուղիղ եթերը հասանելի չլինի մեր Facebook-ի էջում, ապա այն կարող եք դիտել Մեդիա կենտրոնի Youtube-ի ալիքում, այս հղմամբ՝
https://www.youtube.com/user/MediaCenterArmenia

Ելնելով արտակարգ դրությամբ պայմանավորված ծրագրային ծանրաբեռնվածությունից, եթերը կարող է սկսվել հինգ րոպե ուշացումով։ Բոլոր հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ Մեդիա կենտրոնի Facebook-ի էջի միջոցով, մենք միշտ օնլայն ենք և հասանելի։

Ցանկացած մեկնաբանություն միջոցառման ֆեյսբուքյան իվենթում, կամ ուղիղ եթերի, կամ բանախոսների ելույթների մեջբերումների վերաբերյալ գրառումների ներքով պիտի լինի բարեկրթության սահմաններում։ Ցանկացած մեկնաբանություն, որն ուղեկցվում է ատելության խոսքով, անհանդուրժողականության դրսևորմամբ, կամ եթե այն կարող է կրել հակաիրավական և մարդու իրավունքներին հակասող բնութ, ապա այն կհեռացվի անմիջապես։ Նմանօրինակ գործողությունների կրկնության դեպքում օգտատերը կարգելափակվի էջի ադմինների կողմից։

Հարգանքով՝
ՀԼԱ և Մեդիա կենտրոնի աշխատանքային թիմ

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...