« Վերադառնալ ցանկին

Հուլիսի 20-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպում է քննարկում «Տեղեկատվության ազատության ոլորտ. բարեփոխման անհրաժեշտություն» թեմայով։

Բանախոսներ՝
- Գենյա Պետրոսյան, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն
- Երանուհի Թումանյանց, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ
- Դավիթ Գյուրջյան, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ
- Տաթևիկ Խաչատրյան, «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան»ի Քաղաքացիական հասարակություն ծրագրի պատասխանատու

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը տեղեկատվության ազատության ոլորտում իրականացրել է ուսումնասիրություն՝ վեր հանելով ոլորտում առկա օրենսդրական և գործնական խնդիրները։

Բացի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքից՝ ծրագրի փորձագետներն ուսումնասիրել են այն հարակից ոլորտները և իրավական ակտերը, որոնցում տեղեկատվության մատչելիության հարցն առանցքային դեր ունի։ Խոսքը հատկապես վերաբերում է պետական և ծառայողական գաղտնիքի, օպերատիվ-հետախուզական գործունեության, արխիվային բնագավառներին, քրեական դատավարության, անձնական տվյալների պաշտպանության, գնումների, հանրային ծառայության ոլորտներին:

Քննարկման ընթացքում բանախոսները կներկայացնեն ուսումնասիրության արդյունքները, ըստ ոլորտների և թեմաների բացահայտված խնդիրները, միջազգային չափանիշները, լավագույն միջազգային փորձը և վերլուծության հիման վրա առաջարկվող լուծումները։
Ծրագիրն իրականացվել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի աջակցությամբ։
——————————
Հարգելի լրագրողներ, դուք կարող եք ձեր հարցերը նախապես թողնել միջոցառման ֆեյսբուքյան իվենթի մեկնաբանություններում, կամ ուղարկել դրանք՝ [email protected] էլ․ փոստի հասցեին, թեմա դաշտում նշելով՝ «Հարց քննարկման համար», իսկ բովանդակությունում զետեղել՝ հարցը, ձեր անունը և ազգանունը և լրատվականը, որը ներկայացնում եք։ Այն կհնչեցվի Մեդիա կենտրոնի կողմից իրականացվող քննարկման ժամանակ։

Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia/live

Եթե տեխնիկական խնդիրների պատճառով ուղիղ եթերը հասանելի չլինի մեր Facebook-ի էջում, ապա այն կարող եք դիտել Մեդիա կենտրոնի Youtube-ի ալիքում, այս հղմամբ՝
https://www.youtube.com/user/MediaCenterArmenia

Ելնելով արտակարգ դրությամբ պայմանավորված ծրագրային ծանրաբեռնվածությունից, եթերը կարող է սկսվել հինգ րոպե ուշացումով։ Բոլոր հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ Մեդիա կենտրոնի Facebook-ի էջի միջոցով, մենք միշտ օնլայն ենք և հասանելի։

Ցանկացած մեկնաբանություն միջոցառման ֆեյսբուքյան իվենթում, կամ ուղիղ եթերի, կամ բանախոսների ելույթների մեջբերումների վերաբերյալ գրառումների ներքով պիտի լինի բարեկրթության սահմաններում։ Ցանկացած մեկնաբանություն, որն ուղեկցվում է ատելության խոսքով, անհանդուրժողականության դրսևորմամբ, կամ եթե այն կարող է կրել հակաիրավական և մարդու իրավունքներին հակասող բնութ, ապա այն կհեռացվի անմիջապես։ Նմանօրինակ գործողությունների կրկնության դեպքում օգտատերը կարգելափակվի էջի ադմինների կողմից։

Հարգանքով՝
ՀԼԱ և Մեդիա կենտրոնի աշխատանքային թիմ

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...